Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна 

Ովքեր են մանիպուլացրել հանրությանը. պաշտոնյաների թոփ 10-յակը

Аналитический
Գործող իշխանությունների ներկայացուցիչների մոտ կարծես սովորություն է դարձել հանրությանը մոլորեցնելը կամ մանիպուլատիվ հայտարարություններով հանդես գալը: Այսօր անրադարձել ենք նման վարքագիծ դրսևորած և մանիպուլյացիայի վրա բռնված պաշտոնյաների տասնյակին:
 
Այսպես, դեկտեմբերի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե հինգ տարում ՀՀ-ում քաղաքացիների եկամուտներն ավելացել են 60-70 տոկոսով։ «Եթե մենք համեմատենք, թե ինչքան է մի աշխատողի աշխատավարձի աճը 5 տարի առաջվանից, դա մոտավորապես 60-70 տոկոսով ավելի բարձր է, քան էն ժամանակ։ Ցանկացած թվերով կարող ենք հիմնավորել, որ մեր իշխանության ժամանակ էապես աճել են մարդկանց իրական եկամուտները, այսինքն՝ գնաճից հետո»,-նշեց էկոնոմիկայի նախարարը։ Եվ չնայած Վիճակագրական կոմիտեն դեռեւս չի հրապարակել ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ տվյալները, «Փաստերի ստուգման հարթակ»-ը, հոկտեմբեր ամսվա տվյալների հիման վրա, ուսումնասիրել է, թե ինչպես է փոխվել ամսական միջին աշխատավարձը վերջին 5 տարիների ընթացքում, եւ որքան է կազմել գնաճը։ 2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել էր 188,500 դրամ. նախորդ տարվա՝ 2021-ի հոկտեմբերին այս ցուցանիշը կազմել էր մոտ 200 հազար դրամ, իսկ արդեն այս տարվա նախնական տվյալներով՝ 236,900 դրամ, այսինքն՝ վերջին 5 տարում Հայաստանում միջին ամսական աշխատավարձն աճել է 48.400 դրամով կամ 25.7 տոկոսով։ Վերջին 5 տարիների ընթացքում միջին ամսական աշխատավարձն աճել է 25.7 տոկոսով, իրական գնաճը կազմել է 25.5 տոկոս, այլ կերպ ասած՝ մարդկանց զուտ եկամուտներն ավելացել են ընդամենը 0.25 տոկոսով։
 
Հանրությանը երկար ամիսներ հրամցնում էին տիեզերքում հայկական արբանյակ ունենալու մասին լուրերը, այս ընթացքում երկու նախարար փոխվեց` Հակոբ Արշակյանն ու Ռոբերտ Խաչատրյանը, սակայն, մինչ այս պահը, հայկական արբանյակի գոյության որևէ փաստական ապացույց հանրությանը չի ներկայացվել։
 
 
2021 թվականի հունիսին Արսեն Թորոսյանն անդրադարձել էր պատերազմական օրերին Ստեփանակերտի ջրամատակարարման հետ կապված ԱԱԾ պահեստազորի սպաների միության նախագահ Միքայել Համբարձումյանի բարձրացրած խնդրին ու հայտարարել, թե այդ ամենը սուտ է: Ի պատասխան՝ Միքայել Համբարձումյանը նշել է. «Այս պաշտոնյան մտածում է, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները պետք է պատերազմական թեժ իրողությունների պայմաններում, իրենց օպերատիվ սպասարկման ուղղությունները թողած, ամեն օր Ստեփանակերտից Երեւան ջուր կրեին իրենց համար, որ իրենք էլ, Երեւանում նստած, հետազոտություն անցկացնեին։ Նրա պատկերացմամբ, փաստորեն, ԱԱԾ աշխատակիցները, մասնագետներ չլինելով, պիտի որոշեին, թե որտեղից, ինչ եղանակով, պարբերականությամբ ու տարաներով ջրի նմուշառում անեին»,- նշել էր նա: Կարճ ասած, Արսեն Թորոսյանն է ստել:
 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներողություն էր խնդրել Արցախում զոհված տղաների հարազատներից՝ Աբովյանի դիահերձարանում նրանց որդիների աճյունների «ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված»: Նախարարը դա արել էր իր ֆեյսբուքյան էջով: Նա խոստովանել է, որ իր բացթողումն է եղել այն, որ անձամբ չի այցելել այնտեղ՝ «դիակների պահպանման մանրամասներին» ծանոթանալու համար: Սակայն գլխավոր հարցին, որն անհանգստացնում է հանրությանը պատերազմի առաջին իսկ օրերից՝ ինչու են դիակների մի մասը յոթ ամիս շարունակ թաքցրել հանրությունից և հարազատներից, մնացել է բաց: Նախարարն այս մասին ոչինչ չի ասում:
 
Ոստիկանները ցուցմունք են տվել եւ հերքել են, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին հարվածել են: Փետրվարի 26-ին ԱԺ ընդունարանին հարող հատվածում միջադեպ էր եղել Բաղրամյան պողոտան փակած «Հայրենիքի փրկության շարժման» անդամներից մեկի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջեւ։ Հակոբ Ասլանյանը պատմել էր ՝ փողոցում հայհոյանքներ է հնչեցրել։
 
Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց անմիջապես հետո պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարեց, որ ճանապարհը ամենաուշը երեկոյան արդեն իսկ բաց կլինի։ Բնականաբար, այդպես չեղավ, սակայն, Ղահրամանյանը ով փաստացի ավելորդ լավատեսություն ու հույս էր ներշնչել հանրությանը, այդպես էլ չցանկացավ պատասխանել, թե ինչ նպատակ էր հետապնդում նման մանիպուլատիվ հայտարարություն անելը։
 
 
Հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ վիճահարույց հայտարարությունների, լրագրողի հարցին ի պատասխան՝ խոսեց նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հեղաշրջման փորձի և դրա կանխման վերաբերյալ հայտարարության մասին՝ նշելով, որ Արմեն Գրիգորյանը նման բան չի ասել, այլ լրագրողներն են «վերնագրային ընթերման» պատճառով հանգել նման եզրակացության։ Մինչդեռ Արմեն Գրիգորյանն իրապես արել է նման հայտարարություն։
 
 
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն ապրիլի 18-ին հայտարարել է, թե 2008-17 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ չի աճել։ Սակայն, երկու տարի առաջ նույն Պապոյանը, դարձյալ ԱԺ ամբիոնից, խոսելով ներկա իշխանության տարիներին ՀՆԱ ցուցանիշի մասին, ներկայացնում էր այն դրամային արտահայտությամբ՝ պնդելով, որ 2007-ի համեմատ՝ 2020-ին երկրի ՀՆԱ-ն կրկնապատկվել է։ Այսինքն՝ Պապոյանը իրենց իշխանությանը ձեռքբերում վերագրելու նպատակով ՀՆԱ աճը ներկայացնում էր դրամային արտահայտությամբ, քանի որ այդպես հնարավոր էր 2007-ի համեմատ, կրկնակի աճ ներկայացնել։
 
Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը նույնպես անչափ մեծ սեր ուներ մանիպուլատիվ հայտարարություններ հնչեցնելու հետ։ Մեկ նա հայտարարում էր որ Սև լիճը հայկական կողմի վերահսկողության տակ է, չնայած որ ՊՆ-ն իր հերթին պնդում էր, որ իրավիճակի փոփոխություն չկա, մեկ էլ պնդում էր, որ ադրբեջանցիները մոլորվել են ու միտումնավոր չեն մտել ՀՀ տարածք։
 
 
Եթե ադրբեջանական կողմը կրակ է բացում, հայկական կողմն էլ է պատասխան կրակ բացում, որն առաջ չկար։ Այս մասին ապրիլի 25-ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում հակառակորդի կրակոցների դեպքերին։ Անդրանիկ Քոչարյանի ասածից հասկացվում է, որ այն ժամանակ կար չկրակելու հրաման:
 
 
Մինչդեռ, ամիսներ առաջ, ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ չկրակելու հրաման ինքը չի տվել և դա ընդհանրապես հավասարազոր է պետական դավաճանությանը:
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествие
Самое популярное