ՊՍԺ-ն պաշտոնապես հայտնեց Մեսսիի հեռանալու մասին
Սպորտ

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու մասին։
«Երկու մրցաշրջանից հետո Լեո Մեսսիի և «Պարի Սեն Ժերմենի» արկածները կավարտվեն 2022-23 ֆինանսական տարվա վերջում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հունիսի 1-ին ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը հայտարարել էր, որ «Կլերմոնի» դեմ հանդիպումը 35-ամյա հարձակվողի համար վերջինը կլինի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։
Մեսսիի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։ Նա ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականին։ Մինչ այդ հարձակվողն իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում»:
Այս մրցաշրջանում արգենտինացին Լիգա 1-ում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: «Transfermarkt»-ը Մեսսին գնահատում է 45 միլիոն եվրո: