Մահացել է 10 վայրկյանից պակաս ժամանակում 100 մ վազած առաջին մարդը
Սպորտ

76 տարեկան հասակում մահացել է ամերիկացի թեթեւ աթլետ Ջիմ Հայնսը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ աթլետիկայի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Վազորդը մահացել է հունիսի 3-ին։
1968 թվականին Հայնսը դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն։ 100 մետր տարածության մրցումներում ամերիկացին դարձավ առաջինը, ով կարողացավ վազել 10 վայրկյանում։ Նրա 9,95 վայրկյան արդյունքը մնաց համաշխարհային ռեկորդ 15 տարվա ընթացքում։
Մարզիկը 4x100 մետր փոխանցումավազքում նվաճեց երկրորդ ոսկե մրցանակը։
Հիշեցնենք, որ աշխարհի ներկայիս ռեկորդը 100 մ տարածության վրա պատկանում է ճամայկացի մարզիկ Ուսեյն Բոլտին, ով 2009 թվականին Բեռլինում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 9,59 վայրկյան արդյունք։