Այո, ես մնում եմ Փարիզում․ Մբապե Հասարակ քաղաքացին կարող է «բարոյապես ճիշտ» լինել՝ իրեն հայհոյողին գետին տապալելով, բայց ոստիկանը՝ երբեք. Ռուբեն Մելիքյան Էմին Օհանյանը «Dubai Open 2023» մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային գրոսմայստերի նորմա Կարկուտը սաղ վնասել ա, նոր սածիլներ ենք դնելու. Ասկերանում և Մարտակերտում ծանր դրություն է Մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի․ ՔԿ պարզաբանումը՝ Գինու փառատոնի դեպքով ՌԴ խաղաղապահներն արցախցիների են տեղափոխել ադրբեջանցիների կողմից փակված միջանցքով Ուշադրություն, էլեկտրաշչակ է գործելու Գինու փառատոնի միջադեպին մասնակից ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ են Էրդողանը շնորհակալություն է հայտնում Փաշինյանին իր երդմնակալությանը մասնակցելու համար 

Սերժ Սարգսյանի թողած բանակցություններում «Մեղրիի հարց» չի եղել․ Արմեն Աշոտյան

Բլոգոսֆերա

ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր Ազգային Ժողովում օրացույցի, իսկ մասնավորապես՝ փետրվարի վերաբերյալ իր ունիկալ ընկալումներով հայտնի նիկոլական ուսապարկը, ում ինտելեկն ակնհայտորեն զիջում է ոչ միայն իր երբեմնի պատասխանատվուլյան ոլորտի վերջին համաշխարհային հաջողության՝ արհեստական բանականությանը, այլեւ տարրական հին ու բարի ուրագին, մանիպուլյացիաներով ծղրտում էր՝ նիկոլական ստերը առատորեն թրջելով կապիտուլյանտի՝ վաղօրոք հիշատակած եւ Փայլակ Ֆահրադյանի կողմից «հարամված» սուպի մեջ։

Եւ այսպես, для особо тупых:

1. Արցախյան հանրաքվե

Նիկոլն ասում է ՝ երբ նախկինները համաձայնում էին Մադրիդյան սկզբունքներով երկրորդ հանրաքվեին, արժեզրկում էին Արցախյան Առաջին հանրաքվեն՝ դնելով այն հարցականի տակ:

Հարց.

Եթե այդ հանրաքվեն լուծել էր Արցախյան հիմնախնդիրը, ինչի՞ մասին էին 30 տարվա բանակցությունները:

Արցախի Հանրապետությունը ձևավորվել է իր առաջին հանրաքվեով՝ այն ժամանակ գործող օրենսդրությամբ, երբ դուրս է եկել ԽՍՀՄ կազմից:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջին իրագործումը՝ հանրաքվեն, կարևորագույն փաստ էր Արցախի Հանրապետության ձևավորման համար:

Այդ հանրաքվեի շնորհիվ Արցախը՝

* դարձավ միջազգային քաղաքականության չճանաչված, բայց սուբյեկտ,

* կարողացավ ձևավորել կառավարման լեգիտիմ համակարգ ու պետություն կառուցելու ճանապարհին դարձավ առավել ժողովրդավար, քան Ադրբեջանը, ինչը միջազգային հարաբերություններում կարևոր փաստարկ էր,

* ստացավ անխոցելի իրավական հիմք:

Ի՞նչ չլուծեց հանրաքվեն.

Այդ հանրաքվեն լուծեց Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար հայտ տալու խնդիրը, բայց չհանգուցալուծեց այն։ Դա պետք էր անել միջազգային մանդատով օժտված ձեւաչափում բանակցային գործընթացի միջոցով՝ ստեղծելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման համար միջազգային մեխանիզմներ և հիմքեր:

Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի մեջ կարմիր գծով անցել է՝ հանրաքվեն պետք է լիներ առանց սահմանափակումների և ունենալու էր պարտադիր իրավական ուժ:

Միջազգային հանրությունը Հայաստանի կողմից էր և ամբողջ բանակցային գործընթացն այն մասին էր, որ պետք է ստեղծվեր քաղաքական և իրավական միջավայր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և իրացման համար:

Այսիքն՝ Արցախի Անկախության առաջին հանրաքվեն միջազգային իրավունքի տեսակետից չէր ստացել վերջնական իրավական հետեւանք և միջազգային հանրությունը Արցախը չէր ճանաչել, բայց ճանաչում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

2. Ապրիլյան քառօրյա

Քառօրյա պատերազմի հաղթանակը կասկածի տակ են դնում Ալիևը, Նիկոլն ու իր մանկլավիկ «քածերը»:

Ապրիլյանը կանգ է առել 3 հիմնական պատճառներով.

1. Հայկական բանակի կտրուկ հակահարվածներով մարտի դաշտում։

2. Հայկական դիվանագիտության ճկուն եւ պրոակտիվ գործողություններով։

3. Երկրի ռազմաքաղաքական ղեկավարի վճռական եւ կոշտ լինելու հանգամանքով։

Պատերազմի երրորդ օրը Սերժ Սարգսյանը հրավիրեց Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին և ուղիղ խոսքով ասաց՝ եթե պատերազմը այս քանի օրը չկանգնի, մենք ճանաչելու ենք Արցախի Հանրապետությունը:

1,5 օր անց պատերազմը ավարտվեց:

Ավարտվեց մեր բանակի, զինվորների կամքի եւ տոկունության շնորհիվ, բայց նաև նախագահ Սերժ Սարգսյանի այս դիվանագիտական քայլը մեծ ազդեցություն ունեցավ, որպեսզի Ադրբեջանը Մոսկվայում հրադադար մուրար:

Ադրբեջան չստացավ ոչինչ, քան՝ 4 քառ կմ և ծնկի իջեցվեց դիվանագիտության մեջ:

Իսկ Նիկոլի ընտանեկան թերթն էլ այդ ժամանակ հպարտորեն արտատպել էր նրա գրառումն առ այն, որ Ապրիլյանին Ադրբեջանը հազարից ավել զոհ է ունեցել։

Ռազմաճակատում հաղթողն է դիվանագիտության մեջ ամրագրում և առաջ տանում իր բանակցային պահանջները, ուստի Ապրիլյանից հետո Վիեննա և Սանկտ-Պետերբուրգ հանդիպումներում հայկական կողմն առաջ տարավ իր պահանջները՝ որպես հաղթող կողմ:

Դա այն աստիճանի ճշմարտություն է. որ Նիկոլն ինքն է ՄԱԿ ամբիոնից 2019 թվականի սեպտեմբերին հայտարարել՝ ադրբեջանական ագրեսիան 2016-ին չի՛ հաջողել:

6 տարի հետո, սակայն, Նիկոլը Դուշանբեում ծախեց Ալիևին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, որոնք մոնիտորինգային մեխանիզմներ տեղադրելու մասին էին և ի տարբերություն ԵՄ այսօրվա մեխանիզմների, Ադրբեջանը այդ ժամանակ ստիպված էր համաձայնել այդ պայմանին:

Քառօրյա պատերազմից հետո տարբեր մայրաքաղաքներում եղել են հայ-ադրբեջանական քննարկումներ, հանդիպումներ ՄԽ համանախագահության ներքո:

«Ինչո՞ւ Ապրիլյան պատերազմը տևեց 4 օր» հարցը նիկոլականների շուրթերից որպես հնչում է որպես հեգնանք, որպես մտավոր հետամնացության ախտորոշում և անբարոյականության ստորին նշաձող:

Ի՞նչ կարելի է մտածել այն իշխանությունների մասին, որոնց օրոք, որոնց հորդորով և հրամանով ստեղծվել է քառօրյա պատերազմի ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողով ու որը մինչեւ հիմա նման ապուշ ու կեղծ հարցադրումներ է անում։

Հանձնաժողովն աշխատել է մեկ տարի ՝ կատարելով բոլոր հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ, գրելով զեկույց և ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի օրոք բանակցային կամ ռազմական գործընթացների ժամանակ կոմպրոմատի գեթ մեկ նշույլ անգամ ունենալու դեպքում այն հաստատ կհրապարակվեր:

Արհեստական ինտելեկտին ակնհայտորեն զիջող կենդանի օրգանիզմին հարց ուղղենք ՝ այդ ումի՞ց եք հարցնում ինչ պայմանով է ավարտվել քառօրյա պատերազմը:

Հանձնաժողովը դու՞ք չեք ստեղծել, դու՞ք չեք ղեկավարել, դու՞ք չեք ուսումնասիրել ու զեկույց գրել:

Իմ կողմից միայն կհավելեմ, որ քառօրյա պատերազմի ընթացքում անհարկի մարդկային զոհերից խուսափելու շնորհիվ էր նաև, որ ունեցանք զոհերի այդպիսի ՝ համեմատաբար նվազագույն քանակ:

Որպեսզի սեփական բորբոքված ամբիցիաները, քաղաքական սխալները, դավադրություններն ու դավաճանությունները ոչ-ոք երեխաների արյան գնով չվճարվի, ինչպես արվեց 44-օրյա պատերազմի ընթացքում:

Փառք ու պատիվ հանուն հայրենիքի զոհված յուրաքանչյուրին:

Հ. Գ. Քառօրյա պատերազմում ավելի քիչ տղա է զոհվել, քան սեպտեմբերի երկօրյա ագրեսիայի ժամանակ երկու օրերի ընթացքում։ Ապրիլյանին ռազմագերի չունեինք, անհետ կորած չունեինք,ծ եւ գիտեինք մեր հերոսների անունները:

Ինչ վերաբերում է «Մեղրիի հարցին», ապա թե ինչ բանակցային ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը, հազար անգամ ապացուցել ենք եւ դրանում բնականաբար «Մեղրիի հարց» չի եղել։

Չգիտեմ, թե ինչ աշխատատեղեր կվերանան ապագայում գիտատեխնիկական հեղափոխության արդյունքում, բայց նման փոխխոսնակի փոխարեն արդեն հիմա կարելի է օբսիդիանից կպոպկա դնել, ավելի էժան կնստի եւ հաստա ավելի արդյունավետ կլինի»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այո, ես մնում եմ Փարիզում․ ՄբապեՀասարակ քաղաքացին կարող է «բարոյապես ճիշտ» լինել՝ իրեն հայհոյողին գետին տապալելով, բայց ոստիկանը՝ երբեք. Ռուբեն ՄելիքյանԷմին Օհանյանը «Dubai Open 2023» մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային գրոսմայստերի նորմաԿարկուտը սաղ վնասել ա, նոր սածիլներ ենք դնելու. Ասկերանում և Մարտակերտում ծանր դրություն էՄասնակից անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի․ ՔԿ պարզաբանումը՝ Գինու փառատոնի դեպքովՌԴ խաղաղապահներն արցախցիների են տեղափոխել ադրբեջանցիների կողմից փակված միջանցքովՈւշադրություն, էլեկտրաշչակ է գործելուԳինու փառատոնի միջադեպին մասնակից ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել ենԿրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ ենԷրդողանը շնորհակալություն է հայտնում Փաշինյանին իր երդմնակալությանը մասնակցելու համարԾեծկռտուք՝ «Գինու փառատոնին»․ կարմիր բերետավորը տապալում է քաղաքացունՔա՞ղցր էր, Նիկոլ, թուրքական հյուրասիրությունը․ ՇարմազանովԱստղագուշակ՝ հունիսի 4-ի համարՀունիսի 4. Օրվա խորհուրդ«Մեծ պատմություն սարքեցի ու դուրս եկա». Հակոբ Հակոբյանը՝ «Քարե դարդ»-ի մասին Կրեմլը հրաժարվել է Ֆրանսիան չեզոք պետություն համարելՌուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև լարվածությունը զգալիորեն սրվում է․ Al HadathԱնկարայում Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ․ ԶԼՄ–ներ Էրդողանը ներկայացրել է Թուրքիայի նոր կառավարության կազմըԻշխանությունները երեք ճանապարհ ունեն․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան․ «Հրապարակ»Ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդան քաղաքում բախվել են Infiniti-ն ու Niva-ն. կա վիրավոր Պենտագոնի ղեկավարը սպասում է, թե երբ Չինաստանը «կպատասխանի զանգին»Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում հեծանիվների անվճար կայանատեղի է բացվել Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց են ունեցել Անկարայում․ ԶԼՄ ՊՍԺ-ն պաշտոնապես հայտնեց Մեսսիի հեռանալու մասին Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Էրդողանը երդմնակալությանը մասնակցող բարձրաստիճան հյուրերին թվարկելիս չի հիշատակել Փաշինյանին․ ՏԱՍՍԽոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ Ավարտվել է հավաքին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր. monumentwatch.org «Բարբի» ֆիլմը հանգեցրել է աշխարհում վարդագույն ներկի դեֆիցիտիՆախընտրական խոստումներից «թռածները»Տիգրանաշենը «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է, ունեցել է Քարքե անվանումը. Թաթոյան «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Հրազդան քաղաքում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆՆիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը Ադրբեջանի ԶՈւ-ն խրամատներ են փորել ու տեղակայվել բնակիչներին պատկանող խոտհարքներում․ ՄԻՊ զեկույցը Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուցՓրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորիցՀոգեբանը նկարագրել է ամուսնացած տղամարդու սիրուհու հոգեբանական դիմանկարըՕլիգարխների բիզնես շահերը պաշտպանող պաշտոնյաների թոփ 10-յակըԷրդողանը ողջունել է իր երդմնակալության արարողությանը ներկա գտնվող հյուրերինԿոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ․ ՇՄՆ Թուրքիան հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո Երասխում խոշոր մետալուրգիական գործարան է կառուցվում «զրոյից». Վահան Քերոբյան (տեսանյութ) Մեսսին հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասինԽաղաղապահները քաղաքացիներ են տեղափոխել փակ միջանցքով Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է և վնասել է ոտքը Փաշինյանը ժամանեց Անկարա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը (տեսանյութ) «Ամենալավ կին, սիրում եմ…». Գուրգեն Դաբաղյանի ռոմանտիկ գրառումն ու շքեղ նվերը կնոջ 23 – ամյակին
Ամենադիտված