Finance minister, World Bank official discuss launch of new bank-assisted programs in Armenia Archbishop of France’s Marseille arrives in Armenia China's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU ties Armenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of Qatar About $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion project Foreign Ministers of Armenia and Azerbaijan to meet in Almaty Blinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East trip By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections 

Ադրբեջանը շարունակում է ոտնձգությունները՝ ՀՀ և Արցախի նկատմամբ․ ԻԻՀ դեսպանը՝ իրանական ԶԼՄ-ին

World Press

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի հարցազրույցը «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին․

-Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը Լաչինի միջանցքի շրջափակումից հետո ավելի է խորացել։ Ինչպե՞ս եք գնահատում այս համատեքստում նոր բախումների հավանականությունը։

-2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ: Իսկ 2022թ. դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը շինծու բնապահպանական պատրվակներով ապօրինաբար արգելափակել էր միջանցքը:

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի այս քայլը միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։

Այս գործողությունն իրականացվում է ի հեճուկս միջազգային հանրության միանշանակ հայտարարությունների և հատկապես Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող վճռի: Ադրբեջանի վերոնշյալ ապօրինի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար։

Հարկ է նշել նաև, որ ադրբեջանական կողմը շարունակում է ոտնձգություններ իրականացնել նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ասվածի ապացույցն է այն, որ ս.թ. մայիսի 11-12-ը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը մշտապես իր հանձնառությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ։ Մեր այս դիրքորոշումը սակայն համարժեք արձագանք չի գտնում Բաքվում, որը շարունակում է ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունը։ Մենք համարում ենք, որ դա ուղղված է բանակցային գործընթացը և դրա ընթացքում ձեռք բերված համաձայնությունները զրոյացնելուն և տարածաշրջանում լարվածության աճին։

-Վերջին շրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինչպե՞ս եք գնահատում դրանց արդյունքները, և արդյո՞ք ամերիկյան միջնորդությունը չի հակասում Իրանի Իսլամական Հանրապետության նմանատիպ նախաձեռնություններին։

-Հարկ է նշել, որ բանակցությունները վարվում են մի քանի հարթակներում: Վերջին շրջանում տեղի են ունեցել վաշինգտոնյան և բրյուսելյան բանակցությունները, բացի այդ՝ ս.թ. մայիսի 19-ին Մոսկվայում կայացել են ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարների, իսկ ս.թ. մայիսի 25-ին՝ ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպումները:

ՀՀ ԱԳ նախարար Ա. Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջ. Բայրամովը ս.թ. մայիսի 1-4-ն Արլինգթոնում անցկացրել են բանակցություններ, հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։ Կողմերը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:

Ս.թ. մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի, ԵԽ խորհրդի նախագահ Շ. Միշելի և Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Անհրաժեշտ է ընդգծել, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ է մեր տարածաշրջանում տարբեր ուժերի շահերը հակադրելուն և բախումներ ստեղծելուն։ Ավելին, մենք համարում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերների ջանքերի համատեղումն է, որ կարող է ի վերջո հանգեցնել առկա խնդիրների և հակասությունների կարգավորմանը։

ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպմանը շարունակվել է «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Ս.թ. մայիսի 25-ի եռակողմ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Այս համատեքստում հարկ է ընդգծել նաև, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է ԻԻՀ ամենաբարձր մակարդակով արտահայտվող հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ:

-Մի շարք լրատվամիջոցներով վերջերս հաճախակի են դարձել հրապարակումները ՀՀ կողմից ռուսական խաղաղապահ ուժերի հանդեպ դժգոհության մասին հրապարակումները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Նախևառաջ նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես այս հարցով հայտնել է իր մտահոգությունները։ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հստակ սահմանում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտին, սակայն հայտարարության ստորագրումից մինչ այժմ մենք ականատես ենք եղել այս դրույթի խախտման մի շարք դեպքերի, որի ամենավառ օրինակը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն է՝ նախ կեղծ «բնապահպան ակտիվիստների», իսկ ապրիլի 23-ից արդեն իսկ Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

Ինչպես արդեն վերը նշվեց՝ այս կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

-Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական բանակցությունների ընթացքը։

-Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը մեկնարկել է 2021թ. վերջին։ Երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի և Թուրքիայի նշանակած հատուկ ներկայացուցիչները հանդիպել են չորս անգամ, բարձր մակարդակի շփումներ են տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների, ԱԳ նախարարների և ԱԺ նախագահների միջև: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շնորհիվ վերսկսվել են երկու երկրների միջև ուղիղ չվերթները, ինչպես նաև վերացել են օդային բեռնափոխադրումների իրականացման համար նախկինում առկա խոչընդոտները: Բացի այդ, առկա է պայմանավորվածություն Հայաստան և Թուրքիա այցելած երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու վերաբերյալ: Ցավոք, թուրքական կողմը վերջերս հետքայլ է կատարել և արգելել այլ երկրներ ուղևորվող հայկական ավիաուղիների օդանավերին մուտք գործել Թուրքիայի օդային տարածք: Այդուամենայնիվ, հայկական կողմը լիահույս է, որ կհաջողվի արագ հաղթահարել առկա խոչընդոտները և կյանքի կոչել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:

Շատ լավ պատկերացնելով բնական աղետների սարսափը ու հիշելով 1988թ. Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը՝ Հայաստանն անհաղորդ չմնաց ս.թ. փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժին: Փետրվարի 7-ին ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԹՀ նախագահի հետ, որի հաջորդ օրը հայկական որոնողափրկարարական անձնակազմը մեկնել է աղետի գոտի, ներդրում ունեցել երկրաշարժի հետևանքների հաղթահարման գործում՝ փրկելով մարդկային կյանքեր: Այդ օրերին բացվել է նաև տասնամյակներ շարունակ փակված հայ-թուրքական ցամաքային սահմանը, որով Հայաստանը մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկեց Թուրքիա: Ս.թ. փետրվարի 15-ին Անկարայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ջանքերով վերանորոգել հայ-թուրքական սահմանի Անիի կամուրջը:

-Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական մշակութային ժառանգության ավերման մասին։ Ինչպես գիտենք հայկական պատմական և կրոնական կոթողները Թուրքիայում նույնպես բարվոք վիճակում չեն։ Հաշվի առնելով, որ ԻԻՀ-ն ոչ մի ջանք չի խնայել հայկական պատմական կոթողների պահպանման գործում, ինչպե՞ս եք գնահատում երեք երկրների մոտեցումները հիշյալ խնդրի կապակցությամբ։

-Խոսելով հայկական մշակութային ժառանգության մասին՝ անհնար է չգնահատել Իրանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայկական պատմական ժառանգության հանդեպ։ ԻԻՀ պետական աջակցությամբ վերականգնվել են տասնյակ նշանավոր եկեղեցիներ, այլ հուշարձաններ։ Թե՛ ՀՀ ղեկավարությունը, թե՛ հայ ժողովուրդն ընդհանրապես միշտ բարձր են գնահատել և դրվատանքի խոսքեր են հնչեցրել իրանցի բարեկամների հասցեին այս կապակցությամբ։ Իրանի հոգատարությունը հայկական մշակույթի նկատմամբ մեր երկու պետությունների ընդհանուր քաղաքակրթական կապերի և հազարամյա պատմական առնչությունների վկայությունն է։ Ասվածի վկայությունն է նաև 44-օրյա պատերազմից առաջ իրանական կողմի աջակցությամբ վերականգնված Շուշիի Գոհար աղա մզկիթը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործելակերպին՝ հայկական պատմական հուշարձանների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի հարցում, Դուք միանգամայն հստակ բնորոշեցիք այն, և ցավով պետք է արձանագրել, որ դա ամենևին նորություն չէ։ Ոչ շատ վաղ անցյալում՝ 2005թ․ Ադրբեջանի իշխանություններ ծայրահեղ բարբարոսությամբ ավերեցին Արաքսի ափին՝ Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի միջնադարյան գերեզմանատունը։ Դեռևս քսաներորդ դարի ընթացքում Նախիջևանում կային հարյուրավոր հայկական պատմական կոթողներ, որոնք բոլորն այսօր հիմնահատակ ավերված և ոչնչացված են։

Իր այս հանցավոր գործելակերպը Ադրբեջանը շարունակում է նաև Լեռնային Ղարաբաղում։ Ավերվում է այն, ինչ հնարավոր է, իսկ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հանրահայտ կոթողներին, որոնց ավերումը կարող էր մեծ արձագանք ունենալ, Ադրբեջանը անամոթաբար ժխտում է դրանց հայկական ինքնությունը՝ վերագրելով ինչ որ մտացածին «աղվանական ճարտարապետության»։ Այս գործում ադրբեջանական կողմի լկտիությունը հասել է այն աստիճանի, որ Ադրբեջանի նախագահը տեսախցիկների առաջ հրահանգում է հայկական եկեղեցու վրայից ջնջել հայերեն արձանագրությունները։ Ավելորդ չէ նաև նշել, որ Ադրբեջանը մինչ այժմ արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Հարկ է նշել նաև, որ ադրբեջանական կողմը տարիներ շարունակ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, փորձում է ԼՂ հակամարտությանը հաղորդել կրոնական ենթատեքստ՝ Հայաստանին ներկայացնելով որպես իսլամի և ողջ մուսուլմանների թշնամի և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը, առաջ քաշում կեղծ փաստեր, թե հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում մի շարք մզկիթներ է ավերել:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությանը զուգահեռ՝ Ադրբեջանը փորձում է նույն քաղաքականությունը վարել նաև Իրանի նկատմամբ: Մասնավորապես՝ նախորդ տարի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Երևան այցելած ադրբեջանցի պատվիրակները սին հայտարարություններ տարածեցին՝ ադրբեջանական հորջորջելով Երևանի Կապույտ մզկիթը, և կամ պետական ամենաբարձր մակարդակով Բաքվում շարունակական ջանքեր են գործադրվում իրանցի մեծանուն տարբեր գրողների որպես ադրբեջանցի ներկայացնելու ուղղությամբ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
At least 9 killed in India road accidentFinance minister, World Bank official discuss launch of new bank-assisted programs in Armenia35 border posts installed on Armenia-Azerbaijan borderUkraine is on an “irreversible path” to NATO - Secretary General Stoltenberg is in KyivKazakhstan to not act as mediator in Armenia, Azerbaijan FMs' meetingArchbishop of France’s Marseille arrives in ArmeniaMediaHub: Armenia's Pashinyan to not attend Putin's inaugurationChina's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU tiesTurkish authorities banned May Day demonstrations in Istanbul's Taksim SquareSituation on frontline has worsened: Ukraine army chief SyrskyiCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsBlinken, Turkish FM meet in Riyadh amid Gaza effortsIsrael concerned over possible ICC arrest warrants related to Gaza war – ReutersArmenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of QatarDavit Martirosyan, the Secretary General of "Pyunik" FC passed awayICC may discuss issue of Netanyahu's arrestAbout $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion projectGlobal wine production reaches lowest level in 62 yearsIndia says it has increased defense exports 35 times in 10 yearsBritney Spears: My family hurt meForeign Ministers of Armenia and Azerbaijan to meet in AlmatyBlinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East tripProtests continue in Yerevan in support of Armenia’s Tavush Province border residentsRolls-Royce growing its factory so it can build more expensive carsCyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in Karabakh
Most Popular