Նիկոլ Փաշինյանի հերթական ռևերանսն Արևմուտքին Արցախից բռնի տեղահանված 6104 երեխաներ գրանցված են կրթական հաստատություններում. Ժաննա Անդրեասյան Ալիևի ներկայացուցիչը «միջանցք» է պահանջում Հայաստանից Այս պահի դրությամբ նոր ժամանողներ չկան. հաշվառվածների թիվը կազմում է 98 216 Ադրբեջանն իրեն անպատիժ է զգում, հրաժարվում է մասնակցել Գրանադայի հանդիպմանը․ Մարուքյան Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 18. Ռաֆիկ Գրիգորյան ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետ Հանրային քրեական հետապնդում են հարուցել Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ Նոյեմբերին Բելառուսում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերը 

«Հայաստանը եւ Արցախը՝ շրջադարձային խաչմերուկում»․ Գարեգին Բ-ն քաղաքական գործիչների հետ է հանդիպել

Քաղաքական

Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ քննարկմանը մասնակցում էին եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ եւ տարբեր ոլորտների պատկառելի այլ ներկայացուցիչներ։

Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունել է հարթակի համակարգող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, ներկայացնելով հարթակի ձեւավորման նախընթաց պատմությունը, նպատակը եւ ձեւաչափը, մասնավորաբար տեղեկացրել է, որ Նորին Սրբության նախաձեռնությամբ տեւական ժամանակ քննարկումներ են ծավալվել հարթակի ձեւավորման սկզբունքների, նպատակների ու քննարկումների կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում հաստատվել է հարթակի աշխատանքների կազմակերպման հանձնախումբ եւ տրվել քննարկումների մեկնարկը։

Այնուհետեւ համակարգող Սրբազանը հրավիրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին այս առիթով իր պատգամը փոխանցելու մասնակիցներին։

Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերելով հարթակի կազմակերպիչ հանձնախմբին եւ քննարկման մասնակիցներին՝ Նորին Սրբությունը նշել է, որ որպես քննարկման առաջին նյութ ընտրվել է «Հայաստանը եւ Արցախը շրջադարձային խաչմերուկում. մարտահրավերներ եւ հաղթահարման ուղիներ» թեման՝ նկատի առնելով հայրենական կյանքը փոթորկող գործընթացները, առկա անվտանգային հիմնախնդիրներն ու Արցախի ժողովրդի դեմ սաստկացող գոյաբանական սպառնալիքները։ «Լիահույս ենք, որ Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած բազմաբնույթ մարտահրավերների շուրջ միասնական խորհրդածությամբ կկարողանանք ձեւակերպել կառուցողական առաջարկներ, որոնք կարեւորությամբ նկատի կառնվեն ինչպես իշխանությունների, այնպես եւ քաղաքական տարբեր ուժերի ու գործիչների կողմից եւ առիթ կհանդիսանան՝ մեր ողջ ներուժով համախմբվելու ու դուրս բերելու երկիրը առկա բարդ իրավիճակից։ Ամենքս գիտակցում ենք՝ միայն համազգային միաբանությամբ կարող պիտի լինենք հաղթահարել ազգի առջեւ ծառացած ծանր ու դժվարին փորձությունը», - ասել է Վեհափառ Հայրապետը։

Իր խոսքում Հայոց Հովվապետը նաեւ ընդգծել է, որ Հայոց Եկեղեցին, որ դարեր շարունակ փայփայողն է եղել մեր ժողովրդի՝ անկախ պետականության վերահաստատման տեսլականի, այսօր էլ պիտի շարունակի իր ողջ կարողությունները, հայրենիքի ու սփյուռքի իր ողջ ներուժը ծառայեցնել հանուն հայոց պետականության զորացման, Արցախի ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության, ազգի անվտանգ կյանքի եւ լուսավոր գալիքի կերտման:

Թեմայի շրջանակներում «Թուրքական մարտահրավերներ եւ հաղթահարման ուղիներ» զեկույցով է հանդես եկել արեւելագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Զեկուցողը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ այն նախապայմաններին, որոնք Թուրքիան ներկայացրել է Հայաստանին դեռեւս 1990-ական թվականներին՝ նշելով, որ տարիների ընթացքում դրանք էլ ավելի սպառնալից են դարձել. «Այժմ թուրքական նախապայմանները հավասարազոր են մարտահրավերների։ Եվ այդ մարտահրավերներից յուրաքանչյուրը վերաբերում է մեր պետության, մեր ինքնության անկյունաքարային խնդիրներին։ Հետեւաբար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին Թուրքիայի կողմից ներկայացված նախապայմանների բավարարումն էական հարված կհասցնի հայկական ինքնությանը եւ պետականությանը», - նշել է Մելքոնյանը՝ կարեւորելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների:

«Մարտահրավերներ արցախյան հարցի շուրջ եւ հաղթահարման ուղիներ» թեմայով զեկույց ներկայացրեց կ.գ.թ., դոցենտ Շավարշ Քոչարյանը։ Իր զեկույցում պրն. Քոչարյանը, անդրադառնալով հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերներին եւ դրանց հաղթահարմանը, ընդգծեց, որ պետք է ձերբազատվել «փրկիչների» փնտրտուքից. «Չկան փրկիչներ ո՛չ երկրի ներսում (անհատներ, կուսակցություններ, մարդկանց խմբեր), ո՛չ երկրից դուրս (ոչ մի պետություն մեր փոխարեն չի պայքարելու): Փրկիչը յուրաքանչյուրիս մեջ է, իսկ փրկությունը կլինի ժողովրդի հավաքական կամքի դրսեւորման արդյունքում»,- նշել է Քոչարյանը:

Զեկույցների ավարտից հետո ծավալվեցին քննարկումներ, եղան ելույթներ Հայաստանում, Արցախում եւ տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակի շուրջ։

Առկա մարտահրավերների հաղթահարման եւ հիմնախնդիրներին լուծումներ գտնելու պատրաստակամությամբ հույս հայտնվեց, որ հարթակի քննարկումները կլինեն շարունակական։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նիկոլ Փաշինյանի հերթական ռևերանսն ԱրևմուտքինԱրցախից բռնի տեղահանված 6104 երեխաներ գրանցված են կրթական հաստատություններում. Ժաննա Անդրեասյան Ալիևի ներկայացուցիչը «միջանցք» է պահանջում ՀայաստանիցԻսրայելն Ադրբեջանին 2 ժամանակակից արբանյակ կվաճառիՈւր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 19. Իգնատի ԱռաքելյանԱյս պահի դրությամբ նոր ժամանողներ չկան. հաշվառվածների թիվը կազմում է 98 216 «Որքան ստախոս, անպետք եւ անարդար է մեր այսօրվա աշխարհը․․․»․ Էլինա Ջանիբեկյան Ադրբեջանն իրեն անպատիժ է զգում, հրաժարվում է մասնակցել Գրանադայի հանդիպմանը․ Մարուքյան Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 18. Ռաֆիկ ԳրիգորյանՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետՀանրային քրեական հետապնդում են հարուցել Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ Նոյեմբերին Բելառուսում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերըՀՀ-ում կորոնավիրուսի շտամներ են շրջանառվում Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը․ Aravot.am«Զանգեզուրի միջանցքը» կդառնա ՆԱՏՕ-ի ցատկահարթակ, Իրանը վճռականորեն դեմ է դրան․ Իրանի նախագահ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետԵրևանում շենքի նկուղում հայտնաբերվել է 6 հատ տրատիլ և զինամթերք. պարեկները սահմանազատել են տարածքը Հերիք է անդրադառնաք Սյունիքին, Կապանին և այլ վայրերի. ՓաշինյանԳնել Սանոսյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու մասին Թուրքիայի պահանջին Երեք սկզբունք կա, եթե Բաքուն համաձայնվի, ուրեմն խաղաղության պայմանագիրը ստորագրված է. Փաշինյան ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից որոշ մաքսային իրավակարգավորումներում փոփոխություններ կգործեն Ինձ հավաստիացրել են, որ այն եզրակացությունները, որոնք արվել են, առաքելությունն իրականացրած ՄԱԿ գործակալությանը չեն. ԱԳ նախարար ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Երևանի սինագոգի դեմ իրականացված վանդալիզմը Առաջարկում եմ երեք տարբերակ՝ կամ Դուք էլ գնացեք ապահով Բաքու, կամ մի հաճելի մայրաքաղաք, կամ Վարդաշեն. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին Արևմուտքը չի հարգում իր իսկ արժեքները. Մարուքյանի կոչը արևմտյան գործընկերներին Մեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա. Մայր Աթոռ «Եռաբլուր» լացողներ, «Եռաբլուրի» կեսը սեփականաշնորհել էիք, եկել՝ ի՞նչ եք խոսում. Փաշինյանն ընդդիմությանը Թուրք բանագնաց Քըլըչն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի կողմից Արարատի լուսանկարի հրապարակմանը ԱԺ նիստերի դահլիճում լարված վիճակ էր Փաշինյանի ելույթից և ընդդիմադիրների արձագանքից հետո Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարաձգվեց ԱԽ քարտուղարը Լեհաստանի ԱԳ փոխնախարարի հետ խոսել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին Շիրակի մարզը հյուրընկալել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3291 մարդու «Հեռացե՜ք, մի քիչ Աստվածավախ եղեք», «Իմ հրաժարականով հարցը չի լուծվի» Բանկային քարտ ունեցող արցախցիները ուրբաթ օրվանից կսկսեն ստանալ փոխհատուցումները. Տիգրան Խաչատրյան (տեսանյութ) ՀՀ-Իրան առաջիկա համագործակցության համատեղ արձանագրություն է ստորագրվել Արցախցիների մեծ մասը տեղակայվել է Կոտայքում եւ Արարատում. Սանոսյան (տեսանյութ) Ամփոփվել է «Աղետների կառավարում» դասընթաց-վարժանքը «Դուք Բաքվի խամաճիկային կառավարությունն եք», «Խամաճիկայինը ձեր կառավարությունն է». բանավեճ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մոհամմադ Հոսեյն Բաղերինի հետ Պայթյունից տուժածները հիմնականում ծանր վիճակում են, հրավիրել ենք արտասահմանից բժիշկների Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 632 է ՈՒՂԻՂ․ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանԲելգիան Ստեփանակերտում պայթյունից տուժած մի քանի վիրավորների կընդունի՝ բուժում ստանալու նպատակովԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի ուխտավորներինՆազելի Բաղդասարյանը եւ Շիրակի մարզպետը ներկայացնում են ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը«Ո՜չ, ՀՀ իշխանությունները լեգիտիմ չեն». Զախարովայի ու Խալաթյանի հերթական բանավեճըՀաստատվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմըԱվանեսյանը BBC-ին ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց առողջապահական կարիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված