Բենուր Փաշայանի հուշամրցաշար. Մաքսիմ Մանուկյանը և ևս 2 հայ ըմբիշ ոսկե մեդալներ են նվաճել
Սպորտ

Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտին է մոտենում աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշարը, որին Հայաստանի և ևս 5 երկրի՝ Ռուսաստանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի և Իրանի ներկայացուցիչ են մասնակցում: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։