ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր 

Ղարաբաղյան հակամարտության հարցում՝ հայկական շահերի հաշվին ռուս-ամերիկյան փոխգործակցությունը հին պատմություն ունի․ Այվազյան

Բլոգոսֆերա
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ղարաբաղյան հակամարտության հարցում՝ հայկական շահերի հաշվին ռուս-ամերիկյան փոխգործակցությունը հին պատմություն ունի, որի մի առանձին դրվագն այսօր առիթ ունեցա վերհիշել։
Ռուսաստանի վերնախավերում և նրանց սպասարկող փորձագիտական շրջանակներում շատերն են զմայլված Թուրքիայով։ Այսօր առավոտյան ռուսաստանյան հանրային ОРТ հեռուստաալիքով դիտեցի «Մեծ խաղ» («Большая игра») վերլուծական հաղորդումը։ Թուրքիայում կատարված վերջին ընտրությունների մասին որպես փորձագետ հանդես էր գալիս ՌԴ Գիտությունների Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար (2008-2015 թթ.՝ տնօրեն), պրոֆեսոր Վիտալի Նաումկինը։ Նրա ելույթը, փաստորեն, Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի վարած քաղաքականության անսքող մի ջատագովություն էր։ Վ. Նաումկինը եռանդով արդարացնում էր նույնիսկ Թուրքիայի բացահայտորեն հակառուսական դիրքորոշումները Ղրիմի, Ուկրաինային զենքի մատակարարման և Սիրիայի հարցերում։ Կարծես, լսում էիր Թուրքիայի դեսպանության մի աշխատակցի։ Հայաստանն ու հայկական շահերը վաղուց ի վեր անտեսված են ՌԴ կենտրոնական հեռուստաալիքներում, ըստ այդմ՝ ոչ հաղորդման վարողը՝ Դմիտրի Սայմսը, ոչ էլ առավել ևս Նաումկինը հարկ չհամարեցին անդրադառնալ նաև Թուրքիայի՝ Անդրկովկասում և Միջին Ասիայում վարած քաղաքականությանը, որի հետևանքով, ի դեպ, Ռուսաստանի ազդեցության գոտին արդեն իսկ կտրուկ նեղացել է։
Վ. Նաումկինին հատուկ եմ առանձնացնում, որովհետև նա կապ ունի Ղարաբաղյան հարցի «կարգավորման» շուրջ ռուս-ամերիկյան համանախագահությամբ վարվող՝ հայ-ադրբեջանական քննարկումների մի առանձին ձևաչափի հետ, որը գործել է 2003-2007 թթ. «Դարտմուտյան ժողով» (Дартмутская конференция) անվան տակ։ Նաումկինը հանդես էր գալիս ոչ ավել, ոչ պակաս որպես այդ ժողովի համանախագահ։ Իրականում նա ինքնուրույն դեր չուներ և ամեն ինչում համաձայնվում էր ամերիկացի համանախագահ Հարոլդ Սոնդերզի հետ, փաստացի կատարում էր նրա տեղակալի դերը։ Իսկ վերջինս նախկինում 14 տարի աշխատել էր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում, այնուհետև՝ ԱՄՆ Պետդեպարտամենտում հետախուզական տեղեկատվության և վերլուծության վարչության պետի պաշտոնում։ Ստաժավոր հետախույզ էր։
Ինչևիցե, 2003 և 2004 թթ. ես նույնպես մասնակցեցի Մոսկվայում կայացող Դարտմուտյան ժողովի մի քանի հանդիպումներին (ռաունդներին)։ Բայց ահա 2004 թ. հունվար-փետրվարին համանախագահները հանդես եկան մի կոպիտ մեքենայությամբ՝ փորձելով իրենց ադրբեջանամետ տեսակետները վերագրել ու պարտադրել նաև հայ մասնակիցներին։ Ես այդ ոտնձգությանը խիստ ընդդիմացա։ Արցախի այն ժամանակվա արտգործնախարար Աշոտ Ղուլյանի համաձայնությամբ նախաձեռնեցի մի գրավոր բողոք, որը մի քանի հայ մասնակիցների ստորագրությամբ ուղարկվեց համանախագահներին։ Մերձմոսկովյան Սնեգիրիում կայացած բուն հանդիպման ժամանակ ստիպված եղա կրկնել իմ կոշտ քննադատությունը։
Հարոլդ Սոնդերսն ու նրա օգնական Ֆիլ Ստյուարտը բավականին նյարդայնացել էին։ Սոնդերսը բորբոքված շեշտում էր, թե որքան «ինքնամեկուսացված» են ապրելու արցախցիները՝ առանց Ադրբեջանի հետ տնտեսական կապերի։ Իսկ Ստյուարտը նույնիսկ հայտարարեց, թե Վաշինգտոնը Ղարաբաղյան հարցում արդեն մի ինչ-որ որոշում է ընդունել, որը հայկական կողմին որևէ լավ բան չի խոստանում։ Հանդիպման վերջին օրը Հարոլդ Սոնդերսը և Ֆիլ Ստյուարտը անձամբ իմ դեմ մի դեմարշ կազմակերպեցին, ես էլ ի նշան բողոքի նույն օրը լքեցի այդ «ժողովը»։ Այս դեպքի բոլոր մանրամասնությունները և իմ քաղաքական գնահատականները շարադրել եմ դեռևս 2004 թ. մարտի 18-ին «Գոլոս Արմենիի» թերթին տված ծավալուն հարցազրույցում (վերնագիրը՝ «Дело было в Снегирях»), որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։
Ասածս այն է, տիկնայք և պարոնայք ռուսամոլներ ու ամերիկամոլներ, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում հայկական շահերի հաշվին ռուս-ամերիկյան փոխգործակցությունը հին փաստ է։ Իսկ պատմածս դրա վկայություններից ընդամենը մեկն է։
Եվ բոլորովին պատահական չէ, որ ռուսական կողմից «Դարտմուտյան ժողովի» համանախագահը ոչ այլ ոք էր, քան կատաղի թուրքասեր Վիտալի Նաումկինը, որն այսօր ОРТ-ում Էրդողանի գովքն էր անում...»։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց
Ամենադիտված