Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է «Ես պատրաստ էի դրան առաջին իսկ օրվանից, ես դա գիտեի»․ Վարդանյանի հարցազրույցը՝ գերեվարվելուց առաջ Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ Առողջապահության նախարարը տեսակցել է պայթյունից բուժում ստացողներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը առաջիկա կիրակին հռչակել է Արցախի զորակցության օր «Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը․ հայտարարություն Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առցանց հանդիպման առաջարկ է արել Արդյո՞ք կա աշխարհում մեկը, ով հավատում է Ադրբեջանի այս հերթական կեղծ խոսույթին․ Էդմոն Մարուքյան Մենք տեղյակ ենք Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին, ուշադիր հետևում ենք իրավիճակին․ ԱՄՆ Պետդեպ 

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վահագն Խաչատուրյանի հետ

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Նախ և առաջ, պարոն վարչապետ, ուզում եմ մեկ անգամ ևս իմ աջակցությունը հայտնել Ձեզ և կառավարությանը՝ այն քաղաքականության վերաբերյալ, որն իրականացնում եք կառավարության հետ միասին, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Դրա հետ կապված անցած շաբաթ կարևոր իրադարձություններ էին մեր քաղաքական կյանքում՝ սկսած բրյուսելյան հանդիպումից, որից հետո Դուք հստակ արտահայտեցիք Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանության տեսակետը, համաձայն որի՝ մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնն ակնկալում Ադրբեջանից:

Սա կարծում եմ՝ շատ կարևոր հայտարարություն էր և նաև ապացույց էր, որ մենք ոչ թե պարզապես խոսքեր ենք ասում խաղաղության մասին, այլ տրամադրված ենք տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելուն: Կարծում եմ՝ մեր հարևանն էլ պետք է դա գիտակցի և գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք և կառավարությունը: Իրականում այն, ինչին գնում է այսօր կառավարությունը, ես նկատի ունեմ այն քայլերը, որոնք արվում են և՛ երկրի ներսում, և՛ արտաքին քաղաքականության ասպարեզում, միտված են դրան:

Ինչպես գիտեք, ես աշխատանքային ուղևորության էի և Կատարում հանդիպել եմ տարբեր գործիչների և իմ կոլեգաների հետ: Ամենակարևոր հանդիպումներից մեկն Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևայի հետ էր: Ինձ համար ուրախալի էր լսել իր տեսակետը, որն ուզում եմ փոխանցել նաև Ձեզ: Հայաստանն իրենք ընդունում են որպես լիարժեք գործընկեր, որը կատարում է իր պայմանավորվածություններն ու պարտականությունները, որը վստահելի գործընկեր է՝ ֆինանսական կայունության և պարտականությունների կատարման առումով: Մեր հանդիպման ընթացքում լրացուցիչ պայմանավորվեցինք, որ կշարունակենք նույն ոճով աշխատել: Իրենք պատրաստ են լրացուցիչ ներդրումներ կատարել, լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցույց տալ:

Նույնն արձանագրեցինք նաև իմ գործընկերների, Կատարի էմիրի հետ հանդիպումների ժամանակ, իրենք պատրաստակամ են և սպասում են մեր առաջարկներին: Կատարը շատ դինամիկ զարգացող երկիր է, զարմանալի կարճ ժամանակում հաջողություններ է ունեցել: Բոլորիս թվում է, թե միայն ռեսուրսային երկիր է, բայց ըստ էության, իր զարգացման տրամաբանությամբ Կատարը ժամանակակից, բարձր տեխնոլոգիական, գիտելիքահեն տնտեսություն ունեցող երկիր է, և հանձինս նրա՝ մենք ունենք համագործակցության պատրաստակամ գործընկերոջ:

Ուզում եմ մեկ անգամ էլ վստահեցնել Ձեզ, որ ինքս իմ հնարավորությունների սահմաններում աջակցում եմ և աջակցելու եմ բոլոր այն ծրագրերին, որոնք իրականացնում եք Դուք, որոնք միտված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Վարչապես Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ մեծարգո պարոն նախագահ, նախ շնորհակալ եմ աջակցության խոսքերի, ինչպես նաև նաև հրավերի համար: Այո, մենք պարբերաբար հրապարակային ֆորմատով հանդիպումներ ենք ունենում, բայց, իհարկե, անգամներով շատ նաև ոչ պաշտոնական հանդիպումներ ենք ունենում՝ քննարկում, խորհրդակցում ենք, փորձում հասկանալ, որոնք են լավագույն լուծումները մեր երկրի համար:

Իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, որ այս հրապարակային հանդիպումներն էլ կարևոր են, որպեսզի նաև մեր ժողովուրդը տեսնի, որ իշխանության տարբեր թևերի միջև կա ինստիտուցիոնալ համագործակցություն, փոխգործակցություն: Մյուս կողմից էլ շատ կարևոր է, որ իշխանության փոխգործակցության այդ մեխանիզմներն էֆեկտիվ կերպով գործեն:

Այս առումով, կարող եմ վկայել, որ իրապես նախագահ-խորհրդարան-կառավարություն եռյակի միջև շատ կոնստրուկտիվ համագործակցություն է հաստատված, ինչը շատ կարևոր է հատկապես այս շրջանում:

Նաև կարևոր եմ համարում, որ կառավարության քաղաքականությունները որոշակիորեն քննարկված և խորհրդակցված են խորհրդարանի, Հանրապետության նախագահի հետ, բայց դա, իհարկե, ամենևին էլ պատասխանատվության մասին չէ. կառավարությունն այն լիարժեք ստանձնում է և պետք է ստանձնի, բայց իմանալ նաև պետության կարևորագույն ինստիտուտների կարծիքն այդ հարցերի վերաբերյալ՝ չափազանց էական է: Նաև ուրախ եմ արձանագրել, որ մեր հանդիպումներում, ըստ էության, մի այսպիսի թրենդ է ձևավորվել՝ մենք առայժմ որքան հանդիպել ենք՝ արձանագրել ենք մեր երկրում բավականին լավ տնտեսական ցուցանիշները: Ուզում եմ հույս հայտնել, որ մեր այս ավանդույթը որևէ կերպով չի փոխվի: Այդ առումով, կարևոր եմ համարում նաև մեր համագործակցությունը միջազգային տնտեսական և ֆինանսական ինստիտուցիոնալ կառույցների հետ, որովհետև մենք շատ նախանձախնդիր ենք վերաբերվում Հայաստանի վարկին: Իսկապես դա կարևոր է, որովհետև բոլորը չէ, որ բոլոր մանրամասներով հետազոտում են երկիրը: Շատ դեպքերում հենց միջազգային ինստիտուտներից կարծիք են հարցնում, կամ էլ ծանոթանում նրանց հրապարակած կարծիքներին: Այնպես որ, մենք փորձում ենք դրսևորել ինքներս մեզ որպես պատասխանատու գործընկեր:

Տարածաշրջանային իրադրության հետ կապված, իհարկե, ես այսօր առիթ ունեցել եմ ասելու, որ հատկապես մեր վերջին հանդիպումներից, բրյուսելյան պայմանավորվածություններից հետո Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն առնվազն հարցեր են առաջացնում, և կարծում եմ՝ մենք պետք է հստակ մի հարցի պատասխան փորձենք գտնել, թե արդյոք այդ հայտարարությունները նշանակում են հրաժարում ձեռք բերված պայմանավորվածություններից: Կարծում եմ նաև, որ մեր միջազգային գործընկերների հետ պետք է այս խնդիրը կոմունիկացնենք, որովհետև բոլոր դեպքերում էլ պայմանավորվածությունների հուսալիությունը կարևոր նախապայման է, որովհետև երբ ձեռք են բերվում պայմանավորվածություններ և դրանք կյանքի չեն կոչվում, իհարկե, դա խնդիր է բոլոր տեսակի հարաբերություններում, այդ թվում՝ միջազգային և միջպետական:

Պարոն նախագահ, ես էլ կկիսեմ իմ տպավորությունները, տեղեկությունները վերջին շրջանում տեղի ունեցած քննարկումներից, բանակցություններից: Իհարկե, մի հատվածը հասցրել ենք քննարկել, հիմա շատ ինտենսիվ է այդ գործընթացը, բայց նաև առաջիկա պլանների մասին Ձեզ տեղյակ կպահեմ, թե ինչ է նախատեսվում մեր միջազգային օրակարգում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում «Ես պատրաստ էի դրան առաջին իսկ օրվանից, ես դա գիտեի»․ Վարդանյանի հարցազրույցը՝ գերեվարվելուց առաջԱդրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ Առողջապահության նախարարը տեսակցել է պայթյունից բուժում ստացողներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը առաջիկա կիրակին հռչակել է Արցախի զորակցության օր «Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը․ հայտարարությունՎարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առցանց հանդիպման առաջարկ է արելԱրդյո՞ք կա աշխարհում մեկը, ով հավատում է Ադրբեջանի այս հերթական կեղծ խոսույթին․ Էդմոն ՄարուքյանՄենք տեղյակ ենք Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին, ուշադիր հետևում ենք իրավիճակին․ ԱՄՆ Պետդեպ ՀՀ-ն ոգեկոչում է 44-օրյա պատերազմում և դրան հաջորդող շրջանում զոհված մեր բոլոր հայրենակիցների հիշատակը. ԱԳՆ Սեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն ԵԽ նախարարների կոմիտեն քննարկել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան Արմենը մահացավ դատական նիստի ուղիղ եթերում ու չեմ հիշում, որ նրա կալանքի որեւէ փուլում ՌԴ-ն հիշեր իր քաղաքացու մասին․ ԶոհրաբյանՈւրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ ՌԴ-ն չի կարող օգնել ռուսական անձնագրից հրաժարված Ռուբեն Վարդանյանին. ՌԴ Դաշնային խորհուրդ Շերն առևանգել է սեփական որդուն՝ նրան հարսնացուից բաժանելու համար«Անոնիմուս» հաքերային կազմակերպությունը «պատերազմ» է հայտարարել Ադրբեջանին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարարի հետ«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն Ռուբեն Վարդանյանի ձերբակալելու մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում․ Նուբար ԱֆեյանՓաշինյանը և Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակըՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ ՓաշինյանըԹուրքիայի անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Արցախի հարցը Երևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանսիան կաջակցի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը. Կոլոննա ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներինԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելՈւր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 7. ՄԱՊ-ի ԱլիկՀայկ Մարությանն արձագանքել է «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայնի» պահանջներին Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձՈւր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 6. Լևոն ԱլթունյանՍտեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Հանրահավաքներին չենք միանում, որովհետև կարծում ենք, որ իշխանափոխությունը պետք է լինի ընտրություններով. Մարության Հայ և իտալացի խորհրդարանականները քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակըԹշնամին վանդալիզմի է ենթարկել և ապամոնտաժել Ստեփանակերտից, Շուշիից տեսանելի հայկական խաչը Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է Թուրքիայի ԱԳ նախարարի հետԼավրովը կոչ է արել ՀՀ ղեկավարությանը հիշել ԱՄՆ-ի վրա իրենց հույսը դրած երկրների աննախանձելի ճակատագիրը2020 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն Սամանթա Փաուերը հանդիպել է Ալիևին ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության և վերադարձի համար Հայկ Մարությանը նոր առաջարկ է արել Վարդան Ղուկասյանին և պարզաբանել՝ ինչու չի միացել ընդդիմության ցույցերին (տեսանյութ)Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ․ ՀՀ ԱՆԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են՝ Հակարիի կամրջի մոտից ձերբակալել են Վիտալի Բալասանյանին․ ՀՀ նախկին ՄԻՊ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN-ին՝ Արցախում կատարվողը լուսաբանելու համար Կոչ ենք անում Ադրբեջանին միջազգային հասանելիություն ապահովել Լեռնային Ղարաբաղ. Պետեր Ստանո
Ամենադիտված