Ռուսական կառավարությունը Հայաստանին լքել է. Գերմանիայի Բունդեսթագի հանձնաժողովի նախագահ
Արտաքին Քաղաքական

Պետք է արձանագրել, որ ռուսական ռեժիմը, ռուսական կառավարությունը Հայաստանին լքել է: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նշեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը, հաղորդում է News.am-ը:
Անդրադառնալով նրան, որ ՌԴ պաշտոնյաները հայտարարում են, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում նպտակ ունի դուրս մղել Ռուսաստանին Հայաստանից, նա ասաց. «Ռուսաստանի ԱԳ նախարարը անըդմեջ շարունակում է իր իմպերիալսիտական արտաքին քաղաքականությունը՝ տարածելով Կրեմլի պրոպագանդան:
ԵՄ առաքելությունը Հայաստանում է հայկական կողմի հրավերով, մենք ինքնակամ չենք ներկայացել ապահովելու հայ ժողովրդի անվտնգությունը: Մենք օկուպանտներ չենք, այլ համագործակցելով ՀՀ իշխանությունների հետ՝ նպաստում ենք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը:
Այն դեպքում, երբ այստեղ ծանր զրահատեխնիկայով զինված ռուսական ուժեր են ներկա տարածաշրջանում, ի տարբերություն նրանց, մենք այստեղ ենք քաղաքացիական առաքելությամբ»: