Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետ Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում 

Ամերիկյան «Chopped» խոհարարական հեռուստաշուի աստղ Ամանդա Ֆրայթագն այցելել է «Երեմյան ակադեմիա» (լուսանկարներ)

Հասարակություն

Խոհարարական դիվանագիտության ծրագրի և ԱՄՆ դեսպանության համատեղ նախաձեռնության շրջանակում Ամերիկացի հանրահայտ շեֆ-խոհարար, «Chopped» խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագը hունիսի 1-ից 6-ը Հայաստանում էր։ Դիվանագիտության ծրագիր նպատակն էր խթանել կայուն սննդային շղթան ու խոհարարական ձեռներեցությունը։ Այցի շրջանակում հանրահայտ շեֆ-խոհարարը հունիսի 2-ին հյուրընկալվել էր «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում, ուսանողների հետ կիսվել իր փորձով և հմտություններով։

Հայաստանը որպես գաստրո ուղղություն և հայկական խոհանոցն ու մթերքները որպես յուրօրինակ փորձառություն  հետաքրքրել են հայտնի շեֆին, ինչն էլ Հայաստան այցի համար հիմնական շարժառիթներից մեկն է դարձել։

«Գիտեք, ինձ համար կարևոր է փոխանցել այն փորձը, որը ես ունեմ և այն գիտելիքները, որոնք ինձ տվել են իմ ուսուցիչները։ Հիմա ես այդ փորձով ցանկանում եմ կիսվել ամբողջ աշխարհում և դա է պատճառը, որ Հայաստան եմ եկել։ Այս խոհարարական ակադեմիան նոր է և ինձ հետաքրքիր է տեսնել, թե ինչ և ինչպես են  այստեղ դասավանդում ու գործնականում կիրառում խոհարարությունը։ Առաջին անգամ եմ Հայաստանում և այստեղ գալու  համար մոտիվացիա են  եղել  նաև տեղացի մարդկանց ջերմությունն ու հյուրընկալությունը: Ինձ դուր են գալիս հայկական մթերքների թարմությունը, պարզությունը և, հատակապես շատ եմ հավանում՝ ինչպես են հայերը հաց թխում։ Շատ տպավորված եմ ձեր ուտեստներով, դրանք շատ համեղ են։ Կարծում եմ ժամանակն է՝ Նյու Յորքում հայկական խոհանոց ներկայացնող ռեստորան ունենալ»,- նշել է Ամանդա Ֆրայթագը։

Հանրահայտ շեֆ-խոհարար Ամանդա Ֆրայթագը «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում հանդիպում է ունեցել  ընկերության հիմնադիր Դավիթ Երեմյանի հետ, ծանոթացրել է Ակադեմիայի հնարավորություններին, լսարանային ու խոհանոցային պայմաններին և ուսումնական ծրագրերին։

Ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը՝ Դավիթ Երեմյանը նշել է, որ Ակադեմիան  ստեղծվել է հենց այդ առաքելությամբ՝ կրթել հայկական խոհանոցի գիտակ դեսպանների, ովքեր ամբողջ աշխարհում կպատմեն իրենց խոհարարական արվեստի յուրահատկությունների մասին։

« 2019 թվականին, երբ մենք ստեղծեցինք «Երեմյան ակադեմիան»  խոհարարական ոլորտում լուրջ բացեր կային, և մենք մեր առջև նպատակ դրեցինք խոհարարների նոր սերունդ կրթել, որոնց ստացած գիտելիքները կհամապատասխանեին միջազգային չափանիշներին։ Ուսումնասիրեցինք միջազգային փորձն ու, հաշվի առնելով մի շարք գործոններ, ընտրեցինք բրիտանական մոդելը։ Մեր ակադեմիայի ուսումնական ծրագրերը վավերացված են Activate Learning Group, Բրիտանական City of Oxford քոլեջի կողմից։ Ընդ որում, պետք է ասեմ, որ մեր շրջանավարտները ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկաներում են մրցունակ։ Նրանք նաև անգլերեն են սովորում, ստացած գիտելիքները գործնականում կիրառում և բազմաթիվ վերապատրաստումների են մասնակցում»։

Դավիթ Երեմյանը նշել է, որ վերջին չորս տարում կրթական հաստատությունը 1500 շրջանավարտ է ունեցել։  Որոշ շրջանավարտներ այժմ աշխատում են նաև աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Շրջանավարտների 20 տոկոսն էլ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորաններում է աշխատում։

Երեմյան ակադեմիայում սովորող Հայաստանի ապագա շեֆ-խոհարարների մասնակցությամբ Ամանդան նաև ամերիկյան հայտնի «Chopped» խոհարարական շոուի ձևաչափով  մրցույթ է անցկացրել: Հանրահայտ շոուի օրինակով Ամանդան մասնակիցներին տվել է առեղծվածային բաղադրիչներով սննդամթերքի զամբյուղներ, ապա հանձնարարել պատրաստել նախուտեստ, հիմնական ուտեստ ու աղանդեր՝ օգտագործելով զամբյուղի պարունակությունը։ Ամանդան շատ տպավորվել էր մասնակիցների ոգևորությամբ ու ստեղծագործ մոտեցումներով։

Ամանդա Ֆրայթագի հետ միասին թիմերի աշխատանքը գնահատել է «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի «Խոհարարական արվեստ» ուսումնական ծրագրերի ղեկավար, «Ռենոմե» ռեստորանի շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը։ Մասնակիցները պարգևատրվել են  հավաստագրերով։

Աշխարհահռչակ շեֆի հետ հանդիպումը, շփումն ու նրա մասնագիտական խորհուրդները յուրօրինակ  փորձառություն էին Ակադեմիայի ուսանողների համար։ Մեծ էր վերջիններիս ոգևորությունը, և նրանք ջանք չեն խնայել ցուցադրելու իրենց բոլոր հմտություններն ու ստեղծագործական  ամբողջ ներուժը։

Ամերիկացի հանրահայտ շեֆ-խոհարար Ամանդա Ֆրայթագի՝ Խոհարարական դիվանագիտության մեկշաբաթյա ծրագրով Հայաստան այցի շրջանակում իրականացվել են մի շարք խոհարարական ցուցադրություններ, վարպետության դասեր և աշխատարաններ Հայաստանի խոհարարների, սննդի ոլորտի ձեռներեցների հետ՝ շեշտադրելով նորարարությունը, սննդային շղթայի կայունությունը, ձեռներեցությունն ու կանանց հզորացումը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան
Ամենադիտված