Որպես զսպման մեխանիզմ՝ պետք է դիտարկենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը. Ռոթ
Արտաքին Քաղաքական

ԼՂ հայերի անվտանգ ապրելու իրավունքը մեզ համար կարեւոր նշանակություն ունի: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նշեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:
«Եթե մենք դիտարկում ենք տեւական խաղաղության հասնելու երկուստեք ջանքերը, այս հարցը պետք է կենտրոնական նշանակություն ունենա բանակցություններում: Մենք մեծապես գնահատում ենք ԼՂ հայերի անվտնգ ապրելու իրավունքը եւ համարում ենք, որ սա կենտրոնական բաղադրիչը պետք է լինի տեւական խաղաղության շուրջ բանակցությունների»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ մեխանիզմով է հնարավոր դա ապահովել, արդյոք կարիքը չկա Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, Ռոթը պատասխանեց. «Առաջին հերթին որպես զսպման մեխանիզմ պետք է դիտարկենք ադրբեջանական կողմի կամքն ու պատրաստակամությունը, բայց ես չէի ցանկանա գլխավոր բանակցողներից առաջ ընկնել եւ ասել, թե ինչպես պետք է հասնել ադրբեջանական կողմում ձեւավորվող կամքին ու պատրաստակամությանը»: