Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN-ին՝ Արցախում կատարվողը լուսաբանելու համար Կոչ ենք անում Ադրբեջանին միջազգային հասանելիություն ապահովել Լեռնային Ղարաբաղ. Պետեր Ստանո Արցախում պայթյունից հետո Ռուսաստանի սանիտարական ավիացիան տարհանել է 58 տուժածի Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում կմասնակցի ԵԽ մեծամասշտաբ գագաթնաժողովի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ Հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գործունեությունն Արցախում դադարեցվել է Սամվել Բաբայանը իբր Բաքվի սարսափն էր, բայց հանգիստ անցնում, գալիս է այս իրավիճակում. Զոհրաբյան Ժամը 15:00-ի դրությամբ 50 243 ԼՂ բռնագաղթված է հատել Հակարիի կամուրջը. վարչապետի խոսնակ 

«Աշխարհի ամենահրաշալի բանը երաժշտության հետ առնչվելն է». Էդգար Խաչատրյան

Ժամանց

Աշնանը Լոս Անջելեսում մեծ պրեմիերա է սպասվում.  երաժշտասեր հանրությանը ներկայացվելու է՝ Կոմիտաս։ Բայց այն  զուտ համերգային երեկո չի լինելու:

Թեև կազմակերպիչները շատ փակագծեր չեն բացում, տեղեկացանք, որ Կոմիտասի դերերգով հանդես  է գալու ժողովրդական  և օպերային երգիչ  Էդգար Խաչատրյանը։

Էդգարն այն եզակի երգիչներից է, ում կոմիտասյան կատարումներն  ընդգրկվել են  «Նարեկացի» արվեստի միության կողմից հրատարակված  «Հարսանյաց ծեսն ու Կոմիտասը»  ձայնասկավառակում։ Էդգարը հանդես է գալիս յուրահատուկ ոճում՝ միախառնելով դասականն  ու ժողովրդական երգեցողությունը։

Արդեն երկու տարի է՝ Էդգարը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում ու առաջին իսկ օրվանից ձեռնամուխ է եղել հայ երգի տարածման  ու  հանրահռչակման գործին։

DLI Armenian Program-ի  ուսուցիչ-մասնագետ  Միգանուշ Մելքոնյանի հրավերով Էդգարն  այցելում է ԱՄՆ-ում գործող երկու հեղինակավոր դպրոցներ՝  R&D White Elementary School  և Thomas Jefferson elementary school՝  երեխաներին   ծանոթացնելու  հայ  և  համաշխարհային  երգարվեստի գոհարներին, կատարում   համաշխարհային օպերաներից հատվածներ։ Սա դառնում է պատճառ, որ Էդգարին պարբերաբար են հրավիրում Լոս Անջելեսում  մեծ ճանաչում ունեցող դպրոցներ՝ մաստեր-կլասներ անցկացնելու համար։

«Այս հանդիպումների ընթացքում ես բացահայտեցի շատ տաղանդավոր երեխաների  և նրանցից 4-ի հետ արդեն ստեղծել ենք փոքր խումբ, որոնք պարբերաբար ելույթ են ունենում ամերիկյան հեղինակավոր դպրոցներում, որտեղ  մեծ տեղ են հատկացնում հայկական երգ, երաժշտությանը»,- պատմում է Էդգար Խաչատրյանը։

Էդգարը հիշարժաններից  մատնանշում է Ծաղկազարդին, Մեծ Եղեռնին  նվիրված  համերգները։

Նա նշում է, որ  նման համերգների ավարտին միշտ լինում է զրույց հանդիսատեսի հետ։ Ու ամեն անգամ հաճելիորեն զարմանում է, երբ հայկական երգն ու երաժշտությունը ո՛չ միայն հայ հանդիսատեսին է հետաքրքրում։

«Երբ  մեր հայրենակիցներն են  հետաքրքրություն  ցուցաբերում հայկական  երգարվեստի նկատմամբ,  դա հասկանալի է, բայց առավել հաճելի  ու զարմանալի է, երբ Կոմիտասի, Սայաթ Նովայի, Խաչատուր Ավետիսյանի մասին  ցանկանում են  լսել ամերիկացի երխաները։ Ու ես ամեն անգամ մեծ հաճույքով եմ նրանց պատմում այդ մարդկանց մասին»,- ասում է Էդգարը։

Ազգային երգարվեստում նշանակալի ավանդի համար  2011թ. ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի  արժանացած Էդգար Խաչատրյանն  իրեն հաջողակ մարդ է համարում, ասում է, որ եթե նորից ծնվեր, դարձյալ երգիչ էր դառնալու. «Աշխարհի ամենահրաշալի բանը երաժշտության հետ առնչվելն է։ Արդեն երգում եմ 20 տարուց ավելի ու ամեն անգամ երգելուց ինձ թվում է՝ ճախրում եմ երկնքում»։

Էդգար Խաչատրյանն առաջիկայում նախատեսում  է  հանդես գալ մեծ մենահամերգով՝ կենդանի նվագակցությամբ՝ ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում։

Նա  երաժշտությունն ու  արվեստը համարում է լավագույն միջոցը՝ արտահայտելու սերն   ու  նվիրվածությունը իր հայրենիքին ու ժողովրդին:

 

Արմինե Գևորգյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN-ին՝ Արցախում կատարվողը լուսաբանելու համար Կոչ ենք անում Ադրբեջանին միջազգային հասանելիություն ապահովել Լեռնային Ղարաբաղ. Պետեր ՍտանոԱրցախում պայթյունից հետո Ռուսաստանի սանիտարական ավիացիան տարհանել է 58 տուժածի Փաշինյանը նոր որոշում է ստորագրելԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում կմասնակցի ԵԽ մեծամասշտաբ գագաթնաժողովի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետՀորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գործունեությունն Արցախում դադարեցվել է Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանըՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ«2-3 կանեստրով ո՞նց կարող էին նաև սիգարետ պահել ձեռքներին». Ստեփանակերտի պայթյունից տուժածի հարազատ Գեղարքունիքի պարեկները մեքենայում թմրանյութ են հայտնաբերել Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի Արցախի բնակչության համար«Լիրիկան»` դեղատնից. 43-ամյա կինը կալանավորվեց Ծնվել է քառօրյա պատերազմի մասնակից Անդրե Վարդումյանի որդին Աշոտյանի գործը հանձնվել է դատարան, նրան բաց չեն թողնի. փաստաբան Սամվել Բաբայանը իբր Բաքվի սարսափն էր, բայց հանգիստ անցնում, գալիս է այս իրավիճակում. Զոհրաբյան Երբ Բաբայանը խոսում էր շպիոնների մասին, այլևս հարց չի առաջանում՝ ինչու իրեն չձերբակալեցին Կառավարությունը Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմել է ՄԻԵԴ Իրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացելՍամվել Բաբայանի խոսքերից հետո ադրբեջանցիները սկսել են ավելի խիստ ստուգել մարդկանց. պատգամավոր Իրականացվում է ԱՀ խնամքի հաստատություններում երեխաների և տարեցների՝ ՀՀ-ում տեղավորման գործընթացը Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է, նրա իրավունքները կպաշտպանենք. Պեսկով Այրվածքաբանության կենտրոնում բուժում են ստանում պայթյունից տուժած 86 մարդ, 20–ի վիճակը ծայրահեղ ծանր է Ժամը 15:00-ի դրությամբ 50 243 ԼՂ բռնագաղթված է հատել Հակարիի կամուրջը. վարչապետի խոսնակ Ռուբեն Վարդանյանը ՀՀ անձնագրով քաղբանտարկյալ է․ Հայաստանը պետք է իրեն պաշտպանի իրավական մեթոդներով Ինչպե՞ս կարող է գիտակցություն ունեցող մարդը ուրախանալ. ադրբեջանագետը՝ Վարդանյանի ձերբակալման մասին Թուրքիան ցավակցություն է հայտնել է Ստեփանակերտում տեղի ունեցած պшյթյունի կապակցությամբՈնց էր սազում էդ զինվորական հագուստը, ինչ սիրով էր խոսում իր ծառայության մասին. զոհվածի հորաքույր Զելենսկին հայտնի ֆուտբոլիստին իրեն խորհրդական է նշանակել Ռուբեն Վարդանյանի ձերբակալության կադրերըԱրցախից Հայաստան ուղևորվող ավտոմեքենաների խցանման արբանյակային լուսանկարներ են հրապարակվելԱնհապաղ միջոցներ ձեռնարկել Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ․ «ՀայաՔվե» ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ Ռուսական ուղղաթիռներով Հայաստան են տեղափոխվում Ստեփանակերտի պայթյունից վիրավորվածներ Վրաստանում իջեցվել են պետական ​​դրոշներըԿանադան կարող է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելՎարդանյանի կինը հաստատեց՝ նա ձերբակալվել և գերեվարվել է Հաջիևը հայտարարել է, թե «հայերն իրենց կամքով են հեռանում Արցախից»Հետո ոչ միայն ուշ կլինի, այլև՝ անհնար․ Դանիելյան2018-ին չմերժեիք նախկինը, որ այսօր ազգովի սգի մեջ չլինեինք․ մեռա խնդրելով. ասողին լսող էր պետքՏարածաշրջանում հիմնական կայունացնող գործոնը խաղաղապահներն են. ԶախարովաՄեր զորակցությունն ենք հայտնում անցյալ շաբաթվա ընթացքում Արցախում զոհվածների ընտանիքներինԻ՞նչ է պատահել Ռուբեն Վարդանյանին. նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես կգա հայտարարությամբԲռնագաղթվածների համար թիրախ ենք ընտրել երեք մարզեր՝ Սյունիք, Վայոց Ձոր և ԳեղարքունիքՉեխական բարեգործական կազմակերպությունը հումանիտար օգնություն է տրամադրում ԱՀ-ից բռնի տեղահանվածներինԱրցախի ՊԲ մարտիկները կռվել են առյուծի պես. Գոհար ՄելոյանԿարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքիԲռնագաղթվածները, որոնք կարող են լուծել կեցության խնդիրը, ազատ են, կհաշվառենք մյուս կարիքներըԱդրբեջանն nւժ չի կիրառի Հայաստանի տարածքով ցամաքային միջանցք ստեղծելու համար. Հաջիև
Ամենադիտված