Վաշինգտոնում խաղաղության բանակցություններում համաձայնեցված կետերի թիվն ավելացել է. Բայրամով
Արտաքին Քաղաքական

Վաշինգտոնում կայացած բանակցությունները որոշակի գործնական դրական արդյունքներ են տրվել։ Ավելացել է այս բանակցություններում համաձայնեցված կետերի թիվը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է ԱՊԱ-ն։
«Սակայն դեռևս կան բաց հարցեր, կան կետեր, որոնց շուրջ կողմերը լիարժեք համաձայնության չեն եկել։ Ուստի այս գործընթացը կշարունակվի»,- ասել է Բայրամովը։