Ադրբեջանը կշարունակի զինվել. Հասանովը հանձնարարել է շարունակել «հայերի գործունեության անխափան դիտարկումը»
ForeignԱդրբեջանը կշարունակի ձեռք բերել ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Պաշտպանության նախարարը նշել է, որ հավելյալ 650 մլն դոլարի հատկացումը հնարավորություն կտա ձեռք բերել նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա։
Նա կոնկրետ հանձնարարականներ է տվել շարունակել «հայերի գործունեության անխափան դիտարկումը, ինչպես նաև մշտական պատրաստակամությունը՝ ցանկացած սադրանքի անհապաղ և վճռական կանխարգելման համար»։