Նրա տեղեկություններով՝ Մոուրինյուն, չնայած գայթակղիչ պայմաններին, այնուամենայնիվ մտադիր է մնալ «Ռոմայում»:
Մոուրինյուն «Ռոմայում» հանդես է գալիս 2021/2022 մրցաշրջանից։ Այս տարի նա «Ռոմային» դուրս է բերել Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որտեղ թիմը մրցել է «Սևիլիայի» հետ, սակայն պարտություն է կրել:
ՈւԵՖԱ-ն վերջերս հետաքննություն է սկսել Եվրոպա լիգայի եզրափակչում Մոուրինյոյի պահվածքի վերաբերյալ: Մարզիչը մեղադրվում է Եվրոպա լիգայի եզրափակիչը սպասարկող գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորին վիրավորելու մեջ։ Մոուրինյուն ասել է. «Դու անիծյալ խայտառակություն ես, խայտառակություն: Լռի՛ր»: