Նապոլին Ա Սերիայի վերջին տուրի խաղում հաղթանակ տոնեց
Սպորտ

Ա Սերիայի եզրափակիչ՝ 38-րդ տուրի խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ հաղթեց «Սամպդորիային»։
«Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ Իտալիայի չեմպիոնների,- հայտնում է armsport-ը:
64-րդ րոպեին Վիկտոր Օսիմհենը անվրեպ իրացրեց 11 մետրանոցը, իսկ 85-րդ րոպեին Ջովանի Սիմեոնեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Լուչիանո Սպալետիի համար այսօրվա հանդիպումը վերջինն էր «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնում։