Արցախից ժամը 12:00-ի դրությամբ 100․417 մարդ է բռնի տեղահանվել Հայաստան Արցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀ․ Բեգլարյան ՈՒՂԻՂ․ Արցախից բռնահանվածների վիճակի մասին կառավարությունում ճեպազրույց է ԿԳՄՍ-ն հավաքագրում է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալները Սուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններից Այսօր Ս.Գևորգ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն Մխիթարյան Մտավորականները կառավարությունից պահանջում են հետևողական պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքները Թուրքիայում ավտոբուս է շրջվել, մահացել է 5 մարդ, ևս 30-ը տուժել են Վերջին արցախցիները լքում են Ստեփանակերտը 

Սեփական թերացումները «կռուտիտներով» քողարկող պաշտոնյաների 10-յակը

Վերլուծական

Այս օրերին ԱԺ-ում տարբեր գերատեսչությունների ղեկավարներ ներկայացնում են իրենց կառույցի նախորդ տարվա աշխատանքի կատարողականը, և այդ կատարողականներից պարզ է դառնում, որ գործ ունենք լրջագույն թերակատարման և ձախողման հետ: Սակայն, դա չի խանգարում հայ պաշտոնյաներին ձախողման գլխավոր պատասխանատու և մեղավորներ կարգել, անշուշտ, ոչ իրենց, այլ այս կամ այն երևույթը, իրավիճակը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՔՊ-ական պաշտոնյաների կռուտիտների տասնյակը:

Դիցուք՝ երեկ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարեց, որ հաշվեքննիչ պալատի կողմից իր կառույցում հայտնաբերած խախտումները, իհարկե, իրականությանը համապատասխանում են, սակայն, մեղավորը ոչ թե ինքն է, այլ պատերազմը և քովիդը: 

Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ ջրառի խնդիր ենք ունենալու և չբացառեց, որ նորից դիմելու են ԱԺ՝ Սևանից հավելյալ ջուր վերցնելու նպատակով: Միևնույն ժամանակ Տերտերյանը չնշեց, թե ի վերջո ով է մեղավոր և ով է թերացել նրանում, որ Հայաստանի ջրամբարները թերի են լցվել նախորդ տարի: Երևի այս դեպքում էլ գլխավոր մեղավորը անձրևների սակավությունն էր:

Ամիսներ շարունակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստանում էր հայկական կողմի գնված լաստանավերի գործարկումը: Խոստումներով հանրությանը կերակրող պաշտոնյան շաբաթներ առաջ էլ հայտարարեց, որ լաստանավերը ձեռք բերվել են, մնացել է միայն Վրաստանում Փոթիի օպերատոր հանդիսացող հոլանդական APM ընկերության թույլտվությունը, որին իրենք րոպե առ րոպե սպասում են։ Մինչ օրս նրանցից որևէ նորություն չկա: Վերջերս Քերոբյանը այցելել էր Գյումրի և այնտեղ նրա ներկայացրած ծրագիրը «Դիստրիկտ» էկո թաղամաս կառուցելու, մյուսը՝ «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ հիմնելու մասին էր, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Ի դեպ, գյումրեցիները տևական ժամանակ է՝ լսում են Վահան Քերոբյանի այս ծրագրի մասին, երբեմն ժպտում, ինչպես ժպտում էին ու հումոր անում Գյումրիում թռչող տրամվայի (Սքայ Գյումրի) ծրագիրը քննարկելիս։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարում է, որ իրեն ՊՆ-ն չի զեկուցում թե սահմանագծման և սահմանազատման ինչ գործողություններ են կատարվում Սյունիքում: Ասել է թե՝ Սյունիքից անգամ եթե որոշ տարածք պակասի, մեղավորը ինքը չէ, այլ ՊՆ-ն: Իսկ թե ինքը որպես մարզպետ ինչ է արել, որպեսզի հասկանա սահմանային իրավիճակը և հարկ եղած դեպքում նաև կարծիք արտահայտի, կամ գնահատական հնչեցնի՝ հայտնի չէ:

Դիցուք՝ նախորդ տարվա հուլիսի 12-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, ուր քննվում էր Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի առթիվ հարուցված քրեական գործը, այդ գործով դատախազը՝ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի, մասունքների պահպանության կարգը, պահման պայմանները: Բարձրացված աղմուկից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին, տվել բացատրություններ այդ անմարդկային անտարբերության վերաբերյալ:  Խոսելով գետնի վրա գտնվող պարկերի մասին՝ Ավանեսյանը ընդգծել էր՝ կա հստակ, խիստ ընթացակարգ, թե ինչպես են փաթեթավորվում պատերազմից հետո բերված դիակները։ «Դրանք հատուկ նշանակության պարկեր են, որոնց պաշարները Կարմիր խաչի հետ միասնական ձևով մշտապես թարմացվել են, և որևէ այլ պարկ երբևէ չի օգտագործվել։ Լուսանկարներում առկա պարկերը հենց դիեր պահելու համար են, բա ինչի՞ մեջ պետք է պահվեն: Նորից եմ կրկնում՝ դրանք ունեն խիստ ընթացակարգ՝ ինչպես են տեղադրվում պարկերի մեջ, զմռսվում և պահպանվում»,- ասել էր առողջապահության նախարարը: Ասել է թե, նախարար Ավանեսյանը չի ընդունել և մինչ օրս էլ չի ընդունում իր կողմից թույլ տված թերացումը:

Վերջին ամիսներին բավական շատ խոսվեց տիեզերք ուղարկված առաջին հայկական արբանյակի մասին: Ի դեպ, այդ արբանյակի գործնական արդյունավետությունը հավաստող որևէ ապացույց դեռ հանրությանը չի ներկայացվել, սակայն ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը պնդում է, որ իսպանական կողմով է պայմանավորված, որ արբանյակը դեռ ամբողջությամբ չի ծառայում ՀՀ ազգային և պետական շահերին։ Այս անգամ էլ մեղավորը իսպանացիներն են:

Պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականին իրականացրել է «Հարկային եւ մաքսային ծառայություններ» ծրագիրը՝ 11 միջոցառումներով: Տարեկան պլանով նախատեսված է եղել 33,6 միլիարդ դրամի ծախս, ճշտված պլանով այն նվազեցվել է մինչեւ 30 միլիարդի, փաստացի իրականացվել է 28 միլիարդ դրամի ծախս, որը կազմել է 93 տոկոս: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի կարծիքով այդ թերակատարման վրա ազդել են արտաքին գործոնները:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նույնպես չի գտնում, որ ծայր առած համատարած թանկացումների մեջ առկա է իր ղեկավարած կառույցի թերացումը: Ինչպես միշտ՝ ավանդույթի համաձայն, այս կառույցի ղեկավարը հղում է անում միջազգային շուկայում արձանագրվող այս կամ այն տենդենցի վրա, իսկ այն, որ, օրինակ, ՄՊՀ-ն աչք է փակում խոշորների կողմից նկատվող ոչ մրցակցային վարքագծի վրա՝ գնաճի վրա որևէ կերպ չի արտացոլվում:

Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանի կարծիքով՝ այն բանում, որ իր կառույցը տապալել է իր առջև դրված խնդիրները, մեղավոր է ոչ թե ինքը և իր գործընկերները, այլ սփյուռքը, որը, ըստ Սինանյանի, ուղղորդվում է տարբեր քաղաքական ուժերի կողմից և չի ցանկանում համագործակցել Հայաստանի գործող իշխանությունների հետ: Բնականաբար, Սինանյանը չի ընդունում այն ակնհայտ հանգամանքը, որ հենց իր ապիկար վարքագիծն է հանգեցրել Հայաստան-սփյուռք կապի խզմանը:

Սեփական թերացումը այլոց վրա բարդող պաշտոնյաների տասնյակը անշուշտ եզրափակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս օրեր առաջ կռուտիտների մաստեր կլասս էր ներկայացնում ԱԺ-ում: Մեղավոր էին բոլորը՝ պատերազմը, համավարակը, ռուսները, ներքին և արտաքին թշնամիները: Ասել է թե ՝ բոլորը, բացի իրենից՝ Փաշինյանից:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախից ժամը 12:00-ի դրությամբ 100․417 մարդ է բռնի տեղահանվել ՀայաստանԱրցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀ․ ԲեգլարյանՈՒՂԻՂ․ Արցախից բռնահանվածների վիճակի մասին կառավարությունում ճեպազրույց էԿԳՄՍ-ն հավաքագրում է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալներըՍուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններիցԱյսօր Ս.Գևորգ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն էՀայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն ՄխիթարյանՄտավորականները կառավարությունից պահանջում են հետևողական պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքներըԹուրքիայում ավտոբուս է շրջվել, մահացել է 5 մարդ, ևս 30-ը տուժել ենՎերջին արցախցիները լքում են ՍտեփանակերտըՄԱԿ-ում կոչ են արել լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանվածների համարԱյսօր «հայ» սպաների հրամանով կծեծվեն, կխոշտանգվեն Հայաստանն առանց թուրքի պատկերացնող քաղաքացիներըԴատախազությունը «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 64 մլնՎերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվենԱնհրաժեշտության դեպքում կընդունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին․ Կիպրոսի ԱԳՆԱդրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարըԽոշոր ավտովթար` Երևանում. վարորդն ու վիրավորները արցախցիներ ենՀամացանցում տարածվում է Տարոն Չախոյանի և Արմեն Խաչատրյանի սկանդալային նամակագրությունը«Ժողովուրդ». Ինչու է դատախազն ակտիվ ապօրինի ծագման գույք որոնում միայն Նիկոլ Փաշինյանին ընդդիմացողների շրջանում«Ժողովուրդ». ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու«Հրապարակ». Տարօրինակ «զուգադիպություն»«Փաստ». Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի«Փաստ». «Կարևորագույն նպատակներից մեկը Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է»«Փաստ». Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից«Հրապարակ». Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց«Ժողովուրդ». Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել«Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը կորել է«Փաստ». ԶՊՄԿ-ն Սյունիքում զգալի աշխատանք է կատարել. ի՞նչ է հայտարարել տնօրենը«Հրապարակ». «Ալբերտ Բազեյանը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին»Ինչո՞ւ գլխավոր դատախազը չի հետախուզում եւ կալանավորում Ադրբեջանի գեներալներին. «Ժողովուրդ»Մեծամասնությունը վաղուց Փաշինյանի հետ չէ. մեղքը ժողովրդի «գրպանը» պետք չէ գցել. «Փաստ»Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհՄեծ Բրիտանիան 1,2 մլն դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնելու համար Ստեփանակերտը լքող վերջին հայերը (տեսանյութ) Մարդասիրական բեռը Ֆրանսիայից հասավ ՀայաստանԱվտովթար` Սյունիքում. վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են ԱՄՆ-ում ձերբակալվել է ռեփեր 2Pac-ի սպանության մեջ կասկածվողըՖրանսիայից ստացված աջակցությունը կուղղվի բռնագաղթված 250 ծանր վիրավորներին բուժելուն Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Խորհուրդ եմ տալիս հերթական անգամ չփորձել մեր համբերությունը․ Ալիևը նորից սպառնացել էԱդրբեջանը պետք է դուրս բերի ռազմական և իրավապահ ամբողջ անձնակազմը ԼՂ բոլոր քաղաքացիական հաստատություններից․ ՀՀ-ն՝ ՄԱԿ-ի դատարանինԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային աջակցության փաթեթները պատրաստ են. Սյունիքի մարզպետ Շամբի ջրամբարի ափամերձ հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել ՄԱԿ-ի առաքելությունը Արցախում կգնահատի բնակչության հումանիտար կարիքները Ֆրանսիան Արցախից բռնի տեղահանվածների համար 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան Արցախում ևս 2 աճյուն է հայտնաբերվել. ԱԻՊԾ Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 1 զոհ, 1 վիրավոր Արցախից բռնի տեղահանվածներին նվիրատվության գանձապետական հաշիվ է բացվել Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ. Արտակ Բեգլարյան
Ամենադիտված