ՀՀ սահմանապահները պատրաստ են ապահովել ադրբեջանական գնացքների բնականոն շարժը ՀՀ տարածքով․ Փաշինյան
«Հայաստանի սահմանապահ ծառայությունները, մաքսավորները պատրաստ են ապահովել ադրբեջանական տրանսպորտային բոլոր միջոցների, գնացքների նորմալ շարժը Հայաստանի տարածքով»: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին․
«Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ և պատրաստ է սկսել տնտեսական, տրանսպորտային բոլոր ուղիների և հաղորդակցությունների ապաշրջափակումը»,- նշել է նա։
Փաշինյանը հույս հայտնեց, որ ադրբեջանական կողմը նույնպես իր երկաթուղին կբացի Հայաստանի համար, որպեսզի հայկական կողմը Նախիջևանով և Ադրբեջանով ելք ունենա դեպի Ռուսաստան կամ Իրան։