Փաշինյանների ընտանիքն իր ողջ կազմով, բացի նիկոլից, լքել են երկիրը. Նարեկ Սամսոնյան Որոշում է կայացվել ԼՂ-ի բնակչության համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս Արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավորեն Երևանում 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը կալանավորվեց Արցախյան շարժման առաջին օրերին այսպիսի համախմբվածությունն էր տիրում Այս պահին Գյումրիում ավտոերթ է. պահանջում են կառավարության հրաժարականը ՀՀ ՊՆ-ն եւս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան. հայտարարություն Հայ ազգը ոտքի է կանգնել, հայ ազգը մեկ բռունցք է դառնում, չի կոտրվելու ու չի նահանջելու. Օհանյան Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում ՀՀ-ն կդառնա ծայրագավառ՝ թուրքական վիլայեթ․ Շարմազանով Առաջիկայում ևս նախատեսվում է Արցախից ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում Հայաստան 

Պարեկների գործունեությանը միջամտելու վերաբերյալ ևս 3 վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում ավարտվել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների ծառայողական գործունեությանը խոչընդոտելու մի քանի դեպքերի նախաքննությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2023թ․ հունվարի 11-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները նկատել են, որ BMW մակնիշի ավտոմեքենան առանց լուսաթարթիչը միացնելու շրջադարձ է կատարել՝ թույլ տալով ՃԵ կանոնների  խախտում: Ոստիկանները, ծառայողական ավտոմեքենայով, լուսաձայնային ազդանշան տալով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան, վարորդից պահանջել փաստաթղթերը՝ միաժամանակ պարզաբանելով, որ ավտոմեքենան կանգնեցնելու մասին հրահանգ ստանալիս անհրաժեշտ է նույն պահին կանգնեցնել և չշարունակել երթևեկելը:

 Ի պատասխան պարեկների պարզաբանմանը՝ վարորդը՝ 36-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է դրսևորել ագրեսիվ վարքագիծ։ Նա ավտոմեքենան կանգնեցնելու հարցի շուրջ վիճաբանել է ոստիկանության ծառայողների հետ, ապա, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ ագրեսիվ վարքագիծ չցուցաբերելու օրինական պահանջներին և ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել նրանց հասցեին՝ սպառնալով հարվածել։ Ապա նա քաշքշել և ձեռքով հարվածել է ոստիկանի կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և միայն  ոստիկանների կողմից հատուկ միջոց կիրառելու արդյունքում է հնարավոր դարձել կանխել վարորդի հակաիրավական գործողությունները:

36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

Քննչական նույն բաժնում մեկ այլ վարույթով կատարված քննությամբ էլ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկային գումարտակի երկու ծառայողներ, 2022թ․ հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելիս, ակումբի դիմաց նկատել են, որ մի խումբ անձինք աղմկում են: Պարզաբանումներ ստանալու նպատակով մոտեցել են, որի ժամանակ հավաքվածներից մեկը՝ Երևան քաղաքի 24-ամյա բնակիչը, չենթարկվելով ոստիկանության ծառայողների՝ հանգիստ վարքագիծ դրսևորելու ու պարզաբանումներ տալու օրինական պահանջներին, իրավապահների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել վերջիններիս հասցեին՝ սպառնալով մոտենալու դեպքում դանակով հարվածել: Ոստիկանության ծառայողների բազմաթիվ հորդորների և հակաիրավական գործողությունները դադարեցնելու կոչերի արդյունքում երիտասարդը, դանակը գցելով գետնին, դիմել է փախուստի, սակայն ոստիկանության ծառայողներին հաջողվել է վերջինիս բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Իսկ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2023թ. մայիսի 15-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի 39-ամյա բնակիչը Քասախի կիրճում գտնվող «Ծիծեռնակ» ռեստորանային համալիրի դիմաց վիճաբանել է ՀՀ ՆԳՆ ՊԾ Արագածոտնի մարզի երկու ծառայողների հետ, իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերել շրջապատի նկատմամբ։ Իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված՝ հայհոյախառն և ստորացուցիչ արտահայտություններ է թույլ տվել պարեկային ծառայողների հասցեին, քաշքշել է նրանց, որի ընթացքում հարվածել է ոստիկաններից մեկի կրծքավանդակի և ճակատի հատվածներին, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք, պոկվել է համազգեստին ամրացված տեսախցիկը։ Ապա 39-ամյա բնակիչը փորձել է դիմել փախուստի, սակայն Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված անհրաժեշտ գործողությունների արդյունքում օրինազանց քաղաքացու գործողությունները հնարավոր է եղել կանխել:

Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշված 3 քրեական դեպքերի նախաքննությունն ավարտվել է և վարույթների նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանների ընտանիքն իր ողջ կազմով, բացի նիկոլից, լքել են երկիրը. Նարեկ Սամսոնյան Որոշում է կայացվել ԼՂ-ի բնակչության համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել ԳորիսԱրցախցի Հելեն Դադայանին կհուղարկավորեն Երևանում44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը կալանավորվեց Արցախյան շարժման առաջին օրերին այսպիսի համախմբվածությունն էր տիրում Այս պահին Գյումրիում ավտոերթ է. պահանջում են կառավարության հրաժարականը ՀՀ ՊՆ-ն եւս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան. հայտարարությունՀայ ազգը ոտքի է կանգնել, հայ ազգը մեկ բռունցք է դառնում, չի կոտրվելու ու չի նահանջելու. ՕհանյանՓաշինյանի վարչապետ մնալու պարագայում ՀՀ-ն կդառնա ծայրագավառ՝ թուրքական վիլայեթ․ ՇարմազանովԱռաջիկայում ևս նախատեսվում է Արցախից ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում ՀայաստանԱՀ-ից զինվորական անձնակազմը դուրս կբերվի 2 ուղղությամբ՝ Լաչինի միջանցքով և Քարվաճառով դեպի ՎարդենիսՎրաստանում ցնցումները շարունակվում են Հարազատներիս գտնելու համար 59 դիակ զննեցի․ արցախցի Նանար Պողոսյան Ադրբեջանից Եվրամիություն գազի մատակարարումները կավելացվեն Այս պահին քննիչը Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում. փաստաբան Արցախից 30 փախստական արդեն Սյունիքում էԻշխանության սրտացավ թևը պետք է պատրաստ լինի հրաժարվել Նիկոլից․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ կյանքի հնարավորությունները սպառվել են. Վահե ՀովհաննիսյանԱԱԾ-ն Ալբերտ Բազեյանին ձերբակալել է «իշխանությունը զավթել» նախապատրաստելու համարՆիկոլ Փաշինյանի ձեռամբ Արցախն այլևս հայտնվել է իր գոյությունը դադարեցնելու պարտադրանքի առջև. Խոսրով ՀարությունյանԻնքնախաբեություն է կարծել, թե Բաքուն «հակաահաբեկչական գործողություն» չի սանձազերծելու ՀՀ-ի դեմՍեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Փաշինյանի մամուլի խոսնակՀայտնաբերվել է Արմավիր քաղաքի զբոսայգում անառակաբարո գործողություններով զբաղվող տղամարդըՆիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին. ԻշխանյանԱրցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀՍտեփանակերտում խմելու ջրից նմուշառումներ է կատարվել․ վտանգավոր նյութ չի հայտնաբերվելԿալանավորվել է զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը. փաստաբան Հարգելի հայ ոստիկաններ, արեք այնպես, որպեսզի վաղը գլուխներդ չկախեք ձեր հայրենակցի և օրենքի առջևՊատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Ադրբեջանի և ռուս խաղաղապահների վրա. Փաշինյանը՝ ԼՂ հայության ճակատագրի մասինԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել խաղաղ բնակիչներին և պահպանել Արցախի բնակիչների իրավունքներըԵս գերի եմ, միջոցներ ձեռնարկեք իմ կյանքը փրկելու համար. արցախցի կինԿառավարության դիմաց վահանավոր ոստիկաններ են Անվտանգության այն համակարգերը, որոնց մաս է կազմում Հայաստանը, արդյունավետ չեն․ ՓաշինյանՄետրոյի փակվելու պատճառը 18:00-ի հանրահավաքն է. Ազգային կոմիտեԴժոխքի մեջ մի կտոր կյանք․ Մարտակերտն այս պահին (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով Միրզոյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները տարածաշրջանումԱռավոտից սկսվեցին իրազեկման ակցիաները Արցախով մեր ողբերգությունները չեն վերջանում, այլ սկսվում են, եթե Հայաստանը չփոխի իր քաղաքականությունը. քաղաքագետԱրցախի դեմ օպերացիայի ավարտից հետո Ադրբեջանն ու Թուրքիան նախապատրաստվելու են ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայիՇտապօգնության 23 մեքենա Արցախից ՀՀ են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացուՎերին Լարսը կգործի սահմանափակ ռեժիմով՝ պայմանավորված անցակետի վերակառուցման ավարտական փուլովՑուցադրություն Միլանում՝ Արցախում կատարվող ցեղասպանության վրա ուշադրություն գրավելու համարԻնչ են տարել Ալբերտ Բազեյանի տնից, և ինչ է նա հայտարարել ԱԱԾ-ում. ուշագրավ մանրամասներ (տեսանյութ)Փաշինյանի հետ զրույցում մեր մտահոգությունն եմ հայտնել ԼՂ բնակչության անվտանգության ապահովման հարցովՌԴ խաղաղապահները և Կարմիր խաչը Գորիսով Արցախ են տեղափոխել ընդհանուր 215 տոննա հումանիտար բեռԵրկարատև բուժում է պահանջվում․ Իգոր Կարապետյանը՝ լուսաձայնային նռնակից վնասվածք ստանալու մասին12:00-ին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով Էրդողանը այցելելու է Նախիջևան
Ամենադիտված