Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին Արարատ Միրզոյանը մերժել է Փաշինյանի՝ ՄԱԿ ԱԽ նիստում իր կոշտ ելույթը խմբագրելու պահանջը Արթուր Ալեքսանյանը` Ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն Մեր խաղաղապահներն այժմ հեշտացնում են Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանցի պաշտոնյաների միջև շփումները․ Լավրով Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 2. Սամվել Ալեքսանյան Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի Հերթական ականը՝ ՀՀ անվտանգության տակ. Փաշինյանը 250-300 հազար ադրբեջանցի է «հրավիրում» Հայաստան HRW. անհրաժեշտ է միջազգային մոնիթորինգ՝ Արցախում Բաքվի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ Լավրով 

Որքան գումար է ծախսել Ոստիկանությունը 2022 թվականին

Հասարակություն

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկվել է ՀՀ ներքին գործերի նախարարության՝ Ոստիկանությանը 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է վերոնշյալ կառույցի 2022 թվականի թվային արտահայտությամբ բյուջետային եկամուտներն ու ծախսերը:

ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը նշել է, որ հաշվետու տարում ոստիկանության ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 80.9 մլրդ դրամ՝ 2021 թվականի 67.3 մլրդ դրամի փոխարեն: Ընդհանուր հատկացումներում ընթացիկ ծախսերը կազմել են 69.4 մլրդ դրամ՝ 2021 թվականի 64.4 մլրդ դրամի նկատմամբ 5 մլրդ դրամով կամ 7.8 տոկոսով ավելի: Կապիտալ ծախսերը եղել են 11.5 մլրդ դրամ՝ 2021 թվականի 2.9 մլրդ դրամից 8.6 մլրդ դրամով կամ շուրջ 4 անգամ ավելի:

Ըստ Արա Ֆիդանյանի՝ կապիտալ ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել նոր պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման համար շենք-շինությունների կապիտալ վերանորոգման, կառուցման շարունակական ծախսերի, գույքի, ավտոտրանսպորտային միջոցների, սպառազինության նախատեսման հանգամանքով:

Նշվել է, որ հաշվետու տարում ծախսվել է 80 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98.9 տոկոս: Իրականացվել է 2 ծրագիր, 12 միջոցառում:

Անդրադառնալով կանանց ներգրավվածությանը համակարգում՝ Արա Ֆիդանյանը նշել է, որ ներկա դրությամբ պարեկային ծառայություն աշխատանքի անցնելու համար հերթագրվել է 532 կին: Ըստ նրա՝ 2024 թվականի ավարտին նախատեսվում է կանանց ներգրավվածության ցուցանիշը ոստիկանությունում հասցնել 30 տոկոսի:

Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաեւ հանցավորության դեմ պայքարին, թրաֆիքինգի դեպքերին, շեշտադրել հետախուզման աշխատանքների կարեւորությունը, ինչի ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են կազմակերպվում:

Զեկուցողը կարեւորել է 2021 թվականին մայրաքաղաքում ներդրված պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանցագործությունների կանխման եւ բացահայտման գործում:

Ըստ նրա՝ հանրապետության ամբողջ տարածքում պարեկային ծառայությունը լիովին կներդրվի 2024 թվականի ավարտին:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողի նախագահ Գեւորգ Պապոյանի հարցին՝ ո՞րն է ոստիկանության կրթահամալիրում սովորողների թվի նվազման պատճառն այն դեպքում, երբ պլանավորված 212-ի փոխարեն փաստացի սովորում է 133-ը, իսկ մագիստրատուրայում պլանավորված 22-ի փոխարեն սովորում է 3-ը, ի պատասխան՝ Արա Ֆիդանյանը նշել է, որ կրթահամալիրում սովորողների խնդիր, որպես այդպիսին, չեն տեսնում, քանի որ միայն պարեկային ծառայությունում հերթագրվածների թիվը 700 է: Ըստ նրա՝ պարեկային ծառայությունը փոխարինման է գալիս ոստիկանությունում մի քանի այլ ծառայությունների: Պարեկային ծառայության ներդրումից հետո ոչ մի ոստիկան չի ազատվել աշխատանքից, անցել է մեկ այլ ծառայությունում աշխատանքի:

Վերոնշյալ հարցի առնչությամբ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հավաստմամբ տարիների փորձը ցույց է տալիս, որ կրթահամալիրում բարձրագույն կրթություն ստանալով եւ մի քանի տարի ոստիկանությունում աշխատելուց հետո այդ աշխատակիցները հեռանում են եւ աշխատանքի անցնում այլ կառույցներում՝ դատախազություն եւ այլն, ինչի հետեւանքով ծագում են կադրային խնդիրներ:

Ըստ ՆԳ նախարարի՝ ոստիկանության բարեփոխումների շրջանակում որոշվել է զինծառայություն անցած քաղաքացիներին իննամսյա վերապատրաստությունից հետո ընդգրկել ոստիկանության շարքերը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փաստել է, որ Ոստիկանության ակադեմիան մշտապես տվել է լիարժեք իրավաբանական կրթություն, այն իրավաբանական կրթության դարբնոց է եղել: Ըստ նրա՝ ակադեմիայի սաներից շատերն այսօր ոստիկանության ղեկավար կազմում են աշխատում: Նշվել է, որ ակադեմիան որակական առումով ունեցել է բարձր ցուցանիշ:

Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է միասնական ձեւաչափ գտնել՝ խնդիրը լուծելու համար:

ՀՀ ՆԳ նախարարն առաջարկել է համատեղ քննարկել այդ հարցը:

Գեւորգ Պապոյանի հաջորդ հարցն առնչվել է որոշ հանցագործությունների եւ ՃՏՊ-ների թվի ավելացմանը: Արա Ֆիդանյանը փաստել է, որ ընդհանուր իրավախախտումները 2021 թվականին կազմել են մեկ միլիոն 881 հազար 468, իսկ 2022 թվականին արձանագրվել է մեկ միլիոն 655 հազար 183 հանցագործություն: ՃՏՊ-ների հետ կապված 2021 թվականին ամբողջ հանրապետությունում արձանագրվել է 4604, իսկ 2022 թվականին` 4309 պատահար: Ըստ ՆԳՆ գլխավոր քարտուղարի՝ իրենց կողմից կանխատեսված թվերից է ավելի, ոչ թե փաստացի արձանագրվածից: Ծանր հանցագործությունների եւ զոհերի թիվը նույնպես նվազել է:

Արա ֆիդանյանը պատասխանել է հանձնաժողովականների՝ ոլորտին վերաբերող այլ հարցերի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանԼևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին Արարատ Միրզոյանը մերժել է Փաշինյանի՝ ՄԱԿ ԱԽ նիստում իր կոշտ ելույթը խմբագրելու պահանջըԱրթուր Ալեքսանյանը` Ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոնՄեր խաղաղապահներն այժմ հեշտացնում են Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանցի պաշտոնյաների միջև շփումները․ ԼավրովՈւր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 2. Սամվել ԱլեքսանյանԹբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի Հերթական ականը՝ ՀՀ անվտանգության տակ. Փաշինյանը 250-300 հազար ադրբեջանցի է «հրավիրում» ՀայաստանHRW. անհրաժեշտ է միջազգային մոնիթորինգ՝ Արցախում Բաքվի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ ԼավրովՍուրեն Պետրոսյանն ու թիմակիցները հոգևոր հայրերի հորդորով դադարեցրին հացադուլը Կարմիր Խաչը Մարտակերտից 17 վիրավորի տեղափոխել է Ստեփանակերտ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն է տարածելՔՊ առանցքային դեմքերը չեն շտապում հրապարակավ կանգնել Փաշինյանի կողքինԵՄ-ն և ԱՄՆ-ն ապակայունացում են բերում Հարավային Կովկասում․ Լավրով Սլավիկ Գալստյանը կպայքարի ըմբշամարտի ԱԱ-ի բրոնզե և ՕԽ ուղեգրի համար Փաշինյանը և Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներըԱրցախը վերցված է ամուր տեղեկատվական շրջափակման մեջ․ Արմեն ԱյվազյանՌԴ ՊՆ–ն հայտարարել է, թե ադրբեջանցի զինծառայող է վիրավորվելԵրևանում ընթանում են անհնազանդության ակցիաներ․ ուղիղՀազարավոր մարդիկ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին. չգիտեն ողջ են, գերության մեջ, թե մահացած. Թաթոյան Մակրոնը և Հռոմի պապը քննարկել են իրավիճակն Արցախում Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 1. Գագիկ ԽաչատրյանԱդրբեջանական կողմը բենզին և դիզվառելիք է ուղարկել Արցախ ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ Արցախցի աղջիկը թուզ է հյուրասիրում ոստիկաններին (տեսանյութ) Իրականացվում է ՊԲ–ի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից․ հայտարարությունՀակամարտության կայուն կարգավորման համար պետք է երաշխավորել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը․ Շոլց Ներկայումս ավելի շատ հնարավորություններ կան խաղաղության պայմանագիր կնքելու համար․ Ալիևը՝ Կլաարին Ադրբեջանում Ռուսաստանի, Իրանի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ ժամանել են Ստեփանակերտի շրջակայքԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ Երևանում մայրերը, երեխաները ճանապարհ են փակում (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը վերականգնվել է Քիչ առաջ ԱԱԾ-ն մտել է Ալբերտ Բազեյանի տուն․ Armlur.am Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է 2-րդ SOS ահազանգը արցախահայության համար Ավտովթար` Կոտայքի մարզում. մեքենան բախվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին և կողաշրջվել «Պետք է ջանք գործադրենք, որ միջազգային դիտորդները կարողանան մտնել ԼՂ»․ ԱՄՆ սենատորը Կոռնիձորում է Արցախցի տեղահանված երեխաները պատմում են՝ ինչպես են դպրոցից կարողացել փախնել ապաստարաններ«Ինքնակազմակերպվիր, դո՛ւրս արի»․ «Հայաքվե»-ն իրազեկման ակցիաներ է անցկացնում Երևանի փողոցներումՈստիկանները հրապարակից բերման ենթարկեցին անչափահասներինՇուշիի մոտ ադրբեջանական ԶՈւ-ն ու խաղաղապահները համատեղ հերթապահություն են կազմակերպելԵթե Լևոն Քոչարյանը ձերբակալված է ոստիկաններին իբր ծեծելու համար, խոշտանգողներն էլ պետք է ձերբակալվենԿԸՀ-ն Երևանի ավագանու արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում չի ստացելԿԽՄԿ 3 բեռնատար Լաչինի միջանցքով անցել է ԱրցախՈստիկանները Երևանում բերման են ենթարկել ակցիայի 19 մասնակցի, Երասխում՝ 2Արցախում բացարձակ մեծամասնությունը ցանկանում է դուրս գալ, քան մնալ Ադրբեջանի վերահսկողության տակԲեռլինի հայ համայնքի բողոքի ակցիան․ կառավարությունից պահանջում են կանգնեցնել Արցախի ցեղասպանությունըՀայաստանը մնալո´ւ է կանգուն. ՔՊ-ականը՝ «հրեշավոր ծրագրի» մասինՍլավիկ Գալստյանը 10-0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչԲերետները հրապարակում անցել են «գործի»
Ամենադիտված