Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ForeignՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին նա գրել է Թվիթերյան իր միկրոբլոգում:
«Ակնկալում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակությանը մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար»,- գրել է նա: