Լավ մեկնարկ էր սպասվող հաջորդ հանդիպման համար․ Միշել
Արտաքին Քաղաքական

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը արդյունավետ է անվանել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Քիշնևում կայացած հանդիպումը:
Միշելը հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն ինտենսիվ աշխատում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․
«Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք ավելի վաղ արծարծվել էին Բրյուսելում։ Քննարկել ենք սահմանի դելիմիտացիան, խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, և այս հանդիպումը լավ նախապատրաստություն էր Բրյուսելում սպասվող հաջորդ հանդիպման համար», - ասել է նա։