Ուժը կորցրած են ճանաչվում ՊԵԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնողների կենսաթոշակի դրույթները․ նախագիծ Ալեն Սիմոնյանը 13 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Լոնդոն Ստեփանակերտում «Ռուսական խոսքի օրեր» խորագրով գրական միջոցառում է կազմակերպվել Ոստիկանները բացահայտել են Աբովյանում բնակարանային գողության դեպքը. Պարզվել է՝ «հերոսը» 19-ամյա երեւանցի աղջիկ է Ադրբեջանը կրակել է Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ. ՊՆ Զոհվածների 133 ծնողի տրամադրվել է աջակցություն՝ դոնորի և փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար Կարմրուկի համաճարակային իրավիճակն աշխարհում լարված է. ՀՀ–ում ընդհանուր 209 դեպք է գրանցվել Սյունիքում մի գյուղ չի լինելու, որտեղ երեխան չկարողանա կրթահամալիր գնալ. մարզպետ Համայնքի մանկապարտեզներն օրենքի խախտմամբ են օտարվել. տարածքները վերադարձնելու նպատակով 7 հայց է ներկայացվել դատարան Սյունիքը, թվում է՝ ամենահարուստ մարզն է, բայց երբ շրջում ես համայնքներով, հասկանում ես՝ այդպես չէ 

Գործը ոչինչ է, PR-ը՝ ամեն ինչ. ինչո՞վ է զբաղված Տիգրան Ավինյանը

Վերլուծական

Չնայած երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, երբ իշխանությունները փաստացի ընտրել են Արցախից ձեռքերը լվանալու ճանապարհը, հասարակության ներսում լարվածության աստիճանը հասել է գագաթնակետին, իսկ տարածաշրջանը եռում է, Երևանի փոխքաղաքապետ, սակայն, դե ֆակտո քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը դույզն անգամ չի շեղվում իր նախընտրական արշավից:

Դիցուք՝ վերջինս վերանվանակոչված դպրոցների կարմիր ժապավեններ է կտրում, համաքաղաքային շաբաթօրյակի է մասնակցում, մասնակցում է Երևանյան գրքի միջացգային փառատոնին, այն էլ այնպիսի ասուլիսով, որ անգամ բուն փառատոնն է ստվերվում և ներկաները մոռանում են՝ ինչի համար են հավաքվել: Այցելում է Աբու Դաբի և քննարկում խելացի քաղաքների համակարգերի ստեղծումը: Թե որքան հեռու է Երևանը խելացի քաղաքների մոդելից, կարելի է դատել  աշխատանքային ժամվա ավարտից հետո հանրային տրանսպորտի կանգառներում առաջացող դարակազմիկ կուտակումներից:

Փոխքաղաքապետը այն աստիճան է տարվել, որ անգամ այլ կառույցների գործին է հարվածում, մասնավորապես՝ հանդես է գալիս իբրև Վեոլիա Ջրի խոսնակ՝ հայտարարելով, որ վթարավերականգնողնական աշխատանքները այս կամ այն թաղամասում հաջողությամբ ավարտվել են: Կամ ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի խոսնակ, երբ հայտարարում է, որ սպասվում են կարևոր մշակութային իրադարձություններ: Թե ինչ կապ ունի վթարված կոյուղու վերականգման կամ բալետային ներկայացման հետ Ավինյանը՝ մնում է կռահել: Սակայն,ամեն դեպքում, շնորհակալ լինենք նրան՝ հանրությանը տեղյակ պահելու համար:

Անշուշտ, եթե Տիգրան Ավինյանը ինքնամոռաց տրված չլիներ նախընտրական արշավին, թերևս կնկատեր Երևանի առջև ծառացած շատ ավելի կարևոր խնդիրները: Դիցուք՝ Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները կարելի էր կազմակերպել շատ ավելի օպերատիվ և ոչ թե երևանցիներին հորդորել մեկ շաբաթ դիմանալ թունավոր արտանետումներին:  Կզբաղվեր Ներքին Չարբախի անօրինական շին աղբավայրով, որը ակնհայտորեն խաթարում է բնապահպանական նորմերը, հատկապես, որ քաղաքային իշխանությունները իրենց իսկ պնդմամբ չեն հանդուրժում անօրինական կառույցները: Ավինյանը կզբաղվեր Երևանյան ասֆալտը զարդարող փոսերի, գծանշանների և լուսանշանների խնդրով, որոնք ամենօրյա խցանումների և վթարների պատճառներ են դառնում:

Այս խնդիրների մասին քաջատեղյակ են երևանցիները, ովքեր Ավինյանի  գրառումների տակ բարձրաձայնում են դրանց մասին:

 

Ինչպես տեսնում ենք՝ իսկապես գործ անելու ցանկություն ունեցողի համար անելիքը շատ է, սակայն, ինչպես երևում է, գործը ոչինչ է, փիառը՝ ամեն ինչ...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուժը կորցրած են ճանաչվում ՊԵԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնողների կենսաթոշակի դրույթները․ նախագիծԱլեն Սիմոնյանը 13 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Լոնդոն Ստեփանակերտում «Ռուսական խոսքի օրեր» խորագրով գրական միջոցառում է կազմակերպվել Ոստիկանները բացահայտել են Աբովյանում բնակարանային գողության դեպքը. Պարզվել է՝ «հերոսը» 19-ամյա երեւանցի աղջիկ է Հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները ԵՄ-ն արձագանքել է «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզմանը Ադրբեջանը կրակել է Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ. ՊՆ Տավուշում կատակում են` եթե մեկը ոտքը կոտրում է, սկոռի չեն կանչում, որ ճամփին մյուսն էլ չկոտրի Զոհվածների 133 ծնողի տրամադրվել է աջակցություն՝ դոնորի և փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար Կարմրուկի համաճարակային իրավիճակն աշխարհում լարված է. ՀՀ–ում ընդհանուր 209 դեպք է գրանցվել Սյունիքում մի գյուղ չի լինելու, որտեղ երեխան չկարողանա կրթահամալիր գնալ. մարզպետ Համայնքի մանկապարտեզներն օրենքի խախտմամբ են օտարվել. տարածքները վերադարձնելու նպատակով 7 հայց է ներկայացվել դատարան Սյունիքը, թվում է՝ ամենահարուստ մարզն է, բայց երբ շրջում ես համայնքներով, հասկանում ես՝ այդպես չէ Ինչի՞ վրա է ծախսվելու ԵՄ-ի կողմից Սյունիքին տրամադրվող 116 մլն եվրոն. պատգամավորը՝ մարզպետին 50 տարի չվերանորոգված ճանապարհներ ենք կառուցում. Լոռին շինհրապարակի է վերածվել. մարզպետ Վարչական ներգործության միջոցներ են կիրառվում նաև տնտեսվարողների նկատմամբԴիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել. Փաստաբան․ Aravot.am Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական գործընթացը շարունակելու հարցը Wildberries-ը լավ նորություն ունիԱնհայտ անձինք մտել են Արիանա Հովսեփյանի բնակարան, խառնել ամբողջ ննջասենյակը (լուսանկար)Փաշինյանն ու Կլաարը քննարկել են Բրյուսելի և Քիշնևի հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը Աբովյանի 23-ամյա բնակիչը հարևանի բնակարանից գողացել է տանտիրուհու բանկային քարտը․ նա ձերբակալվել էՄեծ Հայքի քարտեզը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում Նորմալ չէ, եթե պետությունը չի կարողանում տարածք գտնի մանկապարտեզ կառուցելու համար. Մկրտչյան Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արարատ Միրզոյանն ավստրիացի գործընկերոջն է ներկայացրել հայ-ադրբեջանական գործընթացի վերջին զարգացումները Կրեմլը «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզման մեջ մեղադրել է Ուկրաինային՝ նշելով պատճառըԿորեայի ձորում շինաղբ թափելու խնդիրը չի լուծվում, միգուցե տուգանքների խստացման կարիք կա. քաղաքապետի պաշտոնակատար Հայաստանում բնակավայրերի 66 տոկոսն ապահովված է լայնաշերտ ինտերնետով. երկիրը ինտերնետ հասանելիության առումով լավ դիրքերում էԱյդ ո՞նց եք աշխատանքը բաժանել, որ բոլոր PR-վելու գործերը բաժին են հասել Ավինյանին. Հարց քաղաքապետի պաշտոնակատարին Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ բախվել են «Lexus»-ն ու երկու «Opel Zafira»․ կա տուժած Չաուշի 14/3 շենքում մի քանի զոհ ենք ունեցել, ինչո՞ւ խաչքար թույլ չեք տալիս տեղադրեն․ պատգամավոր Չինական ընկերությունը քննարկել է ՀՀ-ում իրականացվող շինաշխատանքներին մասնակցելու հնարավորությունը Կլաարի հետ քննարկվել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման հեռանկարները Քամու ուժգնացում, ամպրոպ ու անձրև է սպասվում Երևանի նոր հատակագծի համար պետք է մրցույթ հայտարարենք, վերջինը՝ 20 տարվա վաղեմություն ունի Լուկա Մոդրիչը կհեռանա Մադրիդի «Ռեալ»-իցՎարչապետի կողմից պաշտոնի նշանակման և դադարման պահ կհանդիսանա կառավարության կայքի հրապարակումը Ավինյանը եղել է փոխվարչապետ, դրա համար էլ նա է ներկայացնում քաղաքապետարանը կառավարությունում Դատավորները նախագահականում երդվեցին․ Վահագն Խաչատուրյանը նրանց հաջողություն մաղթեց Իրանը ներկայացրել է իր առաջին «Ֆաթթահ» հիպերձայնային բալիստիկ հրթիռը Apple-ը ներկայացրել է իր 3500 դոլար արժողությամբ Vision Pro ակնոցները (տեսանյութ)«Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակավայրերի կրած վնասները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են»Տաթև-Լծեն ճանապարհի կառուցումն ավարտված է. Լծենից Նորավան հատվածի բացումը կլինի շուտովՎատ է, որ քաղաքապետն ինչ որոշում է, ավագանին հաստատում է, ուրեմն մի բան լավ չենք անում. Տերտերյան Զգու՞մ եք տարբերությունը․ ԱշոտյանԱԺ-ում քննարկում են տնտեսական մրցակցության ոլորտի խնդիրները. ՈՒՂԻՂ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստ. ՈՒՂԻՂ Հնուց եկել, շարունակվում ա, ավագանիները ամիսը մի անգամ նիստ են անում, քվեարկում գնում. Ասատրյան Չնեղվեք սրանցից, լավ է լինելու. Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված