Նազելի Բաղդասարյանը եւ Շիրակի մարզպետը ներկայացնում են ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը «Ո՜չ, ՀՀ իշխանությունները լեգիտիմ չեն». Զախարովայի ու Խալաթյանի հերթական բանավեճը Հաստատվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը Ավանեսյանը BBC-ին ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց առողջապահական կարիքները Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանի ավագանին արտահերթ նիuտ է գումարելու Կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից կալանավորված անձին բյուրեղանման զանգվածի փոխանցման փորձը Դիմեք Երևանին, Բաքվի կողմից ձերբակալված անձինք ՀՀ քաղաքացի են, մեզ չեն դիմել. Զախարովա ՀՀ-ում ուսուցչի 1035 թափուր հաստիք կա. ԼՂ-ից տեղահանվածների համար ընդունելության ընթացակարգը կպարզեցվի Առևտուր կեղծ 20-հազարանոց թղթադրամով․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը 

2 արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք․ «Հետք»

Քաղաքական

Ապրիլի 25-ին Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի բացումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարեց թուրքական երկնքով դեպի երրորդ երկրներ մեկնող հայկական օդանավերի մուտքն իրենց օդային տարածք արգելելու մասին: Ավելի ուշ նույն պաշտոնյան հայտնեց, որ արգելքը վերաբերում է նաեւ ՀՀ VIP անձանց տեղափոխող օդանավերին՝ նկատի ունենալով, մասնավորապես, ՀՀ կառավարական ինքնաթիռը, որը սպասարկում է վարչապետին, նախագահին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Այդուհանդերձ, օրերս ականատես եղանք Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերի հակառակ պատկերին: Այս մասին գրում է «Հետքը»։

Չնայած քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող Չիկագոյի կոնվենցիայի համաձայն՝ Թուրքիան իրավունք չունի իր օդային տարածքի օգտագործման նման խտրական մոտեցում կիրառել, այս երկիրը վաղուց ապացուցել է, որ կարեւորն իր համար սեփական քաղաքական շահն ու մոտիվներն են, այլ ոչ թե միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները հարգելն ու դրանց հետեւելը:

Հիշեցնենք, որ 2020-2022 թթ. եւս Թուրքիան խոչընդոտներ էր ստեղծել ոչ միայն ՀՀ պետական, այլեւ մասնավոր շահագործողների օդանավերի համար: 2022-ին պետական միակ ինքնաթիռը կրկին սկսեց տարանցիկ չվերթեր կատարել Թուրքիայի երկնքով, բայց ՀՀ-ում գրանցված մյուս օդանավերը, որոնք շահագործվում են տարբեր ընկերությունների ու անձանց կողմից, թուրքական օդով տարանցիկ (տրանզիտ) չվերթ կատարելու խոչընդոտների են բախվում, ինչի հետեւանքով ստիպված են լինում ընտրել այլ երթուղի, որը կշրջանցի այդ երկրի օդային տարածքը:

Այսինքն՝ Չավուշօղլուի վերջին հայտարարություններից առաջ էլ հայկական գրանցում ունեցող ոչ պետական օդանավերը Թուրքիայի օդը տարանցելու խնդիր ունեին, սակայն թուրք պաշտոնյայի ասածը նորություն էր նրանով, որ արգելքն այդուհետ տարածվում էր այլ երկրներում գրանցված, բայց հայկական ընկերությունների անվան տակ թռիչքներ կատարող օդանավերի վրա: Խոսքը, մասնավորապես, հայկական «Fly One Armenia»-ի կողմից շահագործվող, բայց Մոլդովայում գրանցված օդանավերի մասին է, որոնք դեպի Ֆրանսիա չվերթեր էին կատարում, սակայն «Նեմեսիսի» հուշարձանի բացումից հետո Թուրքիան արգելեց դրանց տարանցիկ չվերթերը: Հիմա «Fly One Armenia»-ի այդ թռիչքները Թուրքիայի երկինքը տարանցելու համար կազմակերպվում են գործընկեր ավիաընկերությունների անվան տակ, բայց փաստացի հայկական կողմն է փոխադրում իրականացնողը:

Մյուս կողմից՝ Թուրքիան չի արգելում նույն «Fly One Armenia»-ի Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթերի իրականացումը, այսինքն՝ խոսքը միայն թուրքական օդով դեպի երրորդ երկրներ տարանցիկ թռիչքների մասին է: Բացի դրանից՝ մայիսի 3-ին Երեւան-Անկարա-Երեւան չվերթով Թուրքիա էր մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստին: Չավուշօղլուն այս մասով նշել էր, թե որպես ընդունող երկիր Թուրքիան չէր կարող արգելել կազմակերպության անդամ երկրի պատվիրակության ժամանումը:

Չավուշօղլուի մայիսյան վերջին հայտարարություններին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ մեկնել է Եվրոպա՝ Պրահա (մայիսի 4-ին) եւ Բրյուսել (մայիսի 13-ին): Այդ եւ հետադարձ թռիչքները կազմակերպվել են ոչ թե Թուրքիայի երկնքով դեպի Եվրոպա, այլ բավականին մեծ շրջան կատարելով, որի ընթացքում ՀՀ պետական ինքնաթիռը հատել է մի շարք երկրների օդային տարածքներ՝ Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Լիտվա, Լեհաստան, Գերմանիա, Նիդերլանդներ:

Նկատենք, որ Պրահայում գտնելիս Փաշինյանը հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին ու հայտարարել, որ «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման որոշումը կայացրել է ոչ թե Կառավարությունը, այլ Երեւանի քաղաքային իշխանությունը, սակայն ինքն այդ որոշումն ու դրա իրականացումը համարում է սխալ: Մայիսի 28-ին էլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ վերընտրվելու առիթով շնորհավորել էր Էրդողանին:

Մայիսի 31-ին Ն. Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու համար Երեւանից մեկնել էր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւ: Մեկնելիս եւ հունիսի 1-ի, լույս 2-ի գիշերը Երեւան վերադառնալիս պատվիրակությանը տեղափոխող ՀՀ պետական ինքնաթիռն անցել է Թուրքիայի ու Ռումինիայի երկնքով:

Այսինքն՝ նախորդած երկու արգելքներից հետո Թուրքիան այս անգամ չի խոչընդոտել ՀՀ կառավարական ինքնաթիռի մուտքը իր օդային տարածք:

Թե ինչ երթուղով կկազմակերպվեն այս օդանավի հետագա թռիչքները Թուրքիայի երկինքը տարանցելու անհրաժեշտության դեպքում, ցույց կտա ժամանակը՝ հաշվի առնելով մեր արեւմտյան հարեւանի իրավիճակային տրամադրություններն ու որոշումները: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի ուխտավորներինՆազելի Բաղդասարյանը եւ Շիրակի մարզպետը ներկայացնում են ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը«Ո՜չ, ՀՀ իշխանությունները լեգիտիմ չեն». Զախարովայի ու Խալաթյանի հերթական բանավեճըՀաստատվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմըԱվանեսյանը BBC-ին ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց առողջապահական կարիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանի ավագանին արտահերթ նիuտ է գումարելուԿանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից կալանավորված անձին բյուրեղանման զանգվածի փոխանցման փորձըԴիմեք Երևանին, Բաքվի կողմից ձերբակալված անձինք ՀՀ քաղաքացի են, մեզ չեն դիմել. ԶախարովաՀՀ-ում ուսուցչի 1035 թափուր հաստիք կա. ԼՂ-ից տեղահանվածների համար ընդունելության ընթացակարգը կպարզեցվիԱռևտուր կեղծ 20-հազարանոց թղթադրամով․ Հրազդանի ոստիկանների բացահայտումըՔրեական վարույթի շրջանակներում պարզվում են Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երեք մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքներըԱՀ-ում անհետ կորածների նույնականացման համար իրականացվում է նմուշների ընդունման գործընթացՖրանսիան չեզոք միջնորդ չէ. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կոլոննայի հայտարարություններինԼավրովն ի նկատի է ունեցել, որ ՀՀ վարչակազմը «մշտական չէ». ԶախարովաԿԳՄՍ փոխնախարարը Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ ամփոփել է «Աղետների կառավարում» վարժանքի արդյունքներըԲաքվում Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է. Trend Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխանՈչ թե ՌԴ-ն է դավաճանել Հայաստանին, այլ ԵՄ-ն, երբ համոզեց Երևանին չկատարել պայմանավորվածություններըԱլիևը հրաժարվել է Գրանադայում հանդիպել Փաշինյանի հետ. նշվել է պատճառըԷլեկտրալարերում հրդեհ է բռնկվել, պարզվել է, որ այն տեղի է ունեցել բնակարանումԿութի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների, ՀՀ զինծառայողի սպանության դեպքով քրվարույթներ են նախաձեռնվելԻնչ պաշտոն ունի Սարգիս Գալստյանը (փաստաթուղթ)․ Mediahub.am«Ալիև՜, մարդասպա՜ն». ՄԱԿ-ի դիմաց կրակ վառեցին, ոստիկանները բերման ենթարկեցին ակտիվիստներինԻտալիայի հյուսիսում ավտոբուսն ընկել է էստակադայից. 21 մարդ է զոհվելՀիացած ենք Հայաստանով. Պետդեպը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասինԲաքուն տարածում է գերեվարված Արայիկ Հարությունյանի նկարները«Մա՜մ, մենք պապային երկու անգամ կորցրեցինք․ էն ժամանակ գոնե գերեզման էինք գնում, հիմա դա էլ չենք կարող»․ Ճարտարից Նարեն այսօր գնաց դպրոցԱրցախի վրա հարձակումից 2 օր առաջ Թուրքիայում կայացել է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպումԵրևան-Էջմիածին ճանապարհին գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է եղել․ 34-ամյա երիտասարդի են դանակահարելՀայաստանի համար ճակատագրական հարցի վերաբերյալ որոշումները կայացվել են՝ առանց հայ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու. ԶախարովաԱյս տունը գյուղերից մեկում արցախցիներին վարձով է առաջարկվում 80.000 դրամովԱրցախցիների տների վարձի համար կառավարությունը կհատկացնի 40 000 դրամ և 10 000 դրամ կոմունալների համարՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններՍտեղծվել է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի շոշափելի կրկնօրինակը Իրանը պատրաստ է դիտորդներ տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին. Իրանի ԶՈՒ ԳՇ պետՈւշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը․ խորհրդակցություն՝ ՀՀ-ի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջևԴրամը շարունակում է արժեզրկվելԱրդյոք կներվեն արցախցիների բանկային պարտավորություններըԱրցախից ՀՀ բռնի տեղահանվածների թիվը չի փոխվել, հաշվառվածների թիվը 95 711 է Հայտնի է Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ինքնությունը«Եկեք շարունակենք այսպես. Եվրոպան կանչում է». Մխիթարյանի գրառումը Ինտերի հաղթանակից հետո Նազելի Բաղդասարյանը ներկայացնում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության աշխատանքների ընթացքըՍյունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին ՀՀ ուղարկված հումանիտար օգնության համարՍամվել Շահրամանյանը գերեվարված չէ Դավիթ Գալստյանը հերքում է իր հորեղբոր՝ Ստեփանակերտի պարետ նշանակվելու լուրերը Հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀոկտեմբերի 4-ի աստղագուշակՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում. սնկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ կախված դին
Ամենադիտված