Երևանի տներից մեկի դիտահորի խողովակները վնասվել են. ջուրը լցվում է տան նկուղ և ավտոտնակ
Արտակարգ ՊատահարՓրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Մայիսի 31-ին, ժամը 13:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալխասյանց փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում դիտահորի խողովակները վնասվել են. ջուրը լցվում է տան նկուղ և ավտոտնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 5 տոննա ջուր: