Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա՝ Արցախն Ադրբեջան է․ դու ես ճանաչել Արցախն Ադրբեջան․ Շարմազանով
Բլոգոսֆերա

ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կապիտուլյանտ, դու ես մերժել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ադրբեջանցիներին զիջելով Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ, Լաչինը, Սուսը, Աղավնոն։
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա, որ Արցախն Ադրբեջան է։
Դու ես ճանաչել, որ Արցախն Ադրբեջան է, հիմա ի՞նչ ես «կապիկություն» անում։
Ալիեւի հետ պասերով խաղդ զզվանք ու խղճահարություն է առաջացնում, Նիկոլ»։