Գոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է «Ես պատրաստ էի դրան առաջին իսկ օրվանից, ես դա գիտեի»․ Վարդանյանի հարցազրույցը՝ գերեվարվելուց առաջ Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ Առողջապահության նախարարը տեսակցել է պայթյունից բուժում ստացողներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը առաջիկա կիրակին հռչակել է Արցախի զորակցության օր «Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը․ հայտարարություն Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առցանց հանդիպման առաջարկ է արել Արդյո՞ք կա աշխարհում մեկը, ով հավատում է Ադրբեջանի այս հերթական կեղծ խոսույթին․ Էդմոն Մարուքյան 

Ադրբեջանի նախագահը կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը․ ՀՀ ԱԳՆ

Արտաքին Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել` արձագանքելով Ադրբեջանի նախագահի հնչեցրած սպառնալիքներին: 

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հերթական ռազմատենչ հայտարարություններին, որոնք միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը:

Ի հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրությանը, 2022թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու գրավոր հանձնառությանը, այլ հարթակներում բազմիցս ստանձնած նույնպիսի բանավոր պարտավորություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը կրկին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ ԼՂ բնակչությանը՝ էթնիկ զտումներով: Անհրաժեշտ է արձանագրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ոտնահարել ու անտեսել ինչպես նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները:

Նշյալի վկայությունն է նախագահ Ալիևի խոսքերն առ այն, որ վերահսկելով Լաչինի միջանցքը` Ադրբեջանը խափանել է ԼՂ ու Հայաստանի միջև կապը: Ավելին, նույն համատեքստում վերջինս անթաքույց կերպով սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել, եթե ԼՂ հայերը «դասեր չքաղեն» Լաչինի միջանցքի արգելափակումից: Ցավոք, ձեռքբերված պայմանավորվածությունների և հանձնառությունների խախտումներն այսքանով չեն սահմանափակվում: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակներում երկխոսություն սկսելու փոխարեն՝ Ադրբեջանի նախագահը վերջիններիս սպառնում է հաշվեհարդարով և քրեական հետապնդմամբ:

Միաժամանակ, ի ցույց է դրվում, որ Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասցեագրել առկա խնդիրները, այլ առաջ շարժվել «չկան ԼՂ հայեր, չկա ԼՂ հիմնախնդիր» սկզբունքով:

Նման գործելաոճը հակասում է նաև ընթացիկ բանակցությունների տրամաբանությանը, այդ թվում` միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների՝ կարգավորման վերաբերյալ մոտեցումներին:

Աներկբա է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն: Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության, այդ թվում՝ միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում ԼՂ բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության և իրենց հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքից զրկելու համար:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլ նաև կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

Փաստացիորեն, Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ: Ավելին, ընդգծվում է, որ նույնիսկ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով չի կարող կանգնեցնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու նկրտումները:

Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղության հաստատման իր ընտրած ճանապարհին: Ցավոք սրտի, ինչպես երևում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, այդ պետությունը խնդիրների լուծումը տեսնում է ոչ թե Ալմա-Աթայի հռչակագրով նախանշված սահմաններով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման, այլ սպառնալիքի և ռազմական ուժի գործադրման ճանապարհով։

Նման զարգացումները կանխելու համար Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պարտավոր են հանդես գալ միանշանակ և աներկբա գնահատականներով»,- ասված է հայտարարությունում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում «Ես պատրաստ էի դրան առաջին իսկ օրվանից, ես դա գիտեի»․ Վարդանյանի հարցազրույցը՝ գերեվարվելուց առաջԱդրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ Առողջապահության նախարարը տեսակցել է պայթյունից բուժում ստացողներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը առաջիկա կիրակին հռչակել է Արցախի զորակցության օր «Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը․ հայտարարությունՎարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առցանց հանդիպման առաջարկ է արելԱրդյո՞ք կա աշխարհում մեկը, ով հավատում է Ադրբեջանի այս հերթական կեղծ խոսույթին․ Էդմոն ՄարուքյանՄենք տեղյակ ենք Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին, ուշադիր հետևում ենք իրավիճակին․ ԱՄՆ Պետդեպ ՀՀ-ն ոգեկոչում է 44-օրյա պատերազմում և դրան հաջորդող շրջանում զոհված մեր բոլոր հայրենակիցների հիշատակը. ԱԳՆ Սեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն ԵԽ նախարարների կոմիտեն քննարկել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան Արմենը մահացավ դատական նիստի ուղիղ եթերում ու չեմ հիշում, որ նրա կալանքի որեւէ փուլում ՌԴ-ն հիշեր իր քաղաքացու մասին․ ԶոհրաբյանՈւրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ ՌԴ-ն չի կարող օգնել ռուսական անձնագրից հրաժարված Ռուբեն Վարդանյանին. ՌԴ Դաշնային խորհուրդ Շերն առևանգել է սեփական որդուն՝ նրան հարսնացուից բաժանելու համար«Անոնիմուս» հաքերային կազմակերպությունը «պատերազմ» է հայտարարել Ադրբեջանին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարարի հետ«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն Ռուբեն Վարդանյանի ձերբակալելու մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում․ Նուբար ԱֆեյանՓաշինյանը և Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակըՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ ՓաշինյանըԹուրքիայի անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Արցախի հարցը Երևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանսիան կաջակցի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը. Կոլոննա ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներինԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելՈւր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 7. ՄԱՊ-ի ԱլիկՀայկ Մարությանն արձագանքել է «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայնի» պահանջներին Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձՈւր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 6. Լևոն ԱլթունյանՍտեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Հանրահավաքներին չենք միանում, որովհետև կարծում ենք, որ իշխանափոխությունը պետք է լինի ընտրություններով. Մարության Հայ և իտալացի խորհրդարանականները քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակըԹշնամին վանդալիզմի է ենթարկել և ապամոնտաժել Ստեփանակերտից, Շուշիից տեսանելի հայկական խաչը Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է Թուրքիայի ԱԳ նախարարի հետԼավրովը կոչ է արել ՀՀ ղեկավարությանը հիշել ԱՄՆ-ի վրա իրենց հույսը դրած երկրների աննախանձելի ճակատագիրը2020 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն Սամանթա Փաուերը հանդիպել է Ալիևին ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության և վերադարձի համար Հայկ Մարությանը նոր առաջարկ է արել Վարդան Ղուկասյանին և պարզաբանել՝ ինչու չի միացել ընդդիմության ցույցերին (տեսանյութ)Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ․ ՀՀ ԱՆԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են՝ Հակարիի կամրջի մոտից ձերբակալել են Վիտալի Բալասանյանին․ ՀՀ նախկին ՄԻՊ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN-ին՝ Արցախում կատարվողը լուսաբանելու համար
Ամենադիտված