ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան 

Օլիգարխների բիզնես շահերը պաշտպանող պաշտոնյաների թոփ 10-յակը

Վերլուծական

Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները ամբիոնից հայտարարում էին, որ իշխանության են գալու ժողովրդի հոգսերը նվազեցնելու համար: Հեղափոխությունից հինգ տարի անց պարզ է դառնում, որ նվազեցվում են ոչ թե հպարտ քաղաքացիների, այլ օլիգարխների հոգսերը, այն օլիգարխների, որոնք մեծամասամբ նախկին, այսպես կոչված՝ մերժված իշխանությունների ներկայացուցիչներն են: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օլիգարխների և խոշոր բիզնեսի շահերի լոբբինգով զբաղվող պաշտոնյաների տասնյակը:

Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հերթական գաղտագողի որոշումն է ընդունել, որով հաստատել են հարկային եկամուտների կառավարման ծրագիրը։ Այն վերաբերում է առաջիկա 3 տարիների հարկային քաղաքականությանը։ Կառավարությունը պատրաստվում է հարկային բազան ընդլայնել առաջին հերթին փոքր ու մանր բիզնեսի հաշվին։ Մտադիր են ավելացնել հարկային բեռը միկրոձեռնարկատիրության վրա։ Կվերանայվի միկրոձեռնարկատիրության ոլորտում վարձու աշխատողների համար եկամտային հարկի արտոնյալ ռեժիմը և նրանց եկամտային հարկը կհաշվարկվի ընդհանուր կարգով։ Հերթական անգամ ֆինանսների նախարարության թիրախում է փոքր և միջին բիզնեսը, այլ ոչ թե ասենք՝ իշխանությունների սիրելի օլրգախները, որոնց այդ նույն իշխանությունը անչափ լավ աչքով է նայում:

Ամիսներ առաջ  տեղեկություն տարածվեց, որ 2020 թվականի հունվարի 9-ին, գրանցվել է մի նոր ընկերություն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն, որը հասցրել է մի քանի օրվա ընթացքում դիմել Վայքի և Զառիթափի համայնքապետարաններ՝ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։ Նորահայտ «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը խաչվում են Արամ Օսիկյանի անվան հետ, ով Հայաստանի տարբեր տարածքներում ընդերքօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիաներ ստացած մի շարք ընկերությունների հիմնադիրներից է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մերձավոր անձ է և նախկինում նաև ղեկավարել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերությունները. նրանց կապերի մասին ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Իսկ ահա նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ընկերության համասեփականատերերից մեկը գրանցված է Արամ Օսիկյանի դստեր բնակության հասցեում։  Ինչպես երևում է՝ Վայքի ՔՊ-ական համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը որոշել է հետ կանգնել Վայքը էկո համայնք դարձնելու մտադրությունից և նախընտրում է առաջնորդվել Հովիկ Աբրահամյանի մերձավորների բիզնես շահերով: 

Կառավարության փետրվարի 3-ի նիստում հաստատվեց Ապարանի Եղիպատրուշ գյուղի վարչական սահմաններում լեռնային համալիր կառուցող «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագիրը, որը կնքվելու է ընկերության և էկոնոմիկայի նախարարության միջև: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն (այժմ արդեն «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ») ստեղծվել է 2017թ․ դեկտեմբերի 21-ին։ Ընկերության կանոնադրությունից պարզ է դառնում, որ ՓԲԸ հիմնադիրը «Միկշին» ՍՊԸ-ն է։ «Միկշին» ՍՊԸ-ի սեփականատերը Տիգրան Հարությունյանն է, որը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին։ Ծրագրի լոբբինգն էլ իրականացնում է էկոնոմիկայի նախարարությունը:

Կորանավիրուսային համավարակի տարածման օրերին  թեստավորման լաբորատորիաները մտան 1000 խոշոր հարկատուների ցանկ, իսկ սա նշանակում է, որ վերջինները միլիարդների եկամուտներ են ստացել այս ընթացքում: 2021-ին առաջին անգամ խոշոր հարկատուների ցանկում էին հայտնվել երկու հայտնի լաբորատորիաները՝ «Պրոմ-Տեստ»-ն ու «էկոսենս»-ը: Երբ Փաշինյանը հայտարարում էր, որ համավարակից էլ կարելի է օգուտներ քաղել, թերևս նկատի ուներ հենց սա: Այս ընթացքում հայտնի դարձավ նաև, որ Անահիտ Ավանեսյանի նախարարության թեստավորման անվճար ծառայություններ է մատուցել հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող Աստղիկ ԲԿ-ն: Մինչդեռ նույն Անահիտ Ավանեսյանի կողմից ընդունված մի շարք որոշումներ ուղղակիորեն և զգալիորեն հարվածեցին շարքային քաղաքացիների՝ առանց այդ էլ դատարկ գրպանին:

ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը շաբաթներ առաջ անդրադարձել էր իշխանությունների սրտի նորաթուխ օլիգարխ Նարեկ Նալբանդյանի կողմից կասկածելի գործարքի արդյունքում գնված Գոլդեն Փելըս հյուրանոցին՝ գովերգելով այն նախագիծը, որն այստեղ պատրաստվում է կյանքի կոչվել: Բնական է, որ գովքը վերաբերվում էր ոչ այնքան հյուրանոցի վերակենդանացմանը, որքան Նալբանդյանի, որովհետև հասկանալի չէ, թե պետությունը ինչ է շահելու այն փաստից, որ Հարությունյանի բիզնեսը դզվել է: Վերջինիս հետ, ի դեպ, լուսանկարներ ունի նաև Ռոմանոս Պետրոսյանը և մամուլում հաճախ է գրվել, որը Նալբանդյանը Պետրոսյանի մտերիմն է:

ՄՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը իր հերթին պարծենում է այն հանգամանքով, որ բանանի շուկայում մենաշնորհ այլևս չկա, շուկայում էլ նոր խաղացողներ են հայտնվել: Սակայն, նոր խաղացողը ըստ մամուլում պտտվող լուրերի կապված է Միհրան Պողոսյանի հետ:  Ըստ ՊԵԿ-ի՝ 2018-ին Հայաստան բանան ներկրող 26 տնտեսվարող սուբյեկտներից 13-ը 2018-ին է մուտք գործել բանանի շուկա: Ի դեպ, այդ ընկերությունների մեծ մասն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2018-ի մայիսից հետո։ Նոր տնտեսվարողների ցանկում է «Բանանեկ» ընկերությունը, որը պետռեգիստրում գրանցվել է 2018-ի հունիսի 29-ին: Հիմնադիրը «Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոն է, որը Միհրան Պողոսյանի մտերիմն է համարվում։

ԱԺ առողջապահական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակներից մեկն է ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Նախագծով առաջարկվում է դիահերձման իրավունք տալ միայն ԲԿ-ին կից դիահերձարաններին, իսկ թե ում են պատկանում խոշոր ԲԿ-ը` գաղտնի չէ, Սամվել Ալեքսանյան, Արկադի Համբարձումյան․ շարքը կարելի է երկար շարունակել։

ՔՊ-ական Գևորգ Պապոյանն էլ, օրինակ, առաջարկում է, որ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, վարկն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը` երբ բնակարանը կառուցվի եւ հանձնվի սեփականատիրոջը։ Բացատրենք, որ երբ քաղաքացին հիպոթեքով տուն է գնում, չկառուցված բնակարանի վերաբերյալ կնքված սեփականության պայմանագրերը գրավ է դնում բանկում, բանկն էլ վարկի գումարը փոխանցում է սեփականատիրոջը։ Թե որն է նման փոփոխության հիմնավորումը, նախագծում չի նշվում, իբրեւ թե քաղաքացու շահը, որ որեւէ կառուցապատող նրան «չքցի»։ Սակայն առաջին ընթերցումից հետո ոլորտում փոթորիկ է բարձրացել, մասնագետների կարծիքով՝ եթե այս առաջարկն օրենքի տեսք ստանա, ապա կարելի է շինարարական ոլորտի վրա տապանաքար դնել, քանի որ ոլորտում մենաշնորհ կձեւավորվի, եւ բազմաբնակարաններ կկառուցեն միայն դոլարային միլիարդատերերն ու օլիգարխները, քանի որ գաղտնիք չէ, որ կառուցապատողները բանկից ստացվող գումարներով են ավարտին հասցնում գործը։

 Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում: Արդյունքում, իհարկե, շահելու են ապահովագրական ընկերությունները, որոնք նույնպես պատահական անձանց չեն պատկանում: Օրինակ՝ Ինգո Արմենիան պատկանում է առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանին:

Ոչ շրջակա միջավայրի նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանի, ոչ էլ գործող նախարար Հակոբ Սիմիդյանի դուխը այդպես էլ չհերիքեց վերջնական ապամոնտաժել Սևանի առափնյա հատվածներում գտնվող օլիգարխների օբյեկտները: 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով ՈՒՂԻՂ․ Տավուշում կոտրել են ցուցարարի դեմքը «Արա, խի՞ ես խփում». Տիգրանաշենի ճանապարհին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվումՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Ամենադիտված