Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի ԵՄ-ն կարող է համաձայնության գալ մինչև տարեվերջ Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու շուրջ Երեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը Ռեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներ Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած Ինչու է Ադրբեջանը ձերբակալել Դավիթ Բաբայանին․ բացառիկ մանրամասներ Զարմացնում է ռուսական հեռուստատեսության փակման թեմայի քննարկումը․ Կարասին Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Եղիշե Կիրակոսյան Ղարաբաղում կարող է 50-1000 հայ մնացած լինել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ 

«Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, քաղաքացիությունը. Նիկոլ Փաշինյան

Հայաստան

Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, երրորդ տարին անընդմեջ տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել մրցաշարի պարգևատրման արարողությանը:

Մրցաշարն անցկացվել է կանանց և տղամարդկանց 2 տարիքային խմբերով: Առաջին տարիքային խմբում եղել են 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ, երկրորդ տարիքային խմբում՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ:

Մրցաշարում երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: Երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներն ստացել են նաև դրամական մրցանակներ: Ըստ այդմ՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցն ստացել է 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղը՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղը՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղը՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղերը՝ 50.000-ական ՀՀ դրամ:

Հաղթողներին պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալագրեր և խրախուսական մրցականեր է հանձնել ամենատարեց կին և տղամարդ մասնակիցներին:

Մրցաշարի 300-ից ավելի մասնակիցների թվում է եղել նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Կառավարության հարգելի անդամներ,
Պետական այրեր,
Հարգելի ներկաներ,
Հաղթողներ և մասնակիցներ,

Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հանրապետության օրվա առիթով: Պիտի ընդգծեմ, որ «Վարչապետի գավաթը» նաև մի մրցաշար է, որով մենք արձանագրում և ընդգծում ենք քաղաքացու և պետության կապը:

Այսօր Սարդարապատում ելույթ ունենալիս, ես ասացի, որ մեր ընկալումը հետևյալն է. պետությունը, երկիրը, Հայաստանի Հանրապետությունում ապրելը պետք է լինի հարմարավետ և շահավետ ՀՀ քաղաքացու համար: «Վարչապետի գավաթ» մրցաշարերի կարևորագույն իմաստներից մեկը հենց դա է՝ մենք ուզում ենք հնարավորինս շատ առիթներ ստեղծել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն իրեն հաղթահարելու, ինքն առաջին հերթին իր հետ մրցելու առիթ ունենա և ապացուցի որպես քաղաքացի, որպես պետության իրավատեր, որ մեր կամքը՝ ունենալու ինքնիշխան, ազատ, ուժեղ, զարգացած, բարեկեցիկ և երջանիկ պետություն, անսասան է: Մեր ընթացքը դա պիտի ամեն տարի ցույց տա:

Ուզում եմ բոլոր մասնակիցներին հատուկ շնորհակալություն հայտնել, որ այս մրցաշարերով մենք ընդգծում ենք մեր պետականությունը, մեր դրոշը, մեր քաղաքացիությունը, ապրելու մեր կամքը, հաղթահարելու մեր կամքը, առաջ շարժվելու մեր կամքը:

Ուզում եմ ընդգծել, որ հաջորդ տարվանից մենք այս մրցաշարի՝ խճուղային հեծանվավազքի մասշտաբները կընդլայնենք: Մրցումը նախ կմիջազգայնացնենք, այսինքն՝ բոլորը, անկախ քաղաքացիությունից, մասնակցելու հնարավորություն կունենան: Մրցաշարը կլինի Սևանի շուրջը: Եթե անհրաժեշտություն լինի, մասնագետները կասեն, երկու օր կտևի հեծանվավազքը, և, իհարկե, մրցանակային հիմնադրամն էլ համապատասխան կկրկնապատկվի: Հույս ունեմ, որ այս ընդգծումով մենք ավելի կուժեղացնենք այս ավանդույթը, կընդգծենք նաև Գեղարքունիքի մարզը, կընդգծենք Սևանա լիճը: Մանավանդ՝ համոզված եմ, որ հաջորդ տարի Սևանի շուրջ բոլոր ճանապարհները կլինեն արդեն կատարյալ վիճակում, և մենք չենք ամաչի այդ ճանապարհներ նաև օտարերկրացիներ հրավիրելու:

Իսկ այս տարի մենք արդեն լողի «Վարչապետի գավաթը», կարծում եմ, կմիջազգայնացնենք, և մասնակցության հնարավորությունը կբացենք բոլորի համար, մանավանդ՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ ռելոկանտներ են ապրում Հայաստանի Հանրապետությունում, և նրանք նույնպես անընդհատ դիմում են և ասում, որ իրենք էլ մրցութային կարգով ցանկանում են մասնակցել:

Հարգելի ներկաներ,

Իսկ մյուս մրցաշարերի մասին արդեն կմտածենք: Իհարկե, խճուղային հեծանվավազքի սիրողական բնույթը կպահպանենք: Տեխնիկական շատ հստակ կանոններ կսահմանենք հեծանիվների համար, որպեսզի ամեն ինչ ճիշտ և արդար լինի:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Առողջապահության նախարարությանը: Էկոնոմիկայի նախարարությանը՝ հատուկ շնորհակալություն մասնակցության համար, որովհետև, այո՛, առողջ ապրելակերպը, նաև այս կարգի միջոցառումը Հայաստանում միջազգայնացման պարագայում առավել ևս տուրիզմը խթանելու շատ մեծ պոտենցիալ ունի: Կարծում եմ, որ ամեն անգամ մենք պետք է ուժեղացնենք այս ենթատեքստը, այս համատեքստը և ընդգծենք խճուղային հեծանվավազքի «Վարչապետի գավաթ» մրցաշարի կարևորությունը:

Շնորհակալություն և շնորհավորում եմ բոլորիս»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի ԵՄ-ն կարող է համաձայնության գալ մինչև տարեվերջ Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու շուրջ Երեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը Ռեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներ Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած Ինչու է Ադրբեջանը ձերբակալել Դավիթ Բաբայանին․ բացառիկ մանրամասներԶարմացնում է ռուսական հեռուստատեսության փակման թեմայի քննարկումը․ ԿարասինԱպօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Եղիշե Կիրակոսյան Ղարաբաղում կարող է 50-1000 հայ մնացած լինել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Փոխարտգործնախարարը Օմանի իր գործընկերոջն է ներկայացրել Արցախից բռնի տեղահանման հետևանքները ՄԱԿ-ի առաքելության այցը Ղարաբաղ օգտակար կլինի միայն Ադրբեջանի քարոզչության համար․ ամերիկացի լրագրողԼՂ այցելած ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներ «չի տեսել»Մանրամասներ` ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրման վերաբերյալ Հրազդանի բուժկենտրոնի մասնագետներն այցելել են ԼՂ-ից բռնի տեղահանված, խնամքի տներում գտնվող անձանց. ՀՀ ԱՆ Հայկական կողմի ահազանգերը, որ Ադրբեջանը ծրագրում է ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին այդ ուղղությամբ գործուն քայլերի. Միրզոյանը` դիվանագետներին Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը․ ԶԼՄ«Ես Փաշինյանի թիմի հետ կապ չունեմ». Վաղարշակ ՀարությունյանՀռոմի ստատուտի վավերացման հարցն ընդգրկված է վաղը մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում Սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՀՀ ՊՆԶորակի՛ց եղեք Հայաստանին, հայրենազրկված արցախցիներին․ Վեհափառ Հայրապետը՝ ԱՄՆ Հայոց թեմին Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 15. Արամայիս ԳրիգորյանՆշանադրություն արցախցի և շիրակցի ընտանիքներումՍտեփանակերտում անհայտ անձը կրակ է բացել ռուս-ադրբեջանական պարեկային ծառայողի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ Վերին Լարսում կուտակումներ են․ 1000-ավոր բեռնատարներ հերթի մեջ են Ժամը 20։00-ի դրությամբ՝ Արցախից բռնի տեղահանված 100․520 անձ արդեն Հայաստանում էՈրոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Փաշինյանի անմիջական մասնակցությամբ․ ԼավրովՓաշինյանը ԵՀ նախագահի հետ քննարկել է ԼՂ հայության բռնի տեղահանության հետևանքներըԽաչատուր Սուքիասյանի «Հայէկոնոմբանկը» բոլոր արցախցիների վարկերը չեղարկել է և վերադարձրել ոսկիներըՈւր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 14. Զոհրաբ ՄնացականյանՎահագն Խաչատուրյանը և Հարիս Գեորգիադեսը քննարկել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում. ԿԳՄՍՆ Լավրովն անդրադարձել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններինՌԴ–ն աշխատում է Ադրբեջանի և գործընկերների հետ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար․ ԼավրովԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր Ստեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար ԱՄՆ-ում տղամարդը «մարդկային ատամներով» ձուկ է բռնել Որևէ պաշտոնյա իրավասու չէ չեղարկել Արցախի Հանրապետության գոյությունը. 5165 շարժում2023 թ. հունվար-օգոստոսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,957 դրամ Միջազգային հանրությունից պետք է արձագանքի ձևով հստակ գործողություն. Արգենտինայի դեսպանը՝ Սիմոնյանին Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» «Նուբարաշեն» ՔԿՀ–ի ծառայողները կետչուպի տուփից հայտնաբերել են բջջային հեռախոսներ Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Փաշինյանն ընդունել է Կիպրոսի խորհրդարանական պատվիրակությանըԶգույշ եղեք, Գերմանիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ․ Անգելա Մերկերը՝ Էրդողանին Ես անվտանգ հասել եմ Երևան․ տեսել եմ դժոխքը, տեսել աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան Իրանը ԱԹՍ-ներով լայնածավալ զորավարժություններ կանցկացնի Դոլարի ու եվրոյի փոխարժեքները աճել ենԱդրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել
Ամենադիտված