Չվախենաք, սրանք ապագա չունեն․ Արայիկ Հարությունյան Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ-ում ռուսական համայնքի ղեկավարին․ աղբյուր Հենաշարժողական խնդիր ունեցող 15 արցախցի Ստեփանակերտում է. այսօր նրանց կտեղափոխեն Հայաստան Արցախից եկած բուժաշխատողներին աշխատանքով կապահովենք, միայն պետք է գրանցվեն. Ավանեսյան Դատախազությունը քաղաքապետարանի քաղշին վարչության նախկին պետից պահանջում է բռնագանձել 451 մլն դրամ Այս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. Ավանեսյան Արցախից ժամը 12:00-ի դրությամբ 100․417 մարդ է բռնի տեղահանվել Հայաստան Արցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀ․ Բեգլարյան ՈՒՂԻՂ․ Արցախից բռնահանվածների վիճակի մասին կառավարությունում ճեպազրույց է ԿԳՄՍ-ն հավաքագրում է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալները 

Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային հուշամրցաշարում

Սպորտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Երևանի «Դինամո» մարզադահլիճում ներկա է եղել աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշարին և մասնակցել պարգևատրման արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

Մրցաշարին Հայաստանի և ևս 5 երկրի՝ Ռուսաստանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի և Իրանի ներկայացուցիչներ են մասնակցել:

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 3 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել:

Մրցաշարն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աջակցությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, արժևորելով նմանօրինակ նախաձեռնությունները, շեշտել է անվանի մարզիկներին մեծարելու և նրանց հիշատակը ոգեկոչելու կարևորությունը:

«Հիանալի նախաձեռնություն է: Բենուր Փաշայանն այն ըմբիշն է եղել, որ արժանի է շատ ավելի խոշոր կարգի մրցաշարերի: Նա իսկապես մեծ համբավ ու ճանաչում է բերել մեր ազգին: Շատ լավ մրցաշար ստացվեց: Արդեն կարող եմ ասել, որ կայացած մրցաշար էր: Պետք է պահպանել նշաձողը, որ դրվել է»,- ասել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնացրել է հատկապես աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանի ելույթները, որը տևական դադարից հետո վերադառնալով ըմբշամարտի մրցագորգ՝ եզրափակչում տպավորիչ հաղթանակ է տարել ու դարձել ոսկե մեդալակիր:

«Մեր ըմբիշների համար սա ստուգողական մրցաշար էր: Անձամբ ինձ շատ ուրախացրեց Մաքսիմ Մանուկյանն իր հրաշալի գոտեմարտերով: Երկար դադարից հետո վերադառնալ 34 տարեկանում ու այդպիսի գոտեմարտեր հաղթել, իսկ եզրափակչում ֆանտաստիկ հնարքով ետ բերել գրեթե կորած գոտեմարտը, պարզապես հիանալի էր: Հուսամ՝ դեռ ասելիք ունի ու մեծ հաջողությունների կհասնի:

Տպավորիչ ելույթներ ունեցան նաև Շանթ Խաչատրյանն ու Սլավիկ Գալստյանը»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշարի հաղթողի կոչմանն արժանացել են 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը և 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:

Հուշամրցաշարի փոխչեմպիոններ են դարձել Ռոբերտ Կարապետյանը (55 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Արարատ Վարդերեսյանը (72 կգ) և Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), իսկ բրոնզե մեդալներին արժանացել են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Սերյոժա Բեռնեցյանը (72 կգ), Կարեն Խաչատրյանն ու Սամվել Գրիգորյանը (երկուսն էլ՝ 82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Հանի Խլոյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):

Բենուր Փաշայանի հուշամրցաշարը ընտրական է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար: Մրցաշարում ցույց տված արդյունքներով կձևավորվի հավաքականը, որը սեպտեմբերին կմասնակցի 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային աշխարհի առաջնությանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չվախենաք, սրանք ապագա չունեն․ Արայիկ ՀարությունյանԱդրբեջանցիները ձերբակալել են ԼՂ-ում ռուսական համայնքի ղեկավարին․ աղբյուրՀենաշարժողական խնդիր ունեցող 15 արցախցի Ստեփանակերտում է. այսօր նրանց կտեղափոխեն ՀայաստանՌուս խաղաղապահները Հայաստանից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել ՍտեփանակերտԱրցախից եկած բուժաշխատողներին աշխատանքով կապահովենք, միայն պետք է գրանցվեն. ԱվանեսյանԴատախազությունը քաղաքապետարանի քաղշին վարչության նախկին պետից պահանջում է բռնագանձել 451 մլն դրամԱյս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. ԱվանեսյանԱրցախից ժամը 12:00-ի դրությամբ 100․417 մարդ է բռնի տեղահանվել ՀայաստանԱրցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀ․ ԲեգլարյանՈՒՂԻՂ․ Արցախից բռնահանվածների վիճակի մասին կառավարությունում ճեպազրույց էԿԳՄՍ-ն հավաքագրում է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալներըՍուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններիցԱյսօր Ս.Գևորգ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն էՀայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն ՄխիթարյանՄտավորականները կառավարությունից պահանջում են հետևողական պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքներըԹուրքիայում ավտոբուս է շրջվել, մահացել է 5 մարդ, ևս 30-ը տուժել ենՎերջին արցախցիները լքում են ՍտեփանակերտըՄԱԿ-ում կոչ են արել լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանվածների համարԱյսօր «հայ» սպաների հրամանով կծեծվեն, կխոշտանգվեն Հայաստանն առանց թուրքի պատկերացնող քաղաքացիներըԴատախազությունը «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 64 մլնՎերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվենԱնհրաժեշտության դեպքում կընդունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին․ Կիպրոսի ԱԳՆԱդրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարըԽոշոր ավտովթար` Երևանում. վարորդն ու վիրավորները արցախցիներ ենՀամացանցում տարածվում է Տարոն Չախոյանի և Արմեն Խաչատրյանի սկանդալային նամակագրությունը«Ժողովուրդ». Ինչու է դատախազն ակտիվ ապօրինի ծագման գույք որոնում միայն Նիկոլ Փաշինյանին ընդդիմացողների շրջանում«Ժողովուրդ». ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու«Հրապարակ». Տարօրինակ «զուգադիպություն»«Փաստ». Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի«Փաստ». «Կարևորագույն նպատակներից մեկը Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է»«Փաստ». Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից«Հրապարակ». Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց«Ժողովուրդ». Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել«Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը կորել է«Փաստ». ԶՊՄԿ-ն Սյունիքում զգալի աշխատանք է կատարել. ի՞նչ է հայտարարել տնօրենը«Հրապարակ». «Ալբերտ Բազեյանը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին»Ինչո՞ւ գլխավոր դատախազը չի հետախուզում եւ կալանավորում Ադրբեջանի գեներալներին. «Ժողովուրդ»Մեծամասնությունը վաղուց Փաշինյանի հետ չէ. մեղքը ժողովրդի «գրպանը» պետք չէ գցել. «Փաստ»Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհՄեծ Բրիտանիան 1,2 մլն դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնելու համար Ստեփանակերտը լքող վերջին հայերը (տեսանյութ) Մարդասիրական բեռը Ֆրանսիայից հասավ ՀայաստանԱվտովթար` Սյունիքում. վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են ԱՄՆ-ում ձերբակալվել է ռեփեր 2Pac-ի սպանության մեջ կասկածվողըՖրանսիայից ստացված աջակցությունը կուղղվի բռնագաղթված 250 ծանր վիրավորներին բուժելուն Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Խորհուրդ եմ տալիս հերթական անգամ չփորձել մեր համբերությունը․ Ալիևը նորից սպառնացել էԱդրբեջանը պետք է դուրս բերի ռազմական և իրավապահ ամբողջ անձնակազմը ԼՂ բոլոր քաղաքացիական հաստատություններից․ ՀՀ-ն՝ ՄԱԿ-ի դատարանինԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային աջակցության փաթեթները պատրաստ են. Սյունիքի մարզպետ
Ամենադիտված