Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Բյուջեն մսխած պաշտոնյաների 10-յակը

Վերլուծական

Հայաստանում գործող մի շարք պետական կառույցներ, կարծես թե, չեն ցանկանում հետևել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչ-պահանջին և նվազագույնի հասցնել պետական կառավարման համակարգում մեկ անձից կատարվող գնումները: Եվ ոչ միայն չեն ցանկանում, այլ այդ նպատակով բյուջեից ոչ ավել, ոչ պակաս միլիարդավոր դրամներ են դուրս գրում:

Դիցուք՝ կառավարությունը մոտ 3 միլիարդ 178 միլիոն դրամ է հատկացրել Տաթև-Լծեն ճանապարհի կառուցման համար։ Շինարարական աշխատանքների կազմակերպման համար մրցույթ չի հայտարարվել, գնումը կատարվել է մեկ անձից՝ «Քարավան» ՍՊԸ-ից։ Կառավարությունը 1,5 միլիարդ դրամ էլ մեկ անձից գնման ընթացակարգով գնում է կատարել «Կապան» ՃՇՇ ՍՊԸ-ից՝ Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհի կառուցման համար։ «Քարավան» ՍՊԸ-ն ակտիվ ճանապարհաշինական գործունեություն է ծավալել Արցախի Հանրապետությունում։ Ընկերությունը  հիմնադրվել է 2002 թվականի հունվարի 16-ին։ Գրանցման և գործունեության հասցեն Արցախի Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում է։  «Քարավան» ՍՊԸ-ի տնօրենն ու միակ սեփականատերը գործարար Հակոբ Հակոբյանն է։ Նա ծնունդով Վայոց Ձորի մարզից է, սակայն 1995 թվականից տեղափոխվել է Արցախ և գործարարությամբ է զբաղվում։ Մամուլի տեղեկություններով՝ նա սերտ կապեր ունի Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մեկ անձից 8 միլիարդ 149 միլիոն դրամի գնում է կատարել ասֆալտապատում իրականացնող սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերությունից՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» և «Քարավան»։ Պարզվում է՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» ՍՊԸ-ն պատկանում է 2-րդ նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Ռոբերտ Քոչարյանի խնամու՝ Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին։ 

Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 1 միլիարդ 160 մլն դրամ։ Պայմանագիրը կնքել է ԿԳՄՍ-ն «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ  «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն գործունեություն սկսել է ծավավել 2018-ի հեղափոխությունից հետո։ Հիմնադիր տնօրենը Արմեն Սարգսյանն է. վերջինս 2021 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թ. մարտի 18-ին, ազատվել է աշխատանքից: Այժմ միայն Background Production-ի հիմնադիր գործադիր տնօրենն է»։

Առողջապահության նախարարությունը, որը ղեկավարում է Անահիտ Ավանեսյանը, 941,908,116 դրամի հիվանդանոցային ծառայություններ է գնել «ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ից: 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր:

Հաշվեքննիչ պալատը նախորդ տարվա ընթացքում մեկ անձից գնման ընթացակարգով տասնյակ միլիոնների հասնող գնումներ է կատարել: Այսպես՝ 54,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ են ձեռք բերվել «Զով Վոթըր» ՍՊԸ-ից, 121,000 դրամի կապարային մարտկոցներ՝ «ԱՐՊԱՆԻՎ»-ից, 101,200 դրամի ներկայացուցչական ծառայություններ «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից, 312,000 դրամի անիվներ «ԱՐՊԱՆԻՎ»-ից, 860,000 դրամի մեքենաների մասեր՝ «ԱՏ ՑԵՆՏՐ» ՍՊԸ-ից, 72,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ` Գայանե Մելքոնյան ԱՁ-ից, 580,000 դրամի ավտոմեքենաների պահեստամասեր` «Սմարթ Սիստեմ» ՍՊԸ-ից, 372,130 դրամի ներկայացուցչական ծառայություններ` «Ջիվան Ռեստորանս» ՍՊԸ-ից։ 225,000 դրամի հարցումների արդյունքների վերլուծության ծառայություններ՝ «Ռումորս» ՍՊԸ-ից, 100,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ՝ Գայանե Մելքոնյան ԱՁ-ից, 689,100 դրամի տնտեսական ապրանք՝ «Նար-Առ» ՍՊԸ-ից, 603,800 դրամի համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություններ՝ ԱՁ Մանվել Ջալավյանից, 4,224,000 դրամի տարածքի վարձակալության ծառայություն՝ Խաչիկ Հակոբի Զաքարյանից։ 6,794,664 դրամի տարածքի վարձակալության ծառայություն՝ Արթուր Մանուկի Զաքարյանից,  22,068,000 դրամի տարածքի վարձակալության ծառայություն՝ Վարդանանց բիզնես կենտրոնից։

 Գարեգին Բաղրամյանի ղեկավարած ՀԾԿՀ-ն, այս կառույցը 472,000 դրամի գրենական պիտույք է ձեռք բերել Հրաչյա Եզդօղլյան Ա/Ձ-ից, 360,000 դրամի ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ՝ «ՍՄԱՐԹ ՔԱՐՍ» ՍՊԸ-ից, 212,400 դրամի ճաղավանդակ՝ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ից, 432,000 դրամի անիվ՝ «ԱՎՏՈՇԵՄ ՍՊԸ»-ից, 798,000 դրամի շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ` «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ ՄՈՆՏԱԺ» ՍՊԸ-ից, 600,000 դրամի փոստային ծառայություններ՝ կապված նամակների հետ՝ «Հայ փոստ»-ից, 384,000 դրամի ապահովագրության հետ կապված ծառայություններ՝ «Ինգո Արմենիա» ՍՊԸ-ից, 268,000 դրամի ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ` «Գարանտսերվիս» ՍՊԸ-ից. 300,500 դրամի ներկայացուցչական ծառայություններ՝ «Բլիզարդ» ՍՊԸ-ից, 424,000 անիվներ՝ «Ավտոշեմ» ՍՊԸ-ից, 750,000 դրամի մեդալներ, կրծքանշաններ՝ Ռազմիկ Դավոյան Ա/Ձ-ից 1,852,850 դրամի տնտեսական միջոցներ՝ Արմեն Զաքարյան Գագիկի Ա/Ձ-ից։

ՊԵԿ-ը 1,600,000 և 1,500,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել Արթուր Թամազյան ԱՁ-ից, 1,217,700 դրամի ներկայացուցչական ծառայություններ «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԵՐԵՄՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ից, 564,190 դրամի նմանատիպ ծառայություններ «ՄԱԼԽԱՍ ՋԱԶՍՊԸ-ից, 2,142,000  դրամի տարածք է վարձակալվել Կոտայքի համայնքապետարանից, 2,500,000 դրամ է հատկացվել «ՖԸՐՍԹ ՔԼԱՍ ՍՊԸ»-ին մաքսային ծառայողի համազգեստի մոդելների նախագծման ծառայություններ ձեռք բերելու նպատակով, 5,105,000 դրամով ձեռք է բերվել հողամաս Մեղրիում` Ալիկ Հովհաննեսի Սարգսյանից, 2,880,000 դրամ է հատկացվել «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ-ին ծրագրային ապահովման սպասարկման ծառայություններ ձեռք բերելու նպատակով:

Բացի մեկ անձից կատարված գնումներից, գնումներ են կատարվել նաև մրցույթով, սակայն այստեղ էլ առկա է որոշակի կոռուպցիոն ռիսկ և հարցեր: Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքների մրցույթը հաղթել է «Պապ և Դավիթ» ՍՊԸ-ն:

Մինչդեռ այս ընկերությունը հայտնվել էր ՊԵԿ թիրախում, քանի որ ուներ չկատարված հարկային պարտավորություններ:

Ոչ պակաս ուշագրավ է Արթիկ համայնքի գնումների պլանը, համայնքապետը հիշեցնենք Անանիկ Ոսկանյանն է: 45 հազար դրամով համայնքապետարանը գրիչ է գնել,  40 հազար դրամով՝ սրվող մատիտ, 50 հազար դրամի կարիչի մետաղային կապեր, 50 հազար դրամի թղթապանակ, 1 միլիոն  20 հազար դրամի թուղթ, 50 հազար դրամի հիշողության ֆլեշ, 55 հազար դրամի դրոշակաձող, 325 և 308 հազար դրամի ՀՀ դրոշ, 1 միլիոն 24 հազար դրամի մաքրող միջոց,40 հազար դրամի սպունգ, 90 հազար դրամի աղբարկղ, 75 հազար դրամի կահույք մաքրելու լաթ, 112 հազար դրամի անվանատախտակ, 87 հազար դրամի տորթ, 90 հազար դրամի կոնֆետ, 37500 դրամի անանաս, 5 միլիոն դրամի ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերման ծառայություններ, 400 հազար դրամի ապահովագրական ծառայություններ, 1 միլիոն դրամի ուսուցողական սեմինարներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված