Անկարայում Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ․ ԶԼՄ–ներ
Արտաքին Քաղաքական

Անկարայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Էրդողանի երդմնակալության արարողության շրջանակում։
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր։
