Ադրբեջանը լռության պայմաններում ոչ միայն խժռում է Արցախը, այլև տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին․ ԳԱԱ ՀԱԻ Վահան Քերոբյանը ԱՄՀ պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վերջին տարիների ձեռքբերումները Գիշերային եւ եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին պայթյունից տուժածների տեղափոխումը․ ՀՀ ԱՆ ՀՀ ԱԳ փոխնախարարը ԱՄՆ սենատորի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, ծայրահեղ ծանր վիճակում են Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել ԼՂ–ում իրավիճակի կայունացման ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ ՄԻՊ–ը Գորիսում և Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ Անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել Արցախում իրավիճակը վերահսկելու համար․ Մեթյու Միլլեր Ստեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մորֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն Արցախում պահպանվել է հրադադարի ռեժիմը․ խաղաղապահների տեղակայման վայրում շարունակում է մնալ 675 մարդ 

Օտարման ոչ ենթակա հողատարածքը նվիրատվությամբ գրանցվել է Մհեր Սեդրակյանի կնոջ անունով

Իրավունք

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ օտարման ոչ ենթակա հողատարածքը քաղաքացուն վաճառվելուց հետո նվիրատվությամբ գրանցվել է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի կնոջ անունով։

«2003 թվականի հուլիսի 1-ին Երևանի քաղաքապետ Ռ.Ն.-ի որոշմամբ՝ քաղաքացի Մ.Պ.-ին է օտարվել Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողամասը՝ շուկայականից անհամեմատ էժան գնով՝ 14 մլն 646 հազար 180 դրամով, այն դեպքում, երբ հողամասն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների (օտարման ոչ ենթակա հողատարածքների) ցանկում:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2003 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ՝ 2003 թվականի հունիսի 27-ին կայացած աճուրդային վաճառքի և վարձակալության մրցույթի արդյունքների հիման վրա, Ազատամարտիների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողատարածքը 2003 թվականի դեկտեմբերի 26-ին վարձակալությամբ տրամադրվել է քաղաքացի Մ.Պ.-ին՝ մանկական խաղահրապարակ և բացօթյա սրճարան կառուցելու նպատակով: Հողամասը գտնվում է Էրեբունու մանկական զբոսայգու տարածքի սահմաններում, իսկ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ՝ ներառվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների (օտարման ոչ ենթակա հողատարածքների) ցանկում։ 

2008 թվականի հունվարի 17-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Կ.Դ.-ն տրամադրել է ակնհայտ կեղծ մասնագիտական եզրակացություն, համաձայն որի՝ Ազատամարտիների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: Եզրակացության հիման վրա՝ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք Մ.Պ.-ին հատկացրել են անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական: Հետագայում Ազատամարտիների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողատարածքը նվիրատվությամբ գրանցվել է Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Մ.Ս.-ի կնոջ՝ Շ.Ա.-ի անունով: Շ.Ա.-ն, օտարման ոչ ենթակա վերոնշյալ հողատարածքը 150 հազար ԱՄՆ դոլարով օտարել է իրավաբանական անձի: 

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է վերը նշված գործընթացում Երևանի քաղաքապետի տեղակալ Կ.Դ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանգամանքը: Կ.Դ.-ի վերաբերյալ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

2023 թվականի հունիսի 6-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի 2003 թվականի հուլիսի 1-ի որոշումը, ինչպես նաև դրա հետևանքները վերացնելու, այդ թվում՝ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջով»,-նշված է հաղորդագրությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաքվի արնախում խելահեղությունը միայն Արցախով չի սահմանափակվելու․ Վալերի ԲուայեԱդրբեջանը լռության պայմաններում ոչ միայն խժռում է Արցախը, այլև տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին․ ԳԱԱ ՀԱԻ Վահան Քերոբյանը ԱՄՀ պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վերջին տարիների ձեռքբերումները Գիշերային եւ եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին պայթյունից տուժածների տեղափոխումը․ ՀՀ ԱՆ ՀՀ ԱԳ փոխնախարարը ԱՄՆ սենատորի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, ծայրահեղ ծանր վիճակում են Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել ԼՂ–ում իրավիճակի կայունացման ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆՄԻՊ–ը Գորիսում և Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետԱնհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել Արցախում իրավիճակը վերահսկելու համար․ Մեթյու ՄիլլերՊայթյունից վիրավորում ստացածները ցավից բղավում են, բայց օգնող չկա․ տուժածի հարազատը օգնություն է խնդրում․ News.am Ստեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մորֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն Արցախում պահպանվել է հրադադարի ռեժիմը․ խաղաղապահների տեղակայման վայրում շարունակում է մնալ 675 մարդ Սամվել Բաբայանը, ով խոստանում էր «վերջինը դուրս գալ» Արցախից, արդեն Հայաստանում է «Խոսելու ժամանակն անցել է, քայլեր են պետք». հանրային դեմքերը՝ ընդդիմության հավաքինՀՀ-ում օտարերկրյա ԶԼՄ-ները պետք է գործեն՝ պահպանելով ԱԳ նախարարի հրամանով հաստատված ընթացակարգերը Չեմ կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե խախտվի ՀՀ ինքնիշխանությունը. Սամանթա Փաուեր ԿԽՄԿ-ն, խաղաղապահները պետք է շտապ օդային միջանցք բացեն պայթյունի վիրավորներին ՀՀ հասցնելու համար․ Աբրահամյան Երևանից ավտոբուսներ են մեկնել Կոռնիձոր՝ Արցախից բռնի տեղահանված անձանց տեղափոխելու համար Արցախում պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ. վիրավորների և զոհերի թիվը հստակ չէ․ ԱՀ ՄԻՊ Լեռնային Ղարաբաղում պետք է լինի միջազգային ներկայություն. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Արևմուտքը ցանկանում է ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից․ Կոլոկոլցևը՝ ՓաշինյանինՍտեփանակերտի «Հանրապետական» ԲԿ–ն աշխատում է արտակարգ ռեժիմովԼՂ-ում ուժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Երևանում ասուլիս են տալիս․ ուղիղԸնդդիմադիր համայնքապետերից ո՞վ առաջինը կկանգնի ժողովրդի կողքինՕրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընացների մեջ է մտնելու, արդեն իսկ մտել է. Թևանյան Ոնց ուզում եք Վիտալի Բալասանյանին դուրս բերեք Արցախից․ Անժելա Թովմասյան (տեսանյութ) Խաղաղապահ զորակազմի բժիշկներն օգնություն են ցուցաբերում Ստեփանակերտի պայթյունից տուժած բնակիչներին ՀՀ ՓՊ–ն իրավաբանական օգնություն է ցուցաբերում հավաքների ժամանակ բերման ենթարկվածներինԱյրված մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում, Արցախում ապոկալիպսիս է՝ բաց երկնքի տակ․ արցախցի լրագրող Վերսկսում ենք անհնազանդության ակցիաները, դո՛ւրս արի փողոց․ «Ազգային կոմիտե» Ինչո՞ւ է ՌԴ ԱԳՆ-ն հեգնաբար չակերտների մեջ առել Արցախի հույսն ու հավատը՝ ՊԲ–ն, ում հետ երեք տարի շարունակ համագործակցել է․ Արմեն ԱյվազյանՈւր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 3. Միհրան Պողոսյան Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ Ներքին գործերի նախարարին Բենզինի պահեստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ․ ԱՀ ՆԳՆ Կամրապնդվի Հայաստան-Ռուսաստան համագործակցությունը․ ՆԳ նախարարները փաստաթղթեր են ստորագրել Ստեփանակերտում բենզինի ցիստեռնի պայթունից ունենք մի քանի տասնյակ վիրավորներԵս պատրաստ եմ խոսել բոլոր ուժայինների հետ, ՔՊ-ականների հետ, որ անցնցում հեռանա. Թևանյան Կշարունակենք ամրապնդել մեր համագործակցությունը դիմակայունության և անվտանգության հարցերում․ Բայդենի նամակը՝ Փաշինյանին Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը ՀՀ–ի սուվերենության հանդեպ․ Փաուերը՝ ՓաշինյանինՆոր կադրեր՝ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ)Ուզո՞ւմ ենք Նիկոլը գնա` շեշտը դնելու ենք առավոտյան անհնազանդության ակցիաների վրա. Սողոմոնյան Ստեփանակերտում բենզալցակայանի տարածքում պայթյուն է եղել․ կան զոհեր և տուժածներ․ 24News Նոր մանրամասներ՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումիցՖրանսիայի դեսպանը հերքել է լուրերը, թե Ֆրանսիան պատրաստ է ապաստան տալ արցախցիներին Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն. Էրդողան Քննչական կոմիտեն՝ Դավիթ Սարգսյանի ձերբակալման մասինԴավիթ Գալստյանն ազատ արձակվեց. «Հրապարակ» Հանրահավաք-երթ՝ Երևանում՝ ուղիղԱԺ-ում քննարկվել են 2023 թվականի առաջին կիսամյակի պետբյուջեի կատարման ծրագրային ցուցանիշները
Ամենադիտված