Կրեմլն արձագանքել է ՌԴ–ի հետ դաշնակցային կապերի մասին Փաշինյանի հայտարարությանը
Արտաքին ՔաղաքականՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ուկրաինայի տարածքում հակամարտության նկատմամբ Հայաստանի վերաբերմունքում կան որոշակի նրբերանգներ։ Այս խոսքերով է նա մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ Կիևի հետ առճակատման հարցում, գրում է Gazeta.ru-ն։
Պեսկովն այս հայտարարությունն անվանել է լուրջ և հավելել, որ Կրեմլն ի գիտություն է ընդունել դա։
«Մենք գիտենք, որ ուկրաինական հակամարտության վերաբերյալ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ»,- ասել է նա։
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ։