ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի չափով վնաս է պատճառվել

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախկին Աստղաձոր համայնքի (ներկայում Մարտունի խոշորացված համայնքի Աստղաձոր բնակավայր) օրինական շահերին պատճառել է 10.049.760 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս՝ այդ կերպ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ Աստղաձոր համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձի և մի քաղաքացու միջև 2008թ․ փետրվարին կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինիս 25 տարի ժամկետով, տարեկան 2520 դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրվել է համայնքի վարչական տարածքում գտնվող «Թոփ Դար» տարածքի գյուղատնտեսական նշանակության 0.1 հա մակերեսով հողատարածքը։

Դրանից ընդամենը 2 ամիս անց վարձակալը,  նշված հողատարածքից 200 ք/մ մակերեսով գյուղատնտեսական գործառնական նշանակության հողատարածքը ամսական 70.000 դրամ վարձավճարով (տարեկան 840.000 դրամ) համապատասխան պայմանագրով հանձնել է ենթավարձակալության հեռահաղորդակցական գործունեություն ծավալող ընկերությանը, որը նշված հողատարածքում, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխման, տեղադրել է կապի ենթակառուցվածքի օբյեկտ հանդիսացող ալեհավաք կայան և շահագործել այն։

Քննությամբ պարզվել է, որ 2008թ․ հոկտեմբերից մինչև 2021թ․ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում նշված համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած անձը տեղյակ է եղել վերոնշյալի, այդ թվում՝ հողատարածքը ենթավարճակալության տրամադրվելու և դրանից հետո հողային օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելու, այն կապի ենթակառուցվածքի օբյեկտի շահագորման համար օգտագործելու մասին, սակայն, համապատասխան հիմքերի առկայության պայմաններում, չի լուծարել  վարձակալության պայմանագիրը, միջոցներ չի ձեռնարկել համայնքի խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև` օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում` Աստղաձոր համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, համայնքը զրկվել է ֆինանսական այդ աղբյուրից շուրջ ավելի քան 10մլն. դրամի չափով օգտվելու հնարավորությունից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասին):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերն ուղարկվել են դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Վարույթն իրականացնող մարմնի և դատավարական ղեկավարում իրականցնող դատախազի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ համայնքին պատճառված գույքային վնասի փոխհատուցումը երաշխավորելու նպատակով մեղադրյալի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու ուղղությամբ։

Մարտունի խոշորացված համայնքի կողմից (որում ընդգրկված է նաև Աստղաձոր բնակավայրը) ձեռնարկվել են միջոցներ՝ վարձակալության պայմանագիրը լուծելու և համայնքի խախտված իրավուքնները վերականգնելու ուղղությամբ։  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված