Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի ԵՄ-ն կարող է համաձայնության գալ մինչև տարեվերջ Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու շուրջ Երեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը Ռեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներ Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած Ինչու է Ադրբեջանը ձերբակալել Դավիթ Բաբայանին․ բացառիկ մանրամասներ Զարմացնում է ռուսական հեռուստատեսության փակման թեմայի քննարկումը․ Կարասին Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Եղիշե Կիրակոսյան Ղարաբաղում կարող է 50-1000 հայ մնացած լինել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ 

Տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադիր ժողովը, ընտրվել է Խորհրդի կազմը

Արցախ

Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի է  ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր ժողովը, որի ընթացքում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է  Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմը, հաստատվել է շարժման Կանոնագիրը և ընդունվել է հիմնադիր համաժողովի՝ հայ ժողովրդին ուղղված դիմումը:

Կանոնագիրը սահմանում է, որ շարժումը ԱԶԱՏ, ԱՆՎՏԱՆԳ,  ԵՐՋԱՆԻԿ և ՀԱՅԿԱԿԱՆ Արցախ գաղափարի  շուրջ  կամավոր հիմունքներով  միավորում է, որում ընդգրկված են քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ: Նախատեսվում է, որ այն ընդգրկելու է  ամբողջ Արցախը: Շարժման կենտրոնակայանը լինելու է Ստեփանակերտում, տարածքային միավորներ կգործեն բոլոր շրջաններում: Շարժումը բաց է անդամակցության համար:

Համաժողովի բացմանը հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը խոսել է շարժման առաքելության մասին: Նա կարևորել է  գաղափարի բանաձևումը, որին պետք է հետևեն գործողությունները: Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ նախաձեռնողները  շարժումն սկսել են երեք նպատակով. «Առաջինը՝  համախմբվել գաղափարի շուրջ՝ հաղթահարելով ապատիան  և անտարբերությունը, որը շատ վտանգավոր է: Երկրորդը՝ որ աշխարհը հասկանա, որ մենք չենք ենթարկվելու այն ծրագրին, որն ուզում է իրագործել Ադրբեջանը:  Ու դա միայն Արցախի իշխանության դիրքորոշումը չէ, այլ ողջ ժողովրդի, որը պատրաստ է պայքարելու իր  իրավունքների համար: Կարևոր է, որ այդ դիրքորոշումը հնչի, հնչի բարձրաձայն  ու միասնաբար, և Հայաստանը, հայկական աշխարհը, մեր ընկերները միանան: Երրորդը՝  հանրային շարժման  միջոցով ազդել  կառավարության կողմից ընդունվող որոշումների վրա: Եվ այդ ճնշումը լինի առողջ և օգտակար, ոչ թե քանդող ու վնասակար»:

Համաժողովի մասնակիցները գաղտնի քվեարկությամբ ընտրել են Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմը:

Ընդունվել է նաև   հիմնադիր համաժողովի՝ հայ ժողովրդին ուղղված դիմումը:

««ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱԿԱՏ»

հանրային շարժման հիմնադիր համաժողովի դիմումը հայ ժողովրդին

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող քույրեր ու եղբայրներ,

Արցախի ժողովուրդը և Արցախի Հանրապետությունը հայտնվել են գոյաբանական  լրջագույն մարտահրավերների առջև: 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախը լիակատար շրջափակման մեջ առնելով, իսկ 2023թ. ապրիլի 23-ին Հայաստան-Արցախ սահմանագծին ապօրինաբար անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը փաստացի հաստատել է Արցախի Հանրապետությունը  Հայաստանից ու աշխարհից մեկուսացնելու եւ Արցախը վերջնականապես բռնագրավելու  իր նկրտումները:

Թշնամին ամեն օր սադրիչ գործողություններով ու վերջնագրերով նոր սպառնալիքներ է առաջադրում Արցախի ժողովրդին՝  բնաջնջման վտանգի տակ պահելով Արցախի  120 000 բնակչությանը, այդ թվում՝ 30 հազար երեխաների:

Ցավալի է փաստել, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները, ճանաչելով Ադրբեջանի 86 600 քառ.կմ տարածքային ամբողջականությունը, բացեիբաց Արցախը հանձնում են թշնամուն:

Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետեւանքների:

Մեր պատմության այս կործանարար ընթացքը հնարավոր է կասեցնել միայն 1988-ի ազգային զարթոնքի ոգին վերականգնելով եւ պայքարելով:

Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական ներկա գործընթացների, անկայունության եւ լարվածության աճի պայմաններում մեր դեմ շարունակվող հիբրիդային պատերազմին հակազդելու եւ առկա ու հնարավոր սպառնալիքները  չեզոքացնելու համար անհրաժեշտ է բոլոր կարող ուժերի համախմբումը:

Մենք՝ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիրներս, հայտարարում ենք հանուն հայրենիքի պաշտպանության պայքարելու մեր վճռականության մասին եւ կոչ ենք անում բոլորին միանալու Շարժմանը՝ համախմբվելով Արցախը ազատ, անվտանգ ու հայկական պահելու նպատակի շուրջ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բրիտանիայում երկրպագուին ձերբակալել են քաղցկեղից մահացած տղային ծաղրելու համարԳեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի ԵՄ-ն կարող է համաձայնության գալ մինչև տարեվերջ Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու շուրջ Երեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը Ռեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներ Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած Ինչու է Ադրբեջանը ձերբակալել Դավիթ Բաբայանին․ բացառիկ մանրամասներԶարմացնում է ռուսական հեռուստատեսության փակման թեմայի քննարկումը․ ԿարասինԱպօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Եղիշե Կիրակոսյան Ղարաբաղում կարող է 50-1000 հայ մնացած լինել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Փոխարտգործնախարարը Օմանի իր գործընկերոջն է ներկայացրել Արցախից բռնի տեղահանման հետևանքները ՄԱԿ-ի առաքելության այցը Ղարաբաղ օգտակար կլինի միայն Ադրբեջանի քարոզչության համար․ ամերիկացի լրագրողԼՂ այցելած ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներ «չի տեսել»Մանրամասներ` ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրման վերաբերյալ Հրազդանի բուժկենտրոնի մասնագետներն այցելել են ԼՂ-ից բռնի տեղահանված, խնամքի տներում գտնվող անձանց. ՀՀ ԱՆ Հայկական կողմի ահազանգերը, որ Ադրբեջանը ծրագրում է ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին այդ ուղղությամբ գործուն քայլերի. Միրզոյանը` դիվանագետներին Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը․ ԶԼՄ«Ես Փաշինյանի թիմի հետ կապ չունեմ». Վաղարշակ ՀարությունյանՀռոմի ստատուտի վավերացման հարցն ընդգրկված է վաղը մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում Սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՀՀ ՊՆԶորակի՛ց եղեք Հայաստանին, հայրենազրկված արցախցիներին․ Վեհափառ Հայրապետը՝ ԱՄՆ Հայոց թեմին Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 15. Արամայիս ԳրիգորյանՆշանադրություն արցախցի և շիրակցի ընտանիքներումՍտեփանակերտում անհայտ անձը կրակ է բացել ռուս-ադրբեջանական պարեկային ծառայողի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ Վերին Լարսում կուտակումներ են․ 1000-ավոր բեռնատարներ հերթի մեջ են Ժամը 20։00-ի դրությամբ՝ Արցախից բռնի տեղահանված 100․520 անձ արդեն Հայաստանում էՈրոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Փաշինյանի անմիջական մասնակցությամբ․ ԼավրովՓաշինյանը ԵՀ նախագահի հետ քննարկել է ԼՂ հայության բռնի տեղահանության հետևանքներըԽաչատուր Սուքիասյանի «Հայէկոնոմբանկը» բոլոր արցախցիների վարկերը չեղարկել է և վերադարձրել ոսկիներըՈւր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 14. Զոհրաբ ՄնացականյանՎահագն Խաչատուրյանը և Հարիս Գեորգիադեսը քննարկել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում. ԿԳՄՍՆ Լավրովն անդրադարձել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններինՌԴ–ն աշխատում է Ադրբեջանի և գործընկերների հետ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար․ ԼավրովԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր Ստեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար ԱՄՆ-ում տղամարդը «մարդկային ատամներով» ձուկ է բռնել Որևէ պաշտոնյա իրավասու չէ չեղարկել Արցախի Հանրապետության գոյությունը. 5165 շարժում2023 թ. հունվար-օգոստոսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,957 դրամ Միջազգային հանրությունից պետք է արձագանքի ձևով հստակ գործողություն. Արգենտինայի դեսպանը՝ Սիմոնյանին Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» «Նուբարաշեն» ՔԿՀ–ի ծառայողները կետչուպի տուփից հայտնաբերել են բջջային հեռախոսներ Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Փաշինյանն ընդունել է Կիպրոսի խորհրդարանական պատվիրակությանըԶգույշ եղեք, Գերմանիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ․ Անգելա Մերկերը՝ Էրդողանին Ես անվտանգ հասել եմ Երևան․ տեսել եմ դժոխքը, տեսել աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան Իրանը ԱԹՍ-ներով լայնածավալ զորավարժություններ կանցկացնի Դոլարի ու եվրոյի փոխարժեքները աճել են
Ամենադիտված