Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

ՔՊ-ականների մոռացված ու «ջրված» խոստումների թոփ 10-յակը

Аналитический

Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները խոստումներ էին շռայլում և հայտարարում, որ ի տարբերություն նախկին՝ մերժված իշխանությունների, իրենք իրենց խոստումներին տեր են կանգնելու: Անցել է հինգ տարի, և այժմ կարող ենք դիտարկել՝ այդպես է դա իրականում, թե ոչ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն պաշտոնյաներին, ովքեր չեն կատարել ընտրողների առջև ստանձնած իրենց պարտավորվածությունները:

Դիցուք՝ սկսենք վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Հեղափոխությունն ուներ հստակ հակաօլիգարխիկ բնույթ, սակայն դժվար չէ նկատել, որ քաղաքականության ու իշխանության լիարժեք ապաօլիգարխացում տեղի չի ունեցել: Մինչդեռ այս խոստումը Փաշինյանի՝ թերևս ամենակարևոր խոստումներից մեկն էր, որը, ինչպես տեսնում ենք, գրվել է սառույցին:

2018 թվականից ի վեր Երևանի ՔՊ-ական քաղաքապետերը հանրությանը հրամցնում են աղբի վերամշակման գործարան ունենալու իրենց կայսերական նախագիծը: Նախագիծը, սակայն, այդպես էլ գրվեց սառույցին, իսկ երևանցիները այսօր ստիպված են հաշտվել քաղաքում տարածվող աղբի «անուշաբույրության» հետ: Եվ դա էլ դեռ խնդրի կեսն է․ օրեր առաջ, դիցուք, հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում, որը մինչ այս պահը, չի հաջողվել մարել: Փաստացի՝ Հայկ Մարությանը և Հրաչյա Սարգսյանը պարզապես խաբել են հանրությանը և չեն կատարել ստանձնած պարտականությունները:

Հանրությանը երկար ամիսներ հրամցնում էին տիեզերքում հայկական արբանյակ ունենալու մասին լուրերը, այս ընթացքում երկու նախարար փոխվեց` Հակոբ Արշակյանն ու Ռոբերտ Խաչատրյանը, սակայն, մինչ այս պահը, հայկական արբանյակի գոյության որևէ փաստական ապացույց հանրությանը չի ներկայացվել։

Սյունիքից ընտրված պատգամավորները, անշուշտ, սյունեցիների հետ նախընտրական հանդիպումների ընթացքում խոստունում էին ամեն կերպ ապահովել մարզի բնակիչների անվտանգությունը: Մինչդեռ՝ արդյունքում, Սյունիքի վրա լրջագույն վտանգ է կախվել, իսկ սյունեցի պատգամավորները զբաղված են հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելով: Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց անմիջապես հետո պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարեց, որ ճանապարհը ամենաուշը երեկոյան արդեն իսկ բաց կլինի։ Բնականաբար, այդպես չեղավ, սակայն, Ղահրամանյանը, ով փաստացի ավելորդ լավատեսություն ու հույս էր ներշնչել հանրությանը, այդպես էլ չցանկացավ պատասխանել, թե ինչ նպատակ էր հետապնդում նման մանիպուլատիվ հայտարարություն անելը։ Սյունիքի ճակատագրով առանձնապես հետաքրքրված չէ նաև սյունեցի մյուս պատգամավորը՝ Արմեն Խաչատրյանը, ով սակայն վստահ է, որ Սյունիքում իրեն շատ են սիրում:

Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը ընտրություններին ընդառաջ խոստանում էր զարգացնել զբոսաշրջությունը: Հատկապես բնապահպանները վստահ էին, որ Արսենյանի կառավարման ընթացքում հանքաարդյունաբերությունը չի վնասի  բնությանը, սակայն, արի ու տես, որ հենց Ջերմուկի համայնքապետարանն է կողմ, որպեսզի շահագործվի Ամուլսարի հանքը:

Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը խոստացել էր լուծել չմշակվող հողերի հարցը, մինչդեռ այսօր, Արմավիրի մարզում կա դեռ շուրջ 21000 հա հողատարածք, որոնք չեն մշակվում: Տասնյակ տարիներ Մեծամոր քաղաքի բնակիչներին անհանգստացնող, գարշահոտություն տարածող, ինչպես նաև Զարթոնք և Եղեգնուտ գյուղերի հողատարածքները կոյուղաջրերով ոռոգվող մաքրման կայանի խնդիրը, որը պետք է լուծվեր, նույնպես ժամանակավոր լուծումներ է ստանում, իսկ խնդրի լուծման վերջնական տեսլականը այդպես էլ չի ուրվագծվում: 

Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը 2018-ի սեպտեմբերի 14-ին հայտարարեց, որ Դաշտավան համայնքում «Արմոն» ՍՊԸ-ն վարձակալության է վերցրել 15 հա տարածք եւ առաջիկա տարիներին պատրաստվում է հիմնել կոկորդիլոսաբուծարան։ Բնականաբար, այդ ծրագիրը այդպես էլ իրականություն չդարձավ, թերևս միայն անեկդոտների առիթ։
 
Իշխանատեղափոխությունից հետո Շիրակի մարզում այս իշխանությունների անմիջական հովանավորությամբ պետք է բացվեր ինքնաթիռաշինական գործարան, հրեաների հետ ինչ-որ ազատ առևտրային գոտի, իսկ Գյումրիում էլ՝ օդային տրամվայներ։ Դժվար է նույնիսկ հաշվել, թե այս ընթացքում քանի մարզպետ փոխվեց Շիրակում, սակայն ոչ Կարեն Սարուխանյանի, ոչ Հովհաննես Հարությունյանի, ոչ էլ Նազելի Բաղդասարյանի ձեռքերը այդ կայսերական նախագծերի իրականացմանը այդպես էլ չհասան։
 
Իշխանությունները խոստանում էին, որ ի տարբերություն նախկինների, իրենք որևէ մութ գործարքներում թաթախված չեն լինելու: Ամիսներ առաջ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ «Ռաշն Վոյաժ» ընկերությունը, կեղծելով բանկային երաշխիքը, մասնակցել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին, որի արժեքը մոտ 600 մլն դրամ է եղել։ Խաժակյանը նաև բացահայտեց, որ ընկերության սեփականատերը Վահագն Ղալումյանն է, որը Նիկոլ Փաշինյանի քավոր, Իջևանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանի և նրա եղբայր, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ազգականն է։ Մեկ այլ դրվագով էլ կեղծ բանկային երաշխիք է ներկայացրել և այդ շինարարության  տեխնիկական վերահսկողության մրցույթը շահել «Էտալոն Գրուպ» ընկերությունը։ Խաժակյանը կասկածներ ունի, որ այս 2 ընկերությունները փոխկապակցված են և պատկանում են վարչապետի քավոր Ղալումյաններին։ 
 
Ինչպես նաև խոստանում էին վերջ տալ ԽԾԲ-ին: Ի՞նչ ունենք արդյունքում․ Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը համայնքապետարանում աշխատանքի է ընդունել մարզպետ Ղալումյանի բաջանաղի որդուն՝ Վաչե Վիրաբյանին։ Ապա Դավիթ Վիրաբյանի դուստրը՝ 19-ամյա Նանե Վիրաբյանն է հայտնվում ՔՊ ավագանու ցուցակում։ Մարզպետ Հայկ Ղալումյանին, կարծես թե, չեն բավարարել բաջանաղի ստացած հեղափոխական բոնուսները և արդեն ընտրված քաղաքապետ Արթուր Ճաղարյանին հրահանգել է առանց այդ էլ սուղ բյուջե ունեցող քաղաքում բացել քաղաքապետի տեղակալի երկրորդ հաստիք, որն, ըստ պտտվող լուրերի, նախատեսված է, հենց բաջանաղին փոխքաղաքապետ կարգելու նպատակով։ Հայկ Ղալումյանը քաղաքապետարան է մտցրել նաև իր փեսայի եղբորը։ Բացի այդ, համայնքապետ Արթուր Ճաղարյանը Մշակույթի տան տնօրեն է նշանակել Վարդ Շահինյանին, ով համայնքապետի կնոջ մերձավոր ազգականն է:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в Армении
Самое популярное