44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, գրառում է կատարել․
«Սիրելի, սրտացավ հայրենակիցներ, հարազատներ, բախտակիցներ ու պարզապես ծանոթ-անծանոթներ, ովքեր էս ծանր օրերին եղան իմ ու ընտանիքիս կողքին․ իմ մեծ շնորհակալությունն եմ ուզում փոխանցեմ յուրաքանչյուրիդ։ Առանձնահատուկ շնորհակալություն իմ պաշտպաններին, Աստված բոլորիս հետ»։
Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով մեղադրվող Ազգուշ Մարտիրոսյանը (Գայանե Մարտիրոսյան) մեղավոր է ճանաչվել դատարանի վճռով և դատապարտվել 4 տարի ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի` 1 տարվա փորձաշրջանով։