Այս պատմական օրը կարևոր տեղ է զբաղեցնում ժամանակակից Հայաստանի պատմության մեջ․ Վրաստանի խորհրդարանի նախագահ
Արտաքին ՔաղաքականՎրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Թվիթեր սոցիալական ցանցում Հայաստանի Հանրապետությանը շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ։
«Անկեղծ շնորհավորում եմ հայ ժողովրդին Առաջին հանրապետության 105-ամյակի կապակցությամբ։ Այս պատմական օրը կարևոր տեղ է զբաղեցնում ժամանակակից Հայաստանի պատմության մեջ՝ վկայելով հայ ժողովրդի արիության ու վճռականության մասին։ Մեր բարեկամներին ցանկանում եմ առաջընթաց, խաղաղություն և բարգավաճում»,- գրել է Պապուաշվիլին։