Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն «Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Քննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) 

Փաշինյանը, օժանդակելով պաշտոնական Բաքվի քաղաքականությանը, մեզ տանում է ոչ թե խաղաղության, այլ՝ նոր պատերազմի. ՌՀՄ հայտարարությունը

Քաղաքական

Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը

Ռուսաստանի հայերի միությունը, որպես աշխարհում հայկական սփյուռքի ամենամեծ հասարակական կառույց, որը ներկայացնում է Ռուսաստանի հայ համայնքը, իր լուրջ անհանգստությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաինյանի սույն թվականաի մայիսի 22-ի և 24-ի հայտարարությունների կապակցությամբ, որոնք վերաբերվում են, այսպես կոչված, «խաղաղության օրակարգին» և մանիպուլյատիվ մեթոդներով ներդրվում են հասարակական մտայնության մեջ:

Հայերը եղել և մնում են խաղաղասեր ու արարող ժողովուրդ: Այսօր, քան երբևէ, մեզ անհրաժեշտ են խաղաղություն և հետևողական զարգացման  պայմաններ: Բայց մենք վստահ ենք, որ ՀՀ ներկա վարչապետը, ով պարտվել է  44-օրյա պատերազմում և փաստացի ընդունել է կապիտուլյացիա՝ ցույց տալով նույնիսկ Ալիևի կողմից իր հասցեին հնչեցչած անձնական վիրավորանքներին արձագանքելու անկարողություն, չի կարող, որպես բանակցող, արժանապատվորեն ներկայացնել հայկական պետականությունը և հայ ժողովրդի շահերը:

Փաշինյանը, օժանդակելով պաշտոնական Բաքվի քաղաքականությանը, մեզ հետևողականորեն տանում է ոչ թե խաղաղության, այլ նոր՝ առավել դաժան, պատերազմի, հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, իր քաղաքացիների անվտանգությունը, Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող120 հազար արցախցիների կյանքն ու ճակատագիրը, արժեզրկում է մեր հոգևոր ինստիտուտներն ու արժեքները, ոտնահարում է հայ մայրերի արժանապատվությունըորոնց զավակները զոհվել են՝ մարտնչելով  հանուն մեր հայրենիքի, արժեզրկում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին, ովքեր անկեղծորեն սիրում են Հայաստանն ու Արցախը՝ երկար տարիներ օգնելով իրենց պատմական հայրենիքին:

Վերջին 5 տարվա ընթացքում Փաշինյանի թիմի ոչ պրոֆեսիոնալիզմն անուղղելի վնաս է հասցրել բանակցային և փորձագիտական մեխանիղմներին: ԴԱ բերել է նրան, որ երկիր ղեկավարը՝ հայտարարելով «Հայաստանի կողմից Ադրբեջանի 86 600 ռառ. կմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի տարածքը», նույնիսկ իրեն հաշիվ չի տալիս, որ նման փաստաթղթի տակ Փաշինյանի կամ որևէ մեկի ստորագրությունը չի կարող լեգիտիմ համարվել, որովհետև գոյություն ունի 1992 թվականի հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն Խորհրդի գործող որոշման երկրորդ կետը, որտեղ ասվում է՝ «Հայաստանի Հանարապետության համար անընդունել ի է համարվում ցանկացած միջազգային կամ ներպետական փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացվում է Ադրբեջանի կազմում»:

Գտնում ենք, որ ընտրողներից ստացած մանդատը, որով այդքան սիրում է պաշտպանվել Նիկոլ Փաշինյանը, այդպիսի ճակատագրական որոշումների վրա չի տարածվում և պետության բարձրագույն ղեկավարին իրավունք չի տալիս արհամարել երկրի Սահմանադրությունը, այդպես կամայականորեն վերաբերվել մարդկանց ճակատագրերի, մեր պատմական հայրենիքի հետ, որը հազարամյակներ շարունակ ցողվել է հայ ժողովրդի որդիների արյամբ:

Տեղին է պարոն Փաշինյանին և իր աջակիցներին հիշեցնել իր իսկ բազմաթիվ անգամ հնչեցրած հանրային հայտարարություններն ու բարձրագոչ հավաստիացումները, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հարցերը պետք է որոշվեն հայ ժողովրդի կարծիքի հիման վրա: Այն ժողովրդի, որն այսօր, ցավոք սրտի, ենթարկվելով բարոյական-հոգեբանական ցեղասպանության, խորը դրամա է ապրում՝ գիտակցելով, թե ինչպիսի մանիպուլյացդիաների, խաբեության և ցինիկ խաղերի զոհ է դարձել:

Անհրաժեշտ են՝ համարում նշել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, անկախ 44 օրյա պատերազմով իրեն պարտադրված արդյունքներից և հսկայական կորուստներից, շարունակում է մնալ, թեև չճանաչված, բայց, անկախ պետություն և մեր աջակցությունն ենք հայտնում Արցախի ժողովրդին և ռուս խաղաղապահներին, ովքեր այսօր հանդիսանում են այնտեղ ապրող հայերի կյանքի և անվտանգության միակ երաշխավորը:

Տարբե պատճառներով, նաև՝ ելնելով բանակցային գործընթացի շահերից, Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ պետական անկախությունը, բայց դա ամենևին չի նշանակում, որ, չճանաչելով ԼՂՀ-ն, Հայաստանի նախկին ղեկավարները ճանաչել են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջնի կազմում, որում հայ հասարակությանը, իսկ ավելի շուտ՝ իրենք իրենց, փորձում են համոզել Փաշինյանն ու իր ռեժիմի հետևորդները: Հայաստանը անկախության պատմության ընթացքում ոչ մի նախկին ղեկավարի Ալիևը չի համարձակվել բռունցքով սպառնալ, Հայաստանի ոչ մի նախկին ղեկավար չի արատավորևել իրեն ու իր ժողովրդին այնպիսի խայտառակությամբ ու անպատվությամբ, ինչպես Փաշինյանը և իր մերձավորները:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցը հանձնելով «Ստեփանակերտի և Բաքվի ուղիղ բանակցությունների» քմահաճությանը՝ հնարավոր միջազգային վերահսկողությամբ, իշխանությունները թաքցնում են այն փաստը, որ ինքը՝ Ադրբեջանը, վարում է այլ քաղաքականություն՝ սպառնում է էթնիկ զտումներով, իրենց հողերից ու տներից արտաքսումով նրանվ՝ ովքեր չեն կիսում հայերի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը: Սրա ամենացայտուն օրինակներից մեկը Ադրբեջանի կազմում գտնվող, երբեմի հայկական մեծամասնությամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն է: Այնտեղ այսօր ոչ միայն հայ և հայկական հնագույն պատմական հուշարձաններ չեն մնացել, այլև՝ երկրի երեսից բարբարոսաբար ոչնչացվել են մեր նախնիների շիրիմները:

Ռուսաստանի հայերի միությունը, Արցախի ու Հայաստանի հայկականության պահպանման նպատակով հայտնում է իրադարձությունների վերաբերյալ իր դիրքորոշումը, և, որպես Հայաստանի ժողովրդին այս ձգձգվող թմբիրից հանելու և բոլոր առողջ և հայրենասեր ուժերի համախմբման առաջին քայլ, անհետաձգելի անհրաժեշտություն է համարում, որպեսզի բոլոր համայակական և խոշոր ազգային կազմակերպությունները, բիզնես էլիտաների հայտնի ներկայացուցիչները, մտավորականությունը, ստեղծագործական միությունները հրապարակայնորեն արտահայտեն իրենց դիրքորոշումը՝ ընդհանուր կլոր սեղանի շուրջ նստելու և «թավշյա» իշխանությունների հակաժողովրդական քաղաքականությանն անվստահության հայտնելու, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման, հասարակության մեջ ներդրված բաժանարար գծերը վերացնելու նպատակով:

2023 թ. Մայիսի 24  Մոսկվա

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիաՄենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումըՓակ է Ճոճկանից Բագրատաշեն տանող հատվածը (տեսանյութ) Ալիևը լուրջ մարդ է, իր երկրի շահերն է առաջ տանում, նա Բաքվից կորոշի՝ հայը տաք ջուր ունենա, թե՞ ոչՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազությունՈր գնաս վզից բռնես, ասես` հլը մատով ցույց տուր, էդ ի՞նչն են հանձնում, սկսում ա հեքիաթներ պատմել (տեսանյութ)Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավթյան«Մեկի քթից արյուն էկավ, պատասխանը տալու ես», «Դու ԱԺ պատգամավոր ես, հեռու գնա». բողոքի ակցիա (տեսանյութ)Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա«Ոստիկանն ի՞նչ պտի անի, պտի խոշտանգի ժողովրդին», «Մի ոգևորվեք, հանգիստ». գերլարված իրավիճակԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (տեսանյութ)Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակըԵրևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվելՏնտեսական ակտիվության ցուցանիշը աճել էՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհըՈստիկանները կնոջը քաշքշելով իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին. նա ակցիային միացել էր մեքենայի ազդանշանով «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված էԷդ մի փոքր հողը Հայաստանի լինել չլինելու հարցն է. Չարենցի փողոցը փակած քաղաքացի (տեսանյութ)Արարատում նույնպես ճանապարհներ են փակվելՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. Ալիև
Ամենադիտված