ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արդար խաղաղությանը. Բայդենը նամակ է գրել Ալիևին
Արտաքին Քաղաքական«Ադրբեջանի և ԱՄՆ-ի գործընկերությունը տարածաշրջանում զարգացում է ապահովել»,-ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ մայիսի 28-ի՝ Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ Ալիևին ուղղված նամակում։
«Մենք միասին պայքարում ենք ահաբեկչության դեմ, քայլեր ենք ձեռնարկում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ և կանխում զանգվածային ոչնչացման զենքի տարածումը: Մասնավորապես, ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի դաժան պատերազմի ժամանակ մենք միասին էինք Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Միացյալ Նահանգները կխրախուսի անվտանգությունն ու զարգացումը Հարավային Կովկասում, ապագա սերունդների համար կշարունակեն պահպանել կայուն և արդար խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասված է նամակում։