«Արցախի վերածնունդ ենք ունենալու». ինչպես են աշակերտները դիմավորում բռնի տեղահանված դասընկերոջը Գրանցվել է 480 դեպք, որից 164-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Մենք պետք է վտարենք Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին եւ այստեղ գտնվող բոլոր ադրբեջանցի դիվանագետներին. Մուրադ Փափազյան «ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը Աշխարհը ցինիկ է, երկդիմի, հաշվենկատ, բայց աշխարհը մեղավոր չէ, որ մենք անտեր թողեցինք Արցախը․ Աշոտյանը՝ կալանավայրից Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ. ՊՆ Կոնդ թաղամասում 43-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս կնոջ եղբայրը Գիշերային հետապնդում. մոտոցիկլետով երիտասարդը զրկված էր վարելու իրավունքից Սիմոնյանը և կիպրոսցի գործընկերը քննարկել են Արցախից բռնի տեղահանվածներին վերաբերող հումանիտար խնդիրը Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը 

Իջևանում և Դիլիջանում մի շարք ընկերություններ խուսափել են ավելի քան 501 մլն դրամի հարկեր վճարելուց

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Ղ․-ն, 2021-2023 թվականների ընթացքում թվով 5 ՍՊ ընկերությունների և 1 անհատ ձեռնարկատիրոջ միջոցով Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում գործող խանութներում զբաղվելով մթերային ու տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով և հանդիսանալով այդ հարկ վճարողների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, նշված ՍՊ-ների հիմնադիրներ, տնօրեններ հանդիսացող Հ․Ղ․-ի, Լ․Ա․-ի, Ս․Հ-ի, հաշվապահներ Ն․Մ-ի և Մ․Ա․-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 501.701.858 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով, թաքցրել են ընկերությունների և ԱՁ-ի հարկման օբյեկտը և հարկային հաշվարկներում մտցրել խեղաթյուրված տվյալներ։

Հանցավոր մտադրությունն իրագործելու, խանութներից ստացվող եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու համար 2021թ․ մարտի 17-ից մինչև 2023թ․ փետրվարի 20-ը ներառյալ Ա․Ղ․-ն ներգրավել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «Ակթրեյդ-Սոֆթ» ՍՊԸ սեփականատեր Վ․Ս․-ին։ Վերջինս նշված ընկերությունների և անհատ ձեռնարկատիրոջ խանութներում ներդրել է «1C» առևտրային ծրագիրը, որը համակցել է իր հաշվառման հասցեի՝ տան նկուղում թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգին և սպասարկել այն։

Խանութներում ներդրված «1C» առևտրային ծրագրի և էլեկտրոնային սերվերային համակարգի գործարկման արդյունքում 5 ՍՊ ընկերությունների և մեկ ԱՁ-ի իրացման իրական շրջանառության վերաբերյալ տվյալները կուտակվել են էլեկտրոնային սերվերային համակարգում, և հիշյալ հարկ վճարողների կողմից իրականացված վաճառքների մի մասը թաքցվել է ու չի ուղարկվել հարկային մարմին: Նույն սերվերային համակարգից հայտնաբերվել են նաև «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տվյալները։

Այդ կերպ Ա․Ղ․-ն, Վ․Ս․-ի օժանդակությամբ վերը նկարագրված ծրագրային ապահովման օգտագործմամբ, նշված ժամանակահատվածում Հ․Ղ․-ի, Լ․Ա․-ի, Ս․Հ․-ի, Ն․Մ-ի և Մ․Ա․-ի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք պահանջների խախտմամբ, թաքցրել է վերոնշյալ տնտեսվարողների իրացման իրական շրջանառությունը և առանձնապես խոշոր չափերով՝ 501.701.858 դրամ հարկ չվճարելու նպատակով ընկերությունների և անհատ ձեռնարկատիրոջ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ:

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ա․Ղ․-ի և վերոնշյալ 5 անձանց  նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են, և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։

Ա․Ղ․-ի և ևս 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Արցախի վերածնունդ ենք ունենալու». ինչպես են աշակերտները դիմավորում բռնի տեղահանված դասընկերոջըԱյսօր Ստեփանակերտում տեղի կունենա Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը Գրանցվել է 480 դեպք, որից 164-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԱյսօր Հարավային Կովկասում կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել. ԱլիևՄենք պետք է վտարենք Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին եւ այստեղ գտնվող բոլոր ադրբեջանցի դիվանագետներին. Մուրադ Փափազյան«ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը Իրանի քաղաքացին Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար մահապատժի է դատապարտվել Աշխարհը ցինիկ է, երկդիմի, հաշվենկատ, բայց աշխարհը մեղավոր չէ, որ մենք անտեր թողեցինք Արցախը․ Աշոտյանը՝ կալանավայրիցԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ. ՊՆԿոնդ թաղամասում 43-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս կնոջ եղբայրըԱրդեն հինգ րոպե անցել է, և դու դեռ օգնություն չես խնդրել. Մասկը ծաղրել է ԶելենսկունԳիշերային հետապնդում. մոտոցիկլետով երիտասարդը զրկված էր վարելու իրավունքիցՍիմոնյանը և կիպրոսցի գործընկերը քննարկել են Արցախից բռնի տեղահանվածներին վերաբերող հումանիտար խնդիրըԱդրբեջանը սկսել է Արցախի տարածքում ռադիո և հեռուստատեսային հաղորդումների հեռարձակումըՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՏեղահանված արցախցիները մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամար․ Փաշինյանը ներկայացնում է ծրագրերը«Կար ժամանակ, երբ խաղաղ էր Արցախի երկինքը, իսկ մենք հաղթանակած սերունդ էինք». Արփի Գաբրիելյան (տեսանյութ)Ֆրանսիայից պահանջվում է անել հնարավորը՝ Հայաստանի սուրբ սահմանները երաշխավորելու համար. ՕլանդԱդրբեջանը պարտավոր է պահպանել օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության միջազգային դրույթներըՀայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի տեղահանված արցախցիներին Օր օրի մեծանում է վտանգը, որ նա կարող է չմիանալ մեր ընտանիքին․ Վարդանյանի զավակների հայտարարությունըԱրցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարությունՀայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է«Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց»Ինչո՞ւ արցախցիները դարձան գաղթական. Կարպիս ՓաշոյանՈւկրաինայում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպում կկայանա. Բորել Մահվան ելքով վրաերթ Երևան-Աշտարակ ճանապարհին Երեք օրում բացահայտվել է 118 հանցագործության դեպք. գրանցվել է 52 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել 69 մարդՉի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը. կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունըՏանտերը թթենու վրա կանեփ էր աճեցնում․ բացահայտումՀրդեհ Կանիաշիր գյուղում Գրիգոր Մինասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարինԱրցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվելՆիկոլի «կուսակցությունների» արևմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց քայլերըՀռոմի պապը միջազգային հանրության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության հորդոր է հղել Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում. Վարդան ՂուկասյանԿրակոցներ Կոտայքում․ հրազենային վնասվածքներով ու դանակահարված հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացիՕգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորենԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան Լույս չի լինիՀոկտեմբերի 2-ի աստղագուշակՀոկտեմբերի 2. Օրվա խորհուրդՓրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՄբապեն աշխարհի լավագույն խաղացողն է․ Էնրիկե Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել սահմանափակել հազի դեմ միջոցների օգտագործումը Տաարաբտը տեխնիկապես ավելի լավն է, քան Նեյմարը․ Բալոտելլի
Ամենադիտված