Հայտնի է, թե որ ակումբ է որոշել տեղափոխվել Մեսսին
Սպորտ

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կտեղափոխվի ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբ, այս մասին սոցցանցում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստն իր որոշման մասին պետք է հայտարարի առաջիկա մի քանի ժամում։
Հունիսի 3-ին Մեսսին իր վերջին հանդիպումն անցկացրեց ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» կազմում՝ խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի առաջնության 38-րդ տուրի՝ «Կլերմոնի» դեմ խաղում։ Մեսսիի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։
Նա ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականին։ Մինչ այդ հարձակվողն իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում»: