ՀՀ ՆԳ նախարար Ղազարյանը Լիտվայում կքննարկի երկկողմ համագործակցության մի շարք հարցեր
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հունիսի 11-14-ը կգործուղվի Լիտվա (Վիլնյուս)՝ երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
Ինչպես տեղեկացանք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում հրապարակված որոշումից, Վահե Ղազարյանի՝ Լիտվայի գործուղման ծախսերը կկատարվեն ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին՝ միջծրագրային վերաբաշխման միջոցով։