Charles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflection EU Mission in Armenia hosted delegation of Netherlands Embassy Putin told Tokayev about his impressions of his visit to China Ararat Mirzoyan exchanged ideas with acting chairman of OSCE Armenian, German Foreign Ministers discuss security situation in South Caucasus Henrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in Azerbaijan No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's Office Political consultations held between foreign ministries of Armenia, Georgia Armenia FM to be on working visit to Strasbourg Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava 

Եթե այսօր Գլադստոնը ողջ լիներ, նա, վստահաբար, կբարձրացներ իր ձայնն ի աջակցություն ԼՂ ժողովրդի. Արմեն Սարգսյան

Political

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը բրիտանական The Telegraph օրաթերթում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է  Բրիտանիայի նախկին վարչապետ (19-րդ դար), մեծ հումանիստ, երկար տարիներ ի աջակցություն հայերի հանդես եկած Ուիլյամ Գլադստոնի կյանքին ու ժառանգությանը և նշել, որ օրերս Հարդենում՝ Գլադստոնի գրադարանում տեղի ունեցած մեծարման երեկոն ոչ թե պարզապես հարգանքի տուրք էր նրա քաղաքական խորաթափանցությանն, այլ, առաջին հերթին, նրա սկզբունքային մարդասիրությանը: Արմեն Սարգսյանը հատկապես անդրադարձել է Ուիլյամ Գլադստոնի հայանպաստ գործունեությանը և մասնավորապես նշել. «Հայաստանը չի կարող մոռանալ 19-րդ դարի բրիտանական քաղաքականության «Ավագագույն Ծերուկին», մանավանդ որ այսօր նման կերպարի կարիք շատ ունի»:

«Ուիլյամ Յուարթ Գլադստոնը ծնվել է 19-րդ դարի առաջին (1808), մահացել՝ վերջին (1898) տասնամյակում։ Նա աննախադեպ՝ չորս ժամկետ պաշտոնավարել է որպես վարչապետ՝ երբեք իր արժեքները  չստորադասելով քաղաքականապես նպատակահարմար զիջումներին և վաստակելով «ճնշվածների պաշտպանի» տիտղոսը։

Գլադստոնի ամենանշանակալի (ու նաև վիճելի) քաղաքական նախաձեռնությունը, թերևս, Իռլանդական Հոմրուլի (Irish Home Rule) շուրջ ջանքերն էին։ Գլադստոնը ձգտում էր Իռլանդիային շնորհել Բրիտանական կայսրության ներսում ինքնակառավարման զգալի աստիճան՝ հույս ունենալով բավարարել իռլանդացի ժողովրդի դժգոհություններն ու նպաստել Բրիտանիայի և Իռլանդիայի հաշտեցմանը: Հոմրուլն անցկացնելու նրա փորձերն ի վերջո բախվեցին ուժեղ դիմադրության, բայց եկեք մի պահ պատկերացնենք մեր աշխարհը, եթե նրա հեռատես նախաձեռնությունը հասներ իր ավարտին. բրիտանացիները սերնդեսերունդ կազատվեին տարաձայնություններից ու «տրավմաներից»։

Սակայն այն, ինչը կյանքի վերջին տարիներին իսկապես առանձնացրեց  Գլադստոնին, Հայաստանն էր։ Նրա ներգրավվածությունը «Հայկական հարցում», որը պայմանավորված էր բացառապես իր բարոյական պատկերացումներով, սկսվեց 19-րդ դարի վերջին։ Ծննդյան 85-ամյակի օրը՝ 1894 թվականի դեկտեմբերին, Գլադստոնը Հարդենի իր գրադարանում ընդունեց հայկական պատվիրակությանը և առաջին ձեռքից  տեղեկություններ ստացավ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ վայրագությունների մասին։ Այդ տարի սուլթան Աբդուլ Համիդ II-ն իր զորքերը հանել էր Թուրքիայի հայկական համայնքի դեմ։

Համիդյան ջարդերը, ինչպես դրանք հայտնի դարձան հետագայում, սկսվեցին  Սասունի և Զեյթունի արևելյան շրջաններում հայերի դեմ հարձակումների ալիքով։ Զանգվածային կոտորածներն ուղեկցվում էին բռնի կրոնափոխությամբ, հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ։  Գլադստոնը, որ իր ձայն էր բարձրացրել Բալկաններում օսմանյան բռնությունների դեմ, ցնցված էր, սակայն պատկառելի տարիքը զգալիորեն սահմանափակում էր նրա աջակցության հնարավորությունը։

Բռնությունները 1895 թվականին ավելի ուժգնացան՝ տարածվելով այլ շրջաններում՝ ներառյալ Ստամբուլ ու Իզմիր քաղաքները։ Հայերը դարձել էին պետական պաշտոնյաների, կրոնական առաջնորդների ու տեղի զինվորականների նախաձեռնած ջարդերի հաճախակի թիրախ։ Հետապնդումների էին ենթարկվում նաև մյուս փոքրամասնությունները։ Գլադստոնը, չնայած բավականին պատկառելի տարիքին, որոշեց գործել։

1895 թվականի օգոստոսի 6-ին 86-ամյա նախկին վարչապետը 10 մղոն քայլեց Հարդենի իր դղյակից դեպի Չեսթեր Թաուն Հոլ (Chester Town Hall), որտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ լսելու նրան։ Գլադստոնը դատապարտեց Օսմանյան կայսրությանը՝ որպես «վատագույնն աշխարհում» և հավաքվածներին կոչ արեց կանգնելու հայերի՝ «աշխարհի ամենախաղաղասեր, խելացի ու աշխատասեր ժողովուրդներից մեկի» կողքին։

Հանդիպումը, որը նախագահում էր Վեսթմինսթերի դուքսը, ավարտվեց ի աջակցություն Հայաստանի ընդունված բանաձևով։ Այն այնքան ազդեցիկ էր, որ թուրքական գրաքննությունը հաջորդ օրն արգելեց բոլոր անգլիական պարբերականները, քանի որ դրանք լայնորեն լուսաբանել էին Գլադստոնի ելույթը։ Հայաստանին ուղղված Գլադստոնի աջակցությունը դրանով չսահմանափակվեց: Որպես բրիտանական քաղաքականության «Ավագագույն Ծերուկ»՝  նա օգտագործեց իր ազդեցությունը՝ աջակցություն ստանալու հայկական հարցում։ Նա ներգրավեց դիվանագիտական ջանքերը, հանդիպեց առաջնորդների հետ և օգտագործեց իր կապերի լայն ցանցը՝ հասնելու միջազգային միջամտության։ Բարոյական բարձր արժեքներն ու հեղինակությունը՝ զուգորդված անզուգական հռետորությամբ, նրան դարձրեցին արդարության համոզված պաշտպան։

Գլադստոնի վերջին հրապարակային ելույթը 1896 թվականի սեպտեմբերին էր՝ հայերի նկատմամբ օսմանյան կոտորածների դեմ բողոքի ցույցին: Թեպետ այդ ժամանակ նա արդեն մասամբ խուլ էր և գրեթե կույր, սակայն ի աջակցություն Հայաստանի Գլադստոնի ելույթը ոտքի հանեց վեց հազար մարդու Լիվերպուլի Circus Building-ում: Դա թերևս նրա հռետորական ձիրքի մեծագույն պահն էր։ «Բոլոր մարդիկ,- ասաց Գլադստոնը,- մեր աջակցության նույն պահանջներն ունեն»: Նա իր լսարանին հայտնեց, որ հողը, որի վրա կանգնած է, «ոչ բրիտանական է, ոչ էլ եվրոպական, այն մարդկային է»:

Նույն տարում լույս տեսավ Գլադստոնի ազդեցիկ գրքույկը «Հայկական հարցը» վերնագրով։ Այն դարձավ հայերի տառապանքների մասին համաշխարհային իրազեկվածության բարձրացման կատալիզատոր: Այս հիմնարար աշխատության մեջ Գլադստոնը ջանասիրաբար նկարագրեց հայ ժողովրդի դժվարին կացությունը՝ լույս սփռելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված կոտորածների վրա։ Նրա պերճախոս արձակն ու հզոր հռետորաբանությունն արժանացան ողջ աշխարհի ընթերցողների արձագանքին՝ ուշադրություն հրավիրելով այն սարսափի վրա, որն անտեսվել էր կամ մերժվել։ Նա նախազգուշացրեց, որ եթե Եվրոպան գործելու փոխարեն «բավարարվի լսելով», հայերի կոտորածները ճանապարհ կհարթեն մի աննկարագրելի ավելի վատ բանի համար։ Պատմությունը ողբերգական կերպով հաստատեց Գլադստոնի ասածները:

Երբ 1898 թվականին Գլադստոնը մահացավ, նրա համար պետական հուղարկավորություն կազմակերպվեց։ Նրա դագաղը, սակայն, ծածկված էր ոչ թե ազգային դրոշով, այլ՝ սպիտակ, կապույտ և ոսկեգույն մետաքսյա սավանով, խորհրդանիշ, որը նրա ընտանիքին էր հանձնվել հայկական եկեղեցու կողմից։

Գլադստոնի բարոյական հրամայականը պարզ էր. Հայկական հարցը լուծելու համար անհրաժեշտ էին միջազգային գործողություններ: Նա կոչ արեց կառավարություններին, քաղաքական գործիչներին և հասարակ քաղաքացիներին՝ հանդես գալ ընդդեմ ճնշումների։ Եվ նրա հորդորը, որը դուրս էր քաղաքականության սահմաններից, մնայուն ազդեցություն թողեց բոլոր նրանց սրտերում ու մտքերում, ովքեր լսեցին նրա ձայնը։

Հայաստանին ցուցաբերած՝ Գլադստոնի աջակցությունը մինչ օրս հիշեցնում է միջազգային համերաշխության ուժի մասին։ Մարտահրավեր նետելով համաշխարհային հանրության անտարբերությանը՝ նա ի ցույց դրեց հավաքական գործողությունների փոխակերպիչ ներուժն ընդդեմ անարդարության։

Եթե այսօր Գլադստոնը ողջ լիներ, նա, վստահաբար, կբարձրացներ իր ձայնն ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի  և բազմաթիվ այլ հակամարտություններից տուժած ժողովուրդների։ Լիվերպուլում նրա հզոր ելույթից հարյուր տարի անց այս մոլորակի մարդկության հանդեպ նոր գլադստոնյան մոտեցման խիստ անհրաժեշտություն կա»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Charles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflectionNew method of fraud: How do criminals steal people's money?Enhanced security measures are introduced at Sochi airportGeorgian president vetoes 'foreign agents' billEU Mission in Armenia hosted delegation of Netherlands EmbassyPutin told Tokayev about his impressions of his visit to ChinaArmenia's Foreign Minister presented to his Swiss counterpart recent developments in process of normalization of relations with AzerbaijanArarat Mirzoyan exchanged ideas with acting chairman of OSCEUS Special Forces open permanent base in PolandHow to slow down the discharge of a smartphone? 8 useful tipsArmenian, German Foreign Ministers discuss security situation in South CaucasusJames Webb discovers oldest collision of giant black holes: Why is this finding important?Ben Affleck and Jennifer Lopez finally reunite amid divorce rumorsHenrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in AzerbaijanNo hands needed։ Android apps can be used with gesturesBianca Censori 'furious' over Kanye West's plans to launch porn platform5 most dangerous smartphones in terms of SAR radiation levelsWildberries sellers can give customers points for reviews: What can be done with pointsUS will provide additional $2 billion in aid to Ukraine, Blinken says No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's OfficeUruguay Chamber of Representatives votes to submit draft law on the Armenian Genocide Memorial Day to executive branchPolitical consultations held between foreign ministries of Armenia, GeorgiaGrigoryan and Mustafayev held a meeting on the border of Armenia and Azerbaijan: Protocol signedArmenia FM to be on working visit to StrasbourgDemonstrators in downtown Yerevan chant slogans, whistle at Armenia PMErdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?
Most Popular