Ադրբեջանում ձերբակալում են Արցախում Բաքվի գործողությունները քննադատող ակտիվիստներին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները շարժվեցին դեպի ՀՀ Ողբերգական ավտովթար` Վայոց ձորի մարզում. մահացածն ու վիրավորները Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են Ժամը 22:00-ի դրությամբ՝ Արցախից բռնի տեղահանված 78․354 անձ է տեղափոխվել Հայաստան Պահանջում եմ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին․ Հենրիխ Մխիթարյան Կանադան Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին է․ Կանադայի ԱԳ նախարար Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների․ Հայկ Մարության Մխիթարյանը մերժել է սաուդյան ակումբի առաջարկը Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել են Սյունիքի մարզում հյուպատոսության բացումը Արմեն Աղայանը՝ Ռուսաստանի չեմպիոն 

Հակաժողովրդավարության 10-յակը

Վերլուծական

Ելույթ ունենալով Հայաստանում անցկացվող ժողովրդավարությանը նվիրված ֆորումի պանելային քննարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է և այդ բրենդը հարվածներ է ստանում միայն դրսից: Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը վեր է ածվել ժողովրդավարության բաստիոնի, մյուս կողմից՝ նրա իսկ մի շարք թիմակիցներ գործնականում ապացուցում են հակառակը:

Դիցուք՝ ի հեճուկս բնապահպանական կազմակերպությունների բաց նամակի և բողոքի ձայնի՝ ընդերքի մասին օրենքի փոփոխությանը իր դրական եզրակացությունն էր տվել ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, իսկ հիմնական զեկուցողը՝ Հիմնական զեկուցող` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն էր:  Մյուս կողմից՝ Ամուլսարի հանքի շահագործման գլխավոր լոբբիստը կառավարությունում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր, ով, կարծես թե, այնքան էլ մտադիր չէ ականջալուր լինել բնապահպանության ոլորտում իրենց առաքելությունն իրականացնող ՀԿ-ների կոչերին և հորդորներին:

Ժողովրդավարություն ասելիս առաջին հերթին հասկանում ենք՝ հանրության բոլոր շերտերի հավասարություն օրենքի առջև: Սակայն, ընդամենը օրեր առաջ  Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի բնակիչ, 37-ամյա Թամարա Մինասյանը և հայտնել, որ Սպիտակ համայնքում անհայտ անձը ծեծի է ենթարկել իր ամուսնուն՝ Սարամեջ բնակավայրի բնակիչ, 42-ամյա Էդգար Հովհաննիսյանին, և վերջինս մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Սպիտակ բժշկական կենտրոն։ Գ․ Նիկողոսյանի հայրը Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն է, իսկ ծեծվածի կինը՝ Թ․ Մինասյանը, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարն է։ Քաղաքապետի որդին ձերբակալվել էր, այնուհետև ազատ արձակվել:

Ժողովրդավարության սկզբունքներին հակասում էին նաև ՔՊ-ականների ընդունած օրենսդրական նախագծերը, որոնք վերաբերվում էին ԶԼՄ-ին: Օրինակ, պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի ու Լիլիթ Մինասյանի ներկայացրած նախագծում նշվում է, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմինները իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: 

Որքանով է ժողովրդավարության սկզբունքներին համահունչ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին պարբերաբար հասցվող վիրավորանքները և վերջիններիս աշխատանքը սահմանափակելու փորձերը։

ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանն ընդհանրապես փորձել էր հարվածել լրագրողին։

Ժողովրդավարությունը ենթադրում է թափանցիկ աշխատանք: Առողջապահության նախարարությունը՝ ի դեմս Անահիտ Ավանեսյանի, գաղտնի է պահում Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական» կենտրոնի նկուղային հարկում պահված դիերի քանակն ու պահման ժամկետները, ինչու են մարմինները պահվել նկուղում եւ ոչ թե սառնարանում։ Եւ, ընդհանրապես, քանի նույնականացված մարմին է պահվել նշված կենտրոնում։

Ժողովրդավարությունը՝ ի թիվս այլ կարևոր սկզբունքների, ենթադրում է նաև գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազում և ԽԾԲ-ի բացառում: Փաշինյանի թիմակիցները գործնականում են ապացուցում, որ այդ սկզբունքը ևս չի պահպանվել: Բերենք երկու օրինակ:

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ  Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր: Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը,  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով:

Արդյո՞ք կարելի է այս օրինակներից հետո շարունակել պնդել, որ Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է, եթե հենց Փաշինյանի թիմակիցներն են, որ ջանք ու եռանդ չեն խնայում այդ բրենդին հարվածելու համար...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանում ձերբակալում են Արցախում Բաքվի գործողությունները քննադատող ակտիվիստներին Տիկնիզյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին «Սրտումդ տեղ լինի». գորիսեցի տիկին Լիդան 20 արցախցու է «իր տուն տարել» (տեսանյութ)Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները շարժվեցին դեպի ՀՀ Ողբերգական ավտովթար` Վայոց ձորի մարզում. մահացածն ու վիրավորները Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են Վտանգված է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը․ Գարեգին Երկրորդ Ժամը 22:00-ի դրությամբ՝ Արցախից բռնի տեղահանված 78․354 անձ է տեղափոխվել Հայաստան Պահանջում եմ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին․ Հենրիխ ՄխիթարյանԱմուսնուս զինվորական համազգեստները, որով նա երեք պատերազմ է անցել, վառել ենք մեր տան բակում․ Ծովինար Բարխուդարյան Կանադան Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին է․ Կանադայի ԱԳ նախարարԱդրբեջանը թարմացրել է իր զոհերի թիվըՄեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների․ Հայկ Մարության Մխիթարյանը մերժել է սաուդյան ակումբի առաջարկը Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել են Սյունիքի մարզում հյուպատոսության բացումը Արմեն Աղայանը՝ Ռուսաստանի չեմպիոն ՀՀ որ բնակավայրերի տարածքով է Փաշինյանը պատրաստվում միջանցք տրամադրել ԱլիևինԱդրբեջանն առաջնորդվում է անպատժելիությամբ, պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ․ Սիմոնյան Մահվան ելքով վրաերթ` Վայոց ձորի մարզում Խաղաղապահներն ուղղաթիռներով տեղափոխել են պայթյունից տուժած 258 արցախցու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքում այսօր առավոտյան երեխա է լույս աշխարհ եկել Փաշինյանի գլխավորությամբ գործադրվել է բիրտ ուժ ակցիայի մասնակիցների նկատմամբ․ «Ազգային կոմիտե»Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 9. Վարդան ՀարությունյանՌուբենը մենակ չէ, և մենակ չէ ոչ մի հայ, որն այսօր Բաքվի բանտում է. Արտակ ԹովմասյանՓաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ. Թևանյան Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձև կընդունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը Բաքվին և Երևանին կոչ է արել հարգել մարդասիրական իրավունքը Ղարաբաղում Սյունիքում Արցախից բռնագաղթվածների ընդունելության աշխատանքներին մասնակցում են մեծ թվով կամավորներ Անսկզբունքայնության և քաղաքական ցինիզմի մաստեր կլաս«Սևան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և արգելված իրեր Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 74400 անձ է մուտք գործել ՀայաստանԱդրբեջանը զորք չի ուղարկի ՀՀ Սյունիքի մարզ՝ միջանցք ստեղծելու համար․ ՄԹ-ում Ադրբեջանի դեսպանՈւր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 8. Հովիկ ԱբրահամյանՀայաստանը միացել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին Հարավային Կովկասում է տեղակայվել ԱՄՆ ՄԶԳ Բնական աղետների արձագանքման խումբը. Փաուեր Սյունիքում տղամարդու ականջը Հակարիի մոտ կտրել են․ Shamshyan.com Արմեն Գրիգորյանը գերմանացի բարձր պաշտոնյաների հետ քննարկել է Արցախից տեղահանվածների հարցըՈրևէ միջազգային կառույցից չեմ կարողանում Բաբայանի մասին տեղեկություն ստանալ․ Զոհրաբյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարի հետԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները կստանան 100 հազարական դրամ․ Նիկոլ Փաշինյան Բաքուն կազմել է Ղարաբաղի հարյուրավոր հայերի ցուցակ, որոնց ցանկանում է կալանավորել․ ReutersՀայտնի է` երբ կբացվի ռուսական հյուպատոսությունը Կապանում ՃՏՊ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին. կան տուժածներ ՀՀ-ի ու Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են ԱՀ հայերի հայրենազրկման հետևանքով առաջացած խնդիրները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Ադրբեջանին կոչ է արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան Հայաստանի ու Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը ՀՀ իշխանությունը պարտավոր է գործադրել ամեն լծակ՝ Վարդանյանին և մյուսներին ազատ արձակելու պահանջով․ Սեյրան Օհանյան Ադրբեջանը Հաքարիի կամրջից առեւանգում է մարդկանց․  «Հրապարակ» Պահանջում ենք ԵԱՀԿ ՄԽ երկրներից անհապաղ ջանքեր գործադրել Վարդանյանին ՀՀ վերադարձի ուղղությամբ․ «Ազգային կոմիտե»
Ամենադիտված