Եղցահողի բնակիչները մնացել են անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ. շտաբ Միջազգային կառույցների ներկայացուցիչները անդրադարձել են ԱՀ իրավիճակին և խստորեն դատապարտել ագրեսիան Փաշինյանների ընտանիքն իր ողջ կազմով, բացի նիկոլից, լքել են երկիրը. Նարեկ Սամսոնյան Որոշում է կայացվել ԼՂ-ի բնակչության համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս Արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավորեն Երևանում 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը կալանավորվեց Արցախյան շարժման առաջին օրերին այսպիսի համախմբվածությունն էր տիրում Այս պահին Գյումրիում ավտոերթ է. պահանջում են կառավարության հրաժարականը ՀՀ ՊՆ-ն եւս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան. հայտարարություն Հայ ազգը ոտքի է կանգնել, հայ ազգը մեկ բռունցք է դառնում, չի կոտրվելու ու չի նահանջելու. Օհանյան 

Ծայրահեղ մտահոգ ենք Արցախում ստեղծված իրավիճակով․ «Միասին» շարժումը դիմում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Քաղաքական

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը ծայրահեղ մտահոգ է Արցախում և Հայաստանում 2020 թ. սեպտեմբերի 27-ից ցայսօր Ադրբեջանի կողմից ծավալած ռազմական զավթողական  քաղաքականության արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակով:

Ադրբեջանի կողմից խախտվել և խախտվում են հակամարտությունների կարգավորման միջազգային բոլոր հիմնարար սկզբունքները, ՄԱԿ-ի և Մինսկի խմբի եռանախագահության պայմանավորվածությունները:

«Միասին» շարժումը  դիմում է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տկն. Քրիստինա Քվինին՝  ակնկալելով, որ դեսպանը մեր հանրագրի պահանջները կներկայացնի ԱՄՆ կառավարությանը, որը մշտապես հանդես է եկել ժողովրդավարության և մարդու իրավունքների հետևողական պաշտպանի դիրքերից։

1. ԱՄՆ իշխանությունից պահանջում ենք չբավարարվել միայն Ադրբեջանին ուղղված հորդոր-առաջարկներով, այլ առաջնորդվել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ընդունած որոշումներով և կիրառել գործուն միջոցներ՝ հարկադրելու Ադրբեջանին կատարել միջազգային օրենքներն ու պաշտոնական որոշումները, այսինքն՝ կիրառել պատժամիջոցների հստակ փաթեթ։ 2022 թ. դեկտեմբերից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող արցախահայությունը ոչ միայն հումանիտար ճգնաժամի մեջ է հայտնվել, այլև անընդհատ Ադրբեջանը, նախագահի մակարդակով, էթնիկ զտումների և ցեղասպանության ուղղակի սպառնալիքներ է հնչեցնում։

2. Չի կատարվում ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը։ Ժամանակն է, որ դատարանն իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկի իր իսկ վճիռը իրականացնելու ուղղությամբ։ Տարբեր պատժամիջոցներ կիրառելու նախադեպեր և փորձ ԱՄՆ-ը ունի։ Համոզված ենք, որ երկակի ստանդարտներ կիրառելը բնավ չի բխում ԱՄՆ հռչակած քաղաքականությունից։

3. Ադրբեջանը միջազգային ահաբեկիչների օգնությամբ  ոչ միայն զավթել է, այլև շրջափակելով կտրել է Արցախը Հայաստանից և աշխարհից: 44-օրյա պատերազմից հետո գերեվարված հայ զինվորները անմարդկային պայմաններում են պահվում՝ ենթարկվելով միջնադարյան ճիզվիտական կտտանքների: Անպատիժ մնալով՝ Ադրբեջանը շարունակում է պարբերաբար առևանագել հայ ռազմագերիներին և խաղաղ բնակչությանը ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքներից։ Ակնկալում ենք ԱՄՆ բարի կամքը միջնորդ դառնալու ռազմագերիներին ու առևանգվածներին վերադարձնելու և նրանց հանդեպ միջազգային  օրենսդրությունը կիրառելու հարցում։

4․ Հայաստանում ժողովրդավարությունը լուրջ անկում է ապրում։ ԱՄՆ նախորդ դեսպանները մինչ այս գործող ՀՀ բոլոր վարչակազմերի հանդեպ միշտ զգայուն վերաբերմունք են ցուցաբերել, ձայն բարձրացրել քաղաքական հայացքների համար հետապնդվողների իրավունքները պաշտպանելու հարցում։ Ինչո՞ւ այդ ավանդույթը ներկա պարագայում չի գործում: Մարդու իրավունքների պաշտպանությունը մշտապես պետք է լինի ժողովրդավարական արժեքների պաշտպանի դերում հանդես եկող բոլոր պետությունների մեծագույն առաքելությունը։

Հ.Գ. Հանրագիրը պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող արցախահայությանը էթնիկ զտումներով և պատերազմով սպառնացող Իլհամ Ալիևի խոսքերը նրանց համաներում խոստանալու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերի կողմից մեկնաբանվել են իբրև գնահատելի և ողջունելի քայլ: Պահանջում ենք մեր տարակուսանքն ու զայրույթը փոխանցել պետքարտուղարությանը և անձամբ Մ. Միլլերին, որը ցեղասպան Ալիևին համաներում շնորհող է փորձում դարձնել այն պարագայում, երբ Արցախում ամենևին չկան հանցագործներ, այլ կան իրենց բնօրրանում ինքնորոշման իրավունքի իրականացման համար պայքարի ելած հայեր: Եթե ինքնորոշումը ճանաչվում է Կոսովոյի ալբանների համար, որոնք իրենց տարածքի բնիկ տերերը չեն, ապա առավել ևս ճանաչելի պետք է լինի հազարամյակներ շարունակ իր բնօրրանում ապրած արցախահայության համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եղցահողի բնակիչները մնացել են անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ. շտաբՄիջազգային կառույցների ներկայացուցիչները անդրադարձել են ԱՀ իրավիճակին և խստորեն դատապարտել ագրեսիանՓաշինյանների ընտանիքն իր ողջ կազմով, բացի նիկոլից, լքել են երկիրը. Նարեկ Սամսոնյան Որոշում է կայացվել ԼՂ-ի բնակչության համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել ԳորիսԱրցախցի Հելեն Դադայանին կհուղարկավորեն Երևանում44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը կալանավորվեց Արցախյան շարժման առաջին օրերին այսպիսի համախմբվածությունն էր տիրում Այս պահին Գյումրիում ավտոերթ է. պահանջում են կառավարության հրաժարականը ՀՀ ՊՆ-ն եւս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան. հայտարարությունՀայ ազգը ոտքի է կանգնել, հայ ազգը մեկ բռունցք է դառնում, չի կոտրվելու ու չի նահանջելու. ՕհանյանՓաշինյանի վարչապետ մնալու պարագայում ՀՀ-ն կդառնա ծայրագավառ՝ թուրքական վիլայեթ․ ՇարմազանովԱռաջիկայում ևս նախատեսվում է Արցախից ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում ՀայաստանԱՀ-ից զինվորական անձնակազմը դուրս կբերվի 2 ուղղությամբ՝ Լաչինի միջանցքով և Քարվաճառով դեպի ՎարդենիսՎրաստանում ցնցումները շարունակվում են Հարազատներիս գտնելու համար 59 դիակ զննեցի․ արցախցի Նանար Պողոսյան Ադրբեջանից Եվրամիություն գազի մատակարարումները կավելացվեն Այս պահին քննիչը Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում. փաստաբան Արցախից 30 փախստական արդեն Սյունիքում էԻշխանության սրտացավ թևը պետք է պատրաստ լինի հրաժարվել Նիկոլից․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ կյանքի հնարավորությունները սպառվել են. Վահե ՀովհաննիսյանԱԱԾ-ն Ալբերտ Բազեյանին ձերբակալել է «իշխանությունը զավթել» նախապատրաստելու համարՆիկոլ Փաշինյանի ձեռամբ Արցախն այլևս հայտնվել է իր գոյությունը դադարեցնելու պարտադրանքի առջև. Խոսրով ՀարությունյանԻնքնախաբեություն է կարծել, թե Բաքուն «հակաահաբեկչական գործողություն» չի սանձազերծելու ՀՀ-ի դեմՍեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Փաշինյանի մամուլի խոսնակՀայտնաբերվել է Արմավիր քաղաքի զբոսայգում անառակաբարո գործողություններով զբաղվող տղամարդըՆիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին. ԻշխանյանԱրցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀՍտեփանակերտում խմելու ջրից նմուշառումներ է կատարվել․ վտանգավոր նյութ չի հայտնաբերվելԿալանավորվել է զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը. փաստաբան Հարգելի հայ ոստիկաններ, արեք այնպես, որպեսզի վաղը գլուխներդ չկախեք ձեր հայրենակցի և օրենքի առջևՊատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Ադրբեջանի և ռուս խաղաղապահների վրա. Փաշինյանը՝ ԼՂ հայության ճակատագրի մասինԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել խաղաղ բնակիչներին և պահպանել Արցախի բնակիչների իրավունքներըԵս գերի եմ, միջոցներ ձեռնարկեք իմ կյանքը փրկելու համար. արցախցի կինԿառավարության դիմաց վահանավոր ոստիկաններ են Անվտանգության այն համակարգերը, որոնց մաս է կազմում Հայաստանը, արդյունավետ չեն․ ՓաշինյանՄետրոյի փակվելու պատճառը 18:00-ի հանրահավաքն է. Ազգային կոմիտեԴժոխքի մեջ մի կտոր կյանք․ Մարտակերտն այս պահին (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով Միրզոյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները տարածաշրջանումԱռավոտից սկսվեցին իրազեկման ակցիաները Արցախով մեր ողբերգությունները չեն վերջանում, այլ սկսվում են, եթե Հայաստանը չփոխի իր քաղաքականությունը. քաղաքագետԱրցախի դեմ օպերացիայի ավարտից հետո Ադրբեջանն ու Թուրքիան նախապատրաստվելու են ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայիՇտապօգնության 23 մեքենա Արցախից ՀՀ են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացուՎերին Լարսը կգործի սահմանափակ ռեժիմով՝ պայմանավորված անցակետի վերակառուցման ավարտական փուլովՑուցադրություն Միլանում՝ Արցախում կատարվող ցեղասպանության վրա ուշադրություն գրավելու համարԻնչ են տարել Ալբերտ Բազեյանի տնից, և ինչ է նա հայտարարել ԱԱԾ-ում. ուշագրավ մանրամասներ (տեսանյութ)Փաշինյանի հետ զրույցում մեր մտահոգությունն եմ հայտնել ԼՂ բնակչության անվտանգության ապահովման հարցովՌԴ խաղաղապահները և Կարմիր խաչը Գորիսով Արցախ են տեղափոխել ընդհանուր 215 տոննա հումանիտար բեռԵրկարատև բուժում է պահանջվում․ Իգոր Կարապետյանը՝ լուսաձայնային նռնակից վնասվածք ստանալու մասին
Ամենադիտված