Փաստաբանը Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ գրառման մասին հաղորդում է ներկայացրել Սպորտային մարմնամարզության ԱԱ․ Հայաստանը 5 ներկայացուցիչ ունի մրցաշարում Չվախենաք, սրանք ապագա չունեն․ Արայիկ Հարությունյան Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ-ում ռուսական համայնքի ղեկավարին․ աղբյուր Հենաշարժողական խնդիր ունեցող 15 արցախցի Ստեփանակերտում է. այսօր նրանց կտեղափոխեն Հայաստան Արցախից եկած բուժաշխատողներին աշխատանքով կապահովենք, միայն պետք է գրանցվեն. Ավանեսյան Դատախազությունը քաղաքապետարանի քաղշին վարչության նախկին պետից պահանջում է բռնագանձել 451 մլն դրամ Այս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. Ավանեսյան Արցախից ժամը 12:00-ի դրությամբ 100․417 մարդ է բռնի տեղահանվել Հայաստան Արցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀ․ Բեգլարյան 

Այսօր էլ վճռական ընտրության պահն է. Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Հասարակություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:
Ուղերձում ասվում է.

«Սարդարապատի հերոսները թուրք հրոսակների դեմ մղվող գոյամարտում անասելի սխրանքներ գործեցին՝ ի հեճուկս այն վախկոտների, որոնք կոչ էին անում հնազանդվել թուրք նվաճողներին, վայր դնել զենքերն ու ամեն գնով խաղաղություն հաստատել՝ ընդունելով թուրքերի ստորացուցիչ պայմանները: Այդպիսի թուլամորթներ կային նաև այն ժամանակվա կառավարության ու բարձրաստիճան զինվորականների շարքերում:

Սարդարապատի հերոսներն ընտրեցին պայքարը, բզկտված Հայրենիքի թեկուզ մի փոքր հատվածում, բայց արժանապատիվ՝ ազատ ու անկախ կյանքը: Նրանք ապացուցեցին, որ ազատատենչ ոգին պարտվել չգիտի:

Հավերժ փա´ռք բոլոր այն քաջորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը`փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին ու ռազմական գործիչներին, հոգևորականներին ու բազում այն երախտավորներին, որոնք նախընտրեցին պատվով ապրելը հպատակությունից:

Սարդարապատի հերոսներից շատերը չընկան ռազմադաշտում թշնամու դեմ պայքարում, այլ դավաճանվեցին Հայրենիքում, ամբաստանվեցին, աքսորվեցին ու գնդակահարվեցին սեփական հայրենակիցների ձեռքով՝ նրանց, որոնց փրկել էին թուրքական կոտորածից: Սա մեր պատմության դառը դասերից և ամոթալի էջերից է:

1918 թվականի մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի նվիրյալ զավակների ազգային բարձր գիտակցության, պատմական պատասխանատվության ու արժանապատվության, փառահեղ հաղթանակների մասին են, հերոսներից շատերի կենսագրությունը՝ անձնազոհ խիզախության, պատվախնդրության, բայց և ողբերգական վախճանի մասին:

Սարդարապատի հերոսամարտը անձնուրաց հերոսների ու վախկոտ դավաճանների ջրբաժան էր: Այդպիսի ընտրության առջև կանգնում են բոլոր ժողովուրդները՝ բոլոր ժամանակներում:

Այսօր էլ վճռական ընտրության պահն է:

Որտե՞ղ է մեզնից յուրաքանչյուրը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաստաբանը Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ գրառման մասին հաղորդում է ներկայացրելՍպորտային մարմնամարզության ԱԱ․ Հայաստանը 5 ներկայացուցիչ ունի մրցաշարումԱդրբեջանում Իրանի դեսպանը Ալիևի ներկայացուցչի հետ քննարկել է իրավիճակն ԱրցախումՉվախենաք, սրանք ապագա չունեն․ Արայիկ ՀարությունյանԱդրբեջանցիները ձերբակալել են ԼՂ-ում ռուսական համայնքի ղեկավարին․ աղբյուրՀենաշարժողական խնդիր ունեցող 15 արցախցի Ստեփանակերտում է. այսօր նրանց կտեղափոխեն ՀայաստանՌուս խաղաղապահները Հայաստանից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել ՍտեփանակերտԱրցախից եկած բուժաշխատողներին աշխատանքով կապահովենք, միայն պետք է գրանցվեն. ԱվանեսյանԴատախազությունը քաղաքապետարանի քաղշին վարչության նախկին պետից պահանջում է բռնագանձել 451 մլն դրամԱյս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. ԱվանեսյանԱրցախից ժամը 12:00-ի դրությամբ 100․417 մարդ է բռնի տեղահանվել ՀայաստանԱրցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀ․ ԲեգլարյանՈՒՂԻՂ․ Արցախից բռնահանվածների վիճակի մասին կառավարությունում ճեպազրույց էԿԳՄՍ-ն հավաքագրում է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալներըՍուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններիցԱյսօր Ս.Գևորգ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն էՀայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն ՄխիթարյանՄտավորականները կառավարությունից պահանջում են հետևողական պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքներըԹուրքիայում ավտոբուս է շրջվել, մահացել է 5 մարդ, ևս 30-ը տուժել ենՎերջին արցախցիները լքում են ՍտեփանակերտըՄԱԿ-ում կոչ են արել լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանվածների համարԱյսօր «հայ» սպաների հրամանով կծեծվեն, կխոշտանգվեն Հայաստանն առանց թուրքի պատկերացնող քաղաքացիներըԴատախազությունը «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 64 մլնՎերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվենԱնհրաժեշտության դեպքում կընդունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին․ Կիպրոսի ԱԳՆԱդրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարըԽոշոր ավտովթար` Երևանում. վարորդն ու վիրավորները արցախցիներ ենՀամացանցում տարածվում է Տարոն Չախոյանի և Արմեն Խաչատրյանի սկանդալային նամակագրությունը«Ժողովուրդ». Ինչու է դատախազն ակտիվ ապօրինի ծագման գույք որոնում միայն Նիկոլ Փաշինյանին ընդդիմացողների շրջանում«Ժողովուրդ». ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու«Հրապարակ». Տարօրինակ «զուգադիպություն»«Փաստ». Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի«Փաստ». «Կարևորագույն նպատակներից մեկը Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է»«Փաստ». Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից«Հրապարակ». Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց«Ժողովուրդ». Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել«Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը կորել է«Փաստ». ԶՊՄԿ-ն Սյունիքում զգալի աշխատանք է կատարել. ի՞նչ է հայտարարել տնօրենը«Հրապարակ». «Ալբերտ Բազեյանը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին»Ինչո՞ւ գլխավոր դատախազը չի հետախուզում եւ կալանավորում Ադրբեջանի գեներալներին. «Ժողովուրդ»Մեծամասնությունը վաղուց Փաշինյանի հետ չէ. մեղքը ժողովրդի «գրպանը» պետք չէ գցել. «Փաստ»Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհՄեծ Բրիտանիան 1,2 մլն դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնելու համար Ստեփանակերտը լքող վերջին հայերը (տեսանյութ) Մարդասիրական բեռը Ֆրանսիայից հասավ ՀայաստանԱվտովթար` Սյունիքում. վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են ԱՄՆ-ում ձերբակալվել է ռեփեր 2Pac-ի սպանության մեջ կասկածվողըՖրանսիայից ստացված աջակցությունը կուղղվի բռնագաղթված 250 ծանր վիրավորներին բուժելուն Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ
Ամենադիտված