Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 18. Ռաֆիկ Գրիգորյան ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետ Հանրային քրեական հետապնդում են հարուցել Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ Նոյեմբերին Բելառուսում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերը ՀՀ-ում կորոնավիրուսի շտամներ են շրջանառվում Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը․ Aravot.am «Զանգեզուրի միջանցքը» կդառնա ՆԱՏՕ-ի ցատկահարթակ, Իրանը վճռականորեն դեմ է դրան․ Իրանի նախագահ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Երևանում շենքի նկուղում հայտնաբերվել է 6 հատ տրատիլ և զինամթերք. պարեկները սահմանազատել են տարածքը Հերիք է անդրադառնաք Սյունիքին, Կապանին և այլ վայրերի. Փաշինյան 

Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով շուրջ 550 երեխա զրկվել է տուն վերադառնալու իրավունքից․ Արցախի ՄԻՊ

Արցախ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը հրամայական է ևս մեկ անգամ բարձրաձայնել այն մարտահրավերների և զրկանքների մասին, որոնց այսօր բախվում են Արցախի 30 000 երեխաներ՝ Ադրբեջանի կողմից 6 ամիս շարունակվող շրջափակման հետևանքով։  Այս մասին գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի համաձայն՝ աշխարհում բոլոր երեխաներն ունեն հիմնարար և անօտարելի իրավունքներ, սակայն արդեն շուրջ վեց ամիս է, ինչ արցախցի երեխաները շարունակում են զրկված մնալ իրենց հիմնական և տարրական իրավունքներից և ազատություններից, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, զարգացումը, ընտանիքի վերամիավորումը, հոգեբանական և մտավոր անձեռմխելիությունը, բավարար կենսամակարդակը, առաջին անհրաժեշտության իրերի հասանելիությունը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով շուրջ 550 երեխա զրկվել է տուն վերադառնալու և ընտանիքների հետ վերամիավորվելու իրավունքից՝ մնալով օտարված ծնողական խնամքից, սիրուց և ընտանեկան միջավայրից: Ընդհանուր առմամբ, ավելի քան 1820 երեխա շրջափակման պատճառով չեն կարողացել տեսնել իրենց ծնողներից մեկին կամ երկուսին, ինչի հետևանքով երեխաները լուրջ հոգեկան տառապանքներ են կրել:

Արցախի բոլոր հաստատություններում կրթական գործընթացը պարբերաբար խաթարվել է Ադրբեջանի կողմից Արցախի կենսական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորման պատճառով՝ հանգեցնելով երեխաների ընկալունակության և ուշադրության մակարդակի ընդհանուր նվազմանը։ Համապատասխան սոցիալականացման բացակայությունը, խաթարված կրթությունը, ինչպես նաև ընտանիքների և հարազատների հետ բաժանումը հանգեցրել են հոգեբաններին և նյարդաբաններին երեխաների այցելությունների աճին՝ շուրջ 47 տոկոսով։ Արցախցի երեխաների ազատ տեղաշարժի իրավունքի խախտման պատճառով ուսանողները չեն կարողանում դիմել ուսումնական հաստատություններ և Արցախից դուրս օգտվել կրթական հնարավորություններից։

Արցախ սննդամթերքի ժամանակին և բավարար մատակարարումների բացակայության պայմաններում երեխաները, այդ թվում՝ նորածինները, կանգնած են թերսնուցումից, վիտամինների և հանքանյութերի պակասի և դրանից բխող առողջական խնդիրների լուրջ սպառնալիքի առաջ։

Երեխաների իրավունքները մարդու իրավունքներ են, և դրանք պետք է լինեն համընդհանուր՝ անկախ երեխայի ծագումից կամ էթնիկ պատկանելությունից: Արցախցի երեխաները պետք է օգտվեն նույն իրավունքներից և հնարավորություններից, ինչպես աշխարհի բոլոր երեխաները։ Այնինչ, 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհը հետապնդում է կայուն զարգացման նպատակներ, արցախցի երեխաները դեռևս պայքարում են իրենց հիմնական իրավունքների պաշտպանության և հնարավորությունների ապահովման համար։

Արցախի երեխաների սպառնացող էկզիստենցիալ սպառնալիքների պայմաններում մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ի դեմս ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ քայլեր ձեռնարկել արդյունավետորեն պաշտպանելու մեր երեխաների իրավունքները և կանխելու Ադրբեջանի հայատյաց և բռապետական ռեժիմի կողմից ամեն օր հնչեցվող սպառնալիքները։

Աշխարհի բոլոր երեխաների, այդ թվում Արցախի 30,000 երեխաների անհոգ ներկայի և ապագայի պաշտպանությունը մեր համընդհանուր պատասխանատվությունն է։

Շրջափակման հետևանքով Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ մանրամաները ներկայացված են մեր զեկույցներում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 18. Ռաֆիկ ԳրիգորյանՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետՀանրային քրեական հետապնդում են հարուցել Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ Նոյեմբերին Բելառուսում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերըՀՀ-ում կորոնավիրուսի շտամներ են շրջանառվում Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը․ Aravot.am«Զանգեզուրի միջանցքը» կդառնա ՆԱՏՕ-ի ցատկահարթակ, Իրանը վճռականորեն դեմ է դրան․ Իրանի նախագահ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետԵրևանում շենքի նկուղում հայտնաբերվել է 6 հատ տրատիլ և զինամթերք. պարեկները սահմանազատել են տարածքը Հերիք է անդրադառնաք Սյունիքին, Կապանին և այլ վայրերի. ՓաշինյանԳնել Սանոսյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու մասին Թուրքիայի պահանջին Երեք սկզբունք կա, եթե Բաքուն համաձայնվի, ուրեմն խաղաղության պայմանագիրը ստորագրված է. Փաշինյան ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից որոշ մաքսային իրավակարգավորումներում փոփոխություններ կգործեն Ինձ հավաստիացրել են, որ այն եզրակացությունները, որոնք արվել են, առաքելությունն իրականացրած ՄԱԿ գործակալությանը չեն. ԱԳ նախարար ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Երևանի սինագոգի դեմ իրականացված վանդալիզմը Առաջարկում եմ երեք տարբերակ՝ կամ Դուք էլ գնացեք ապահով Բաքու, կամ մի հաճելի մայրաքաղաք, կամ Վարդաշեն. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին Արևմուտքը չի հարգում իր իսկ արժեքները. Մարուքյանի կոչը արևմտյան գործընկերներին Մեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա. Մայր Աթոռ «Եռաբլուր» լացողներ, «Եռաբլուրի» կեսը սեփականաշնորհել էիք, եկել՝ ի՞նչ եք խոսում. Փաշինյանն ընդդիմությանը Թուրք բանագնաց Քըլըչն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի կողմից Արարատի լուսանկարի հրապարակմանը ԱԺ նիստերի դահլիճում լարված վիճակ էր Փաշինյանի ելույթից և ընդդիմադիրների արձագանքից հետո Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարաձգվեց ԱԽ քարտուղարը Լեհաստանի ԱԳ փոխնախարարի հետ խոսել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին Շիրակի մարզը հյուրընկալել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3291 մարդու «Հեռացե՜ք, մի քիչ Աստվածավախ եղեք», «Իմ հրաժարականով հարցը չի լուծվի» Բանկային քարտ ունեցող արցախցիները ուրբաթ օրվանից կսկսեն ստանալ փոխհատուցումները. Տիգրան Խաչատրյան (տեսանյութ) ՀՀ-Իրան առաջիկա համագործակցության համատեղ արձանագրություն է ստորագրվել Արցախցիների մեծ մասը տեղակայվել է Կոտայքում եւ Արարատում. Սանոսյան (տեսանյութ) Ամփոփվել է «Աղետների կառավարում» դասընթաց-վարժանքը «Դուք Բաքվի խամաճիկային կառավարությունն եք», «Խամաճիկայինը ձեր կառավարությունն է». բանավեճ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մոհամմադ Հոսեյն Բաղերինի հետ Պայթյունից տուժածները հիմնականում ծանր վիճակում են, հրավիրել ենք արտասահմանից բժիշկների Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 632 է ՈՒՂԻՂ․ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանԲելգիան Ստեփանակերտում պայթյունից տուժած մի քանի վիրավորների կընդունի՝ բուժում ստանալու նպատակովԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի ուխտավորներինՆազելի Բաղդասարյանը եւ Շիրակի մարզպետը ներկայացնում են ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը«Ո՜չ, ՀՀ իշխանությունները լեգիտիմ չեն». Զախարովայի ու Խալաթյանի հերթական բանավեճըՀաստատվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմըԱվանեսյանը BBC-ին ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց առողջապահական կարիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանի ավագանին արտահերթ նիuտ է գումարելուԿանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից կալանավորված անձին բյուրեղանման զանգվածի փոխանցման փորձըԴիմեք Երևանին, Բաքվի կողմից ձերբակալված անձինք ՀՀ քաղաքացի են, մեզ չեն դիմել. ԶախարովաՀՀ-ում ուսուցչի 1035 թափուր հաստիք կա. ԼՂ-ից տեղահանվածների համար ընդունելության ընթացակարգը կպարզեցվիԱռևտուր կեղծ 20-հազարանոց թղթադրամով․ Հրազդանի ոստիկանների բացահայտումըՔրեական վարույթի շրջանակներում պարզվում են Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երեք մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքներըԱՀ-ում անհետ կորածների նույնականացման համար իրականացվում է նմուշների ընդունման գործընթացՖրանսիան չեզոք միջնորդ չէ. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կոլոննայի հայտարարություններինԼավրովն ի նկատի է ունեցել, որ ՀՀ վարչակազմը «մշտական չէ». Զախարովա
Ամենադիտված